Հրապարակվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման ուղեցույցները
15:31 - 18 մայիսի, 2021

Հրապարակվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման ուղեցույցները

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է ուսուցչի սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման քննության ուղեցույցների հրապարակման գործընթացը: ԳԹԿ կայքում արդեն հասանելի են «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Աշխարհագրություն»  առարկաների ուղեցույցները, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

Ուղեցույցները պատկերացում են տալիս՝ ինչպիսի հարցեր և պատասխաններ է ենթադրում գիտելիքների ստուգման գործընթացը: Դրանցում ներկայացված են թեստերի կառուցվածքը, տարբեր կառուցվածք ունեցող առաջադրանքների նմուշ-օրինակները, պատասխանների ձևաթուղթը և դրա լրացման կարգը, ինչպես նաև առաջադրանքներում ընդգրկվելիք ծրագրային նյութի շրջանակները:

Թեստերի կազմման համար հիմք են ընդունվել հանրակրթական դպրոցի վերոնշյալ առարկաների ծրագրերը:

«Կենսաբանություն» առարկայի ուղեցույցը ԳԹԿ կայքում հասանելի կլինի առաջիկայում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել