tert.am: ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ կմեկնի Կիև: Այս մասին տեղեկացնում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը 2021 թվականի մայիսի 4-ից մայիսի 6-ը կայցելի Լոնդոն (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև Կիև (Ուկրաինա)», -ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Միաժամանակ նշվում է, որ Նուլանդն ուղեկցելու է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին նրա եվրոպական շրջագայության ընթացքում: