Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 170402 դեպք, մեկ օրում գրանցվել է 168 նոր դեպք
11:08 - 21 փետրվարի, 2021

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 170402 դեպք, մեկ օրում գրանցվել է 168 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, փետրվարի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170402 դեպք, որոնցից 161994-ն` առողջացած, 3164-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4443 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 704131 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3334 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 168 նոր դեպք: Ունենք 91 առողջացած և 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 801 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել