armenpress.am: Հնդկաստանը եւ Չինաստանը սկսել են զորքերի հետքաշումը երկու երկրների միջեւ վիճելի սահմանամերձ շրջանում: Այդ մասին ասվում Է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

«Հրամանատարական զորքերի մակարդակով բանակցությունների իններորդ փուլի ընթացքում ձեռք բերված փոխհամաձայնությանը համապատասխան, հնդկական եւ չինական զորքերը փետրվարի 10-ին սկսել են Պանգոնգ-Ցո լճի հարավային եւ հյուսիսային ափի առաջնագծում զորքերի պլանային միաժամանակյա հետքաշումը»,-ասվում Է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանյայի հրապարակված հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: