Հրազդան

Հրազդան (մինչեւ 1959 թվականը՝ Ներքին Ախտա), քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի ափին: Երեւանից հեռու է 40 կմ հյուսիս-արեւելք։ Հանդիսանում է մարզի վարչական կենտրոնը: Մինչեւ 1959 թվականին քաղաքը կոչվել է Ներքին Ախտա։ Ընդգրկված է եղել Երեւանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ 1959 թվականին քաղաքը շրջանային, 1962 թվականից՝ հանրապետական ենթակայության քաղաք, 1930-95 թվականին՝ Հրազդանի շրջանի վարչական կենտրոնը, 1995 թվականից՝ Կոտայքի մարզի մարզկենտրոնը։

Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկթուղային կայարան։ Տարածքը՝ 152 կմ²։

Քաղաքապետը Սեւակ Միքայելյանն է։

Կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության դիմաց |news.am|

Կենդանասերները բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության դիմաց |news.am|

news.am: Կենդանասերներն իրենց շների հետ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի մոտ. նրանք բողոքում են շների սպանդի դեմ, որ տեղի էր ունեցել Հրազդան քաղաքում: Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողներին ցուցադրեց որսորդական հրացանի գնդակ, որ իր ասելով հանել է շան գլխի միջից. «Մենք ռենտգենը կտրամադրենք լրատվամիջոցներին, ինչպես նաեւ սպանդից կադրեր, արյունլվիկ շների կադրեր»: Նրանք նաեւ բերել էին կրակոցներից սատկած շան մարմինը: Կենդանասերները հայտարարեցին, որ նստացույց են սկսում, մինչեւ դատախազությունից որեւէ մեկը չիջնի եւ բացատրություն չտա: «Հրազդանը հայտնի է իր դաժանությամբ, տարիներ առաջ էլ շան հետեւը փայտ էին մտցրել ու էդպես քարշ տվել: Սա կանխամտածված սպանություն է: Սա եղավ այն բանից հետո, երբ երեկ լրատվականները տարածեցին, որ 7 տարեկան երեխային շները գզել են, թեեւ չէին գզել: Սա կառավարության մեղավորություն է, չեն արվում ստերջացման ծրագրեր, չեն բացվում կացարաններ, դպրոցի կողքը աղբակույտ է, ինչը կենդանիների համար սննդի աղբյուր է: Հրազդանում ստերջացման ծրագիր չի հայտարարել: Իմ տվյալներով սպանել են 7 շուն»,-ասաց կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներից մեկի անդամը: Կենսաբազմազանության պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչներից մեկն էլ նշեց, որ պատկան մարմինները թքած ունեն առաջարկվող բոլոր լուծումների վրա. «Ոչինչ չի իրականացվել այսքան ընթացքում, եղել են միայն դատարկ խոստումներ՝ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի գլխավորությամբ: Նա իր խոստման համաձայն, պարտավոր էր արդեն անցած տարի Կենդանիների բարեկեցության օրենքը բերել ԱԺ: Դա իր մեջ ներառում է Հայաստանի տարածքում կենդանիների հաշվառում, ողջ երկրի տարածքում պարտադիր ստերջացման ծրագրի ներդրում: Ստերջացման ծավալները շատ քիչ են այսօր: Հայաստանի ողջ տարածով պետք է լինեն պետական կացարաններ: Մենք տվել ենք բազմաթիվ հաղորդումներ հանցագործության մասին, Աննա Վարդապետյանը պետք է ուշադրություն դարձնի այս խնդրին: Դատախազության հաղորդագրությունը, որ վարույթ է հարուցվել, ընթացել է նախաքննություն, շատ քիչ է, որովհետեւ բազմաթիվ վարույթներ են եղել եւ մարդիկ չեն կրել բացարձակ որեւէ պատասխանատվություն: Եթե կառավարությունը, մնացած պատկան մարմինները համապատասխան արձագանք չտան, համապատասխան օրենք չընդունեն, վերահսկողություն չսահմանեն, իմ գլխավորությամբ տվյալ կենդանիները բերվելու են իրենց դռան առջեւ: Այսօր մենք այդ քայլը արել ենք»,-ասաց նա: «Թող ոստիկանությունը չհամարձակվի ասել, որ տարածքի տեսախցիկները չէին նկարում, որ իրենք չեն կարող արձանագրել, թե ովքեր են կրակել: Դեռ պետք է քննություն իրականացնել ու պարզել, թե ինչպես է Հրազդանի պարեկային ծառայությունը չլսելու եւ չտեսնելու տվել խայտառակությունը, որը տեւել է մեկ ժամից ավելի: Մեր տվյալներով անշնչացել է 7 շուն»:
15:46 - 08 դեկտեմբերի, 2023
Արամ Դանիելյանի ներկայացուցիչը պնդում է, որ 1 տարի է՝ ապօրինի գույքի գործով ապացույցները չեն ստացել դատախազությունից |hetq.am|

Արամ Դանիելյանի ներկայացուցիչը պնդում է, որ 1 տարի է՝ ապօրինի գույքի գործով ապացույցները չեն ստացել դատախազությունից |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում սեպտեմբերի 13-ին, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, շարունակվեց Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և վերջինիս փոխկապակցված երկու անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանը ներկայացրեց միջնորդություն՝ էլեկտրոնային ապացույցների ներկայացման էլեկտրոնային կարգ սահմանելու և ապցույցների հետազոտման համար տեխնիկական միջոցներ կիրառելու մասին:  Պատասխանողի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը հարցրեց, թե ինչու դատախազությունը չի ցանկանում ներկայացնել թղթի վրա տպված տարբերակով: Արտաշեսյանը կրկնեց, որ խնայողության և գործի քննման արդյունավետության տեսանկյունից է, որ ցանկանում են էլեկտրոնային եղանակով ներկայացնել: Սիրունյանը հարցրեց, թե դատախազը խնայողություն ասելով` ի՞նչ նկատի ունի և ու՞մ միջոցների խնայողության մասին է խոսում. «Խնայողության մասին որ խոսում եք, նկատի ունեք` Ձեր բերած 800 թերթը քսերոքս անե՞լը»,- ասաց փաստաբանը: Նաիրա Արտաշեսյանն ասաց, որ պատասխանողի ներկայացուցչի հարցերին արդեն պատասխանել է և ոչինչ չհավելեց: Սիրունյանի համոզմամբ` թղթային տարբերակով ապացույցների հետազոտումն առավել արդյունավետ կլինի, քան էլեկտրոնային: Բացի այդ` Սիրունյանի պնդմամբ` այն ապացույցները, որոնք դատախազությունը ստացել է էլեկտրոնային կապի միջոցով, կարելի է հետազոտել էլեկտրոնային եղանակով` տեխնիկական միջոցների կիրառմամբ, սակայն այն ապացույցները, որոնք դատախազությունը ստացել է թղթային տարբերակով կամ սկավառակով, չի կարելի ուսումնասիրել դատախազության նշած եղանակով: Դատարանը բավարարեց դատախազի ներկայացրած միջնորդությունը` միևնույն ժամանակ հայտնելով, որ տեխնիկական միջոցները, որոնց օգնությամբ հետազոտվելու են ապացույցները, կտրամադրի դատարանը: Սիրունյանը հայտարարեց նաև, որ արդեն 1 տարի է` չեն ստացել ապացույցները դատախազության կողմից որևէ եղանակով: Դատախազը պնդեց, որ տրամադրվել է ամբողջը, Սիրունյանն էլ իր հերթին բազմիցս պնդեց, որ չեն ստացել: Սիրունյանի խոսքով` օրենքը սահմանում է, որ դատախազությունը պարտավոր էր բացահայտել այն ապացույցները և փաստերը, որոնց հղում են կատարվում: Սակայն, ըստ նրա, դատախազության տրամադրած նյութերում չկա հստակ բաժանում, թե որն է փաստաթուղթ և որը ապացույց: Դատախազ Նաիրա Արտաշեսյանն էլ հայտնեց, որ բոլորը բացահայտել են, այդ թվում` մինչև հայց ներկայացնելը` ուսումնասիրության ընթացքում: Հաջորդիվ դատարանը անցավ պատասխանողների ներկայացուցիչների ներկայացրած միջնորդությունների քննարկմանը: Ալեքսանդր Սիրունյանը ներկայացրել էր 26 միջնորդություն: Նրա առաջին միջնորդությունը ապացույցների պարտականության որոշման լրացմանն էր վերաբերում: Սիրունյանն ասաց, որ դատախազության ուսումնասիրության մեջ, որը շուրջ 20 տարի է ընդգրկում, կարմիր գծով անցնում է այն միտքը, որ պատասխանողների ծախսերից դուրս է գալիս որոշակի գումար, որը նվազագույն զամբյուղի արժեքն է:  Սիրունյանն ասում է, որ ուսումնասիրել է նվազագույն զամբյուղը ըստ տարիների և դրա համաձայն` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի օրական ուտում է 1 կգ 900 գրամ մթերք, ապա թվարկում, թե ինչ մթերքներ են դրա մեջ մտնում: Սիրունյանի խոսքով` իր վստահորդը օրական այդքան մթերք չի կերել: Նա խնդրում է դատարանին իրավասու մարմնի վրա դնել պարտականություն` սպառված նվազագույն զամբյուղի չափն ապացուցելու մասին: «Ամեն տարվանից էսքան թիվ հանում եք, որովհետև Դանիելյան Արամի կինը ձուկ է կերել: Բայց նա ամեն օր ձուկ չի ուտում ու առհասարակ ձուկ չի ուտում»,- ասում է Սիրունյանը` հավելելով, որ շատ մթերքներ էլ կան նվազագույն զամբյուղում նշված, որ չեն սպառել իր վստահորդները: Սիրունյանն ասում է` ընտանիքի 4 անդամների հաշվարկով 20 տարվա ընթացքում հանել են նվազագույն զամբյուղի արժեքը, որը, ըստ փաստաբանի, մեծ թիվ է կազմում. «մի մեքենայի փող է»,- ասում է Սիրունյանը: Դատախազ Նաիրա Արտաշեսյանը ամբողջությամբ առարկեց միջնորդության դեմ: Նրա խոսքով` նվազագույն զամյուղի մասին տեղեկությունը վերցրել են պետական մարմնից, իսկ օրենքը սահմանում է, որ պետական մարմնի տված փաստաթղթի իսկությունը վիճարկող անձն է կրում փաստաթղթի ոչ իսկական լինելն ապացուցող պարտականություն, ուստի ըստ դատախազի` պատասխանողների ներկայացուցիչները պետք է ապացուցեն նվազագույն զամբյուղի մասին փաստաթղթի ոչ իսկական լինելը։  Դատավոր Կարապետ Բադալյանն ասաց, որ նվազագույն սպառողական զամբյուղը օրենքով սահմանված և որոշակի ստանդարտներին համապատասխանող զամբյուղ է, որի բյուջեն որպես կանխավարկած է սահմանել օրենքը։ Դատավորի խոսքով՝ այս պարագայում գործ ունեն կանխավարկածի հետ, իսկ կանխավարկածը փաստի մասին ենթադրություն է, որը իրավացի ու ճիշտ է այնքան ժամանակ, քանի դեռ հակառակը ապացուցված չէ։ Դատարանն ասաց՝ քանի որ նվազագույն սպառողական զամբյուղի բյուջեն կանխավարկած է, հետևաբար՝ հայցվորն ազատվում է դա ապացուցելու պարտականությունից, և ապացուցում է այն կողմը, որը հակառակն է պնդում։ Դատավորը այս պատճառաբանությամբ մերժեց միջնորդությունը։ Հաջորդ միջնորդությամբ Սիրունյանը դատարանին խնդրում էր ՊԵԿ-ից պահանջել «Մանան Ռաժ» ընկերության հարկային գործը։ Ավելի վաղ այս ընկերության մասով դատախազությունը հրաժարվել էր պահանջից, սակայն Սիրունյանի համոզմամբ՝ Արամ Դանիելյանը, լինելով այդ ընկերության հիմնադիրը և միակ մասնակիցը, ստացել է եկամուտներ, գույքր, և  փաստաթղթերը պետք են։ Արամ Դանիելյանն անձամբ ներկա էր նիստին։ Դատարանը նրան հարցրեց, թե ինչքան գումար է ստացել այս ընկերությունից, Դանիելյանն ասաց, որ չի հիշում, թե իր գումարների որ մասն է այդ ընկերությունից ստացածը, բայց բավականին շատ գումար է եղել, բացի այդ՝ ընկերությանը պատկանող ռեստորան է եղել, որը ևս անցել է իրեն։  Դատարանն ասաց՝ քանի որ հարկային մարմնին այդ փաստաթղթերը ներկայացնողը եղել է Արամ Դանիելյանը, ընկերությունից ստացված գումարներն էլ Դանիելյանի տրամադրության տակ են, ուստի հարկայաինից չեն կարող պահանջել մի բան, որը իրենց տրամադրության տակ է։ Դատարանը անհիմն որակեց միջնորդությունը և մերժեց։ Սիրունյանը ցանկանում էր առարկություն ներկայացնել, դատարանը չթույլատրեց շարունակել։ Արամ Դանիելյանն էլ որոշման ընդունումից հետո ասաց, որ փաստաթղթերը ներկայացրել է հարկայինին, սակայն իր մոտ դրանց օրինակները չեն պահպանվել, քանի որ անցել է 15 տարի։ Սիրունյանը միջնորդեց նաև, որ Արամ Դանիելյանը հետագայում իր բացատրությունները ներկայացնի վկայի կարգավիճակով, դատարանը բավարարեց այս միջնորդությունը։    Ավելի մանրամասն ` hetq.am-ում։ 
10:35 - 14 սեպտեմբերի, 2023
Ոստիկանության բաժնում տղամարդը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ միջանցքում կոտրել ապակիներ, վնասել ձեռքը․ ՆԳՆ պարզաբանումը

Ոստիկանության բաժնում տղամարդը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ միջանցքում կոտրել ապակիներ, վնասել ձեռքը․ ՆԳՆ պարզաբանումը

Համացանցում տարածվել է տեսանյութ՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Տեսանյութի առնչությամբ ՆԳՆ-ից հայտնում են՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 1։40-ին, Երևանի պարեկները Թամանցիների փողոցում, սպանության սպառնալիքի հիմքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու, որը նշված վայրում ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած դանակով սպառնացել էր մի կնոջ: Պարեկները ձերբակալվածին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Բաժնի մուտքի մոտ տղամարդը հարվածել է ոստիկանին և իր մոտ եղած դանակը նետել գետնին: Ոստիկանության բաժնում տղամարդը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ միջանցքում կոտրել ապակիներ, վնասել ձեռքը: Տղամարդուն բուժօգնություն ցույց տալու համար կանչվել է շտապօգնություն: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Քննիչի որոշմամբ՝ տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը, ինչպես նաև նրանց կողմից կարգապահական բնույթի խախտումներ թույլ տալու կամ չտալու հանգամանքները պարզելու համար’ ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում դեպքի առթիվ կատարվում է ծառայողական քննություն: Արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: Ավելի վաղ Դանիել Իոաննիսյանն էր տարածել տեսանյութ, որտեղ երևում է գետնին ընկած արնաշաղախ քաղաքացին, որի դաստակները երկու ոստիկան սեղմում են՝ հավանաբար արնահոսությունը կանգնեցնելու համար:
11:39 - 01 սեպտեմբերի, 2023
Վճռաբեկի որոշմամբ՝ Արամ Դանիելյանի կինը զրկվեց 5500 քմ անտառի նկատմամբ սեփականության իրավունքից
 |hetq.am|

Վճռաբեկի որոշմամբ՝ Արամ Դանիելյանի կինը զրկվեց 5500 քմ անտառի նկատմամբ սեփականության իրավունքից |hetq.am|

hetq.am: Շուրջ երեք տարի տևած դատական գործընթացներից հետո պետությանը կվերադարձվի Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 0.55 հեկտար մակերեսով անտառը։ Ծաղկաձորի սկզբնամասում գտնվող անտառապատ տարածքը կեղծ աճուրդում սեփականաշնորհել էր Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կինը՝ Զարիկ Գևորգյանը։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը օգոստոսի 3-ի վճռով ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը, որն էլ ուժի մեջ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Իսկ առաջին ատյանում՝ Եղվարդ քաղաքի դատարանը 2022թ-ին վճռել էր բավարարել Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչել 2007թ-ին Կոտայքի մարզպետարանի կազմակերպած աճուրդը։ Դատարանի վճռով՝ որպես անվավերության հետևանք, անվավեր էր ճանաչվել Զարիկ Գևորգյանի անունով 0.55 հա հողամասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքը։ Կոտայքի մարզպետարանը պետք է Զարիկ Գևորգյանին վերադարձնի 3.4 միլիոն դրամ գումար, որը նա անտառային հողի համար վճարել էր։ Վճռաբեկ դատարանի այս որոշումը կարևոր է, քանի որ Գլխավոր դատախազությունը ևս 24 հողամասի աճուրդներ դեռ վիճարկում է դատարանում (գրեթե նույն փաստական հանգամանքներով)։ Ենթադրվում է, որ վճռաբեկի այս որոշման պայմաններում մյուս բոլոր գործերում ևս դատախազության հայցերը վերջնարդյունքում կբավարարվեն։ Հայցերը դատարանում ներկայացնում է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղավնի Մադոյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
13:41 - 15 օգոստոսի, 2023
Հրազդանում պարեկների կրակոցից մահացած քաղաքացու գործով այս պահին որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ |news.am|

Հրազդանում պարեկների կրակոցից մահացած քաղաքացու գործով այս պահին որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ |news.am|

news.am: Հրազդանում պարեկների կրակոցից մահացած քաղաքացու գործով այս պահին որեւէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։ Այս մասին ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նշենք, որ երեկ՝ մարտի 19-ին, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ մահացած քաղաքացու վրա կրակոցի երկու հետք է եղել, մարմնական բազմաթիվ վնասվածքներ։ Աբրահամյանը սրան ի պատասխան ասաց, որ հանգամանքները կպարզվեն քննության ընթացքում, եւ վերջում ամբողջական պատկերի մասին հրապարակում կարվի։ Հիշեցնենք, որ ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ մարտի լույս 13-ի գիշերը ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի եւ գողության մասին հաղորդում տվել: Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը եւ պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները: Դեպքի վայրում տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին։ Նրա հարձակումը կանխելու, ինչպես նաեւ իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն։ Տղամարդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Հրազդանի 45-ամյա բնակիչը, որը նախկինում դատապարտվել էր, մահացել է։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կամ փորձը) եւ 452-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը): Եվս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը)։
11:34 - 20 մարտի, 2023
Հրազդանում պարեկներին կացնով սպառնացող տղամարդը մահացել է իր ուղղությամբ արձակված կրակոցից. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Հրազդանում պարեկներին կացնով սպառնացող տղամարդը մահացել է իր ուղղությամբ արձակված կրակոցից. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած գողության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և պարեկային ծառայողի կողմից առերևույթ գողություն կատարող անձին կրակոցով վնասազերծելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2023 թվականի մարտի 13-ին` ժամը 00:44-ին, Հրազդան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձինք մուտք են գործել իր տուն: Ըստ ստացված հաղորդման՝ ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները, քաղաքացուց տեղեկանալով, որ  վերջինիս տանը կից անասնագոմում մարդ կա, ներկայանալով` պահանջել են, որ վերջինս դուրս գա: Անասնագոմից դուրս է եկել մի տղամարդ՝ պարկով դեմքը ծածկած, ում ձեռքին եղել է կացին։ Վերջինս պահանջել է իրեն բաց թողնել, այնուհետև կացնով անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա՝ փորձելով վնասել նրանցից մեկին:  Ոստիկանության ծառայողները պահանջել են վայր դնել կացինը՝ տեղեկացնելով, որ հակառակ դեպքում կկիրառեն զենք։ Սակայն տղամարդը շարունակել է կացնով անկանոն շարժումները՝ փորձելով վնասել պարեկային ծառայողներից մեկին։ Վերջինս իրեն ամրակցված GLOCK տեսակի ատրճանակով նախազգուշական 2 կրակոց  է արձակել, որի ընթացքում նշված տղամարդը կրկին փորձել է ձեռքին եղած կացնով հարվածել պարեկային ծառայողին, ով նշված ատրճանակով 1 անգամ կրակոց է արձակել տղամարդու ուղղությամբ՝ կրճքավանդակի շրջանում պատճառելով վնասվածք։ Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո վերը նշված տղամարդը շտապօգնության խմբի կողմից անմիջապես տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նրա ինքնությունը, որը նույնպես Հրազդան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1977թ.: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետով և 452-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Եվս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը) հատկանիշներով։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Առգրավվել է պարեկային ծառայության աշխատակցի ատրճանակը: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները կատարվածի ամբողջական հանգամանքները պարզելու, կատարվածին մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։
15:10 - 13 մարտի, 2023
Տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին, կիրառվել է հրազեն․ տղամարդը մահացել է

Տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին, կիրառվել է հրազեն․ տղամարդը մահացել է

Մարտի լույս 13-ի գիշերը ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի և գողության մասին հաղորդում տվել: Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները: Տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին։ Նրա հարձակումը կանխելու, ինչպես նաև իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն։ Տղամարդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Հրազդանի 45-ամյա բնակիչը, որը նախկինում դատապարտվել էր, մահացել է։ Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:24 - 13 մարտի, 2023
Դատախազությունը պահանջում է Հրազդանի նախկին համայնքապետից բռնագանձել ապօրինի ձեռք բերված 11 անշարժ գույք, 156,5 մլն դրամ

Դատախազությունը պահանջում է Հրազդանի նախկին համայնքապետից բռնագանձել ապօրինի ձեռք բերված 11 անշարժ գույք, 156,5 մլն դրամ

Դատախազությունը 2022 թ.-ի սեպտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը 2022 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ նշված հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանից և վերջինիս փոխկապակցված երկու անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հետևյալը՝   11 անշարժ գույք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Երևան քաղաքում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց նվազագույն շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 653 մլն 399 հազար դրամ, մասնակցություններ 2 ՍՊ ընկերությունում, 156 մլն 615 հազար դրամ,որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը: ՀՀ գլխավոր դատախազության կողմից շարունակվում է ՀՀ Հակակոռուպցիոն դատարան ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ ներկայացնելու գործընթացն այն գործերով, որոնցով դատարանի որոշումներով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ։
10:03 - 13 հոկտեմբերի, 2022
Հրազդանում վաղվանից ուղեվարձի փոփոխություն չի լինելու. կգործի նախկին սակագինը. Սևակ Միքայելյան

Հրազդանում վաղվանից ուղեվարձի փոփոխություն չի լինելու. կգործի նախկին սակագինը. Սևակ Միքայելյան

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերության կողմից տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը: «Սիրելի՛ հրազդանցիներ, Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը տրանսպորտի ուղեվարձն այսօրվանից բարձրացրել էր՝ այն դարձնելով 750 ՀՀ դրամ:   Անընդունելի համարելով հետևյալ գործելաոճը և կարևորելով այն հանգամանքը, որ անհատ տաքսիներից ամենօրյա կերպով օգտվում են բազմաթիվ հրազդանցիներ և ուսանողներ, անմիջապես կապ եմ հաստատել երթուղին սպասարկող ընկերության սեփականատիրոջ հետ:   Հարգելի՛ համաքաղաքացիներ, սեփականատիրոջ հետ ունեցած խոսակցությունից հետո տեղեկացնում եմ ձեզ, որ վաղվանից ուղեվարձի փոփոխություն չի լինելու, և գործելու է նախկին արժեքը՝ 1 անձի համար՝ 500 ՀՀ դրամ»,- գրել է Սևակ Միքայելյանը:  
15:14 - 01 ապրիլի, 2022
Հրազդանի թիվ 26/24 ընտրատեղամասում միաժամանակ ՔՊ կուսակցության երկու վստահված անձ կար

Հրազդանի թիվ 26/24 ընտրատեղամասում միաժամանակ ՔՊ կուսակցության երկու վստահված անձ կար

Հրազդանի համայնքի թիվ 26/24 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միաժամանակ երկու վստահված անձ կար։ Հանձնաժողովի քարտուղարը նրանցից մեկին հորդորեց ծածկել վկայականը։ Մեզ հետ զրույցում վերջինս նշեց․ «Սպասում եմ՝ մերոնք քվեարկեն, գնանք»։ Նա մոտ 10 րոպե մնաց տեղամասում և հեռացավ։ Նշենք՝ Ընտրական օրենդգիրքը սահմանում է, որ ընտրական հանձնաժողովի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող են ներկա գտնվել համայնքի ղեկավարի և ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ և ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկ վստահված անձ: Այսինքն՝ քվեարկության սենյակում չեն կարող միաժամանակ գտնվել ՔՊ-ի կամ որևէ այլ կուսակցության՝ մեկից ավելի վստահված անձինք։ Տեղամասի միջանցքում ՔՊ-ի ևս երկու վստահված անձ կար։ Հանձնաժողովի քարտուղարը մեզ ասաց, որ նրանցից մեկը Ջրառատի գյուղապետն է և կարող է շրջել տեղամասերում, երկար չի մնալու այդտեղ ու հեռանալու է։ Մինչ մեր՝ ընտրատեղամասից հեռանալը նշված գյուղապետը դեռևս այդ տարածքում էր։
15:29 - 05 դեկտեմբերի, 2021
Հրազդանի խնդիրները լուծելու ենք բյուջեի արդյունավետ կառավարման և ներդրողների ներգրավման միջոցով․ համայնքապետի ՀՅԴ թեկնածու Վարդան Գևորգյան

Հրազդանի խնդիրները լուծելու ենք բյուջեի արդյունավետ կառավարման և ներդրողների ներգրավման միջոցով․ համայնքապետի ՀՅԴ թեկնածու Վարդան Գևորգյան

Դեկտեմբերի 5-ին Հրազդանում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Ընտրություններին «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»  14 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակ է ներկայացրել, որը գլխավորում է Վարդան Գևորգյանը․ նա աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։ Վերջինիս գնահատմամբ՝ քարոզարշավը նորմալ է ընթանում, բակային հանդիպումներ են ունենում, որի ընթացքում բնակիչները համայնքին վերաբերող տարբեր հարցեր են բարձրացնում։ Խոսելով ընտրություններում իրենց ունեցած ակնկալիքների մասին՝ Գևորգյանն ասաց, որ ամեն ինչ կախված է ժողովրդի քվեարկությունից։ Համայնքապետի թեկնածուն նշեց, որ Հրազդանի խնդիրները նման են Հայաստանի մյուս համայնքների խնդիրներին․ «Մենք պատկերացնում ենք, որ այդ խնդիրները առաջին հերթին տեղական ուժերով լուծենք։ Առանձնահատուկ, Հրազդանին բնորոշ խնդիրներ չկան, որովհետև համայնքների խնդիրները ամբողջ Հայաստանում նույնն են՝ կապված ջրամաքրման, բազմաբնակարանային շենքերի ֆոնդերի կառավարման, տարրական կոմունիկացիոն խնդիրների հետ»։ Գևորգյանի խոսքով՝ խնդիրները լուծելու են բյուջեի արդյունավետ կառավարման և ներդրողների ներգրավման միջոցով, իսկ ներդրողներին, նրա խոսքով, ներգրավելու են՝ նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծելով։ Հրազդանը ներառվել է համայնքների խոշորացման նախագծում․ ըստ կառավարության ներկայացրած և ԱԺ-ում ընդունված այդ նախագծի՝ Հրազդանին են միանում Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ, Քաղսի գյուղերը։  Վարդան Գևորգյանն ասաց, որ պատրաստվում են գյուղերի  խնդիրները լուծել՝ հաշվի առնելով դրանց գյուղական առանձնահատկությունները․ «Հողային ֆոնդերի կառավարումից մինչև տարրական ջրամատակարարման խնդիրներ կան, ինչպես բոլոր գյուղական համայնքներում տարիներ շարունակ չլուծված հարցերը։ Կփորձենք ընդհանուր խոշորացված բյուջեի հաշվին ինչ-որ ձևով կազմակերպել»։ Նա նշեց նաև, որ դեմ են եղել խոշորացմանը․ «Գյուղական համայնքների և քաղաքային համայնքի խնդիրների բնույթը տարբեր է, ավելի հեշտ կլիներ գյուղական համայնքները միավորվեին մեկ միավորի մեջ և խնդիրների միասնական լուծում լիներ, քան քաղաքի խնդիրները խառնվեին, քաղաքը իր բազմաբնակչության հաշվին մեծ է, և քաղաքային կենցաղը գյուղական կենցաղից տարբերվում է։ Տարբերությունը շատ մեծ է ու անդնդային»։ Հարցին, թե ինչպես են պատկերացնում ներկայիս իշխանությունների հետ համագործակցությունը, Գևորգյանն այսպես պատասխանեց․ «Խիստ օրենքի շրջանակում ենք պատկերացնում մեր համագործակցությունը»։ Գևորգյանն ընդգծեց, որ իրենք միակ քաղաքական ուժն են, որ «հայտ են նետել» ներկայիս իշխանությանը, այդ պատճառով, ըստ նրա, հրազդանցիները պետք է ընտրեն հենց իրենց քաղաքական ուժին։ Հրազդան համայնքի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 4 քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Մոնթե Մաթևոսյանն է, որը աշխատում է ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում՝ որպես ավագ մասնագետ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արշավիր Խաչատրյանը, ով «Աննար» ՍՊԸ-ի տնօրենն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Հրազդան համայնքի ներկայիս ղեկավար Սևակ Միքայելյանն է, իսկ «Հայ Յեղափոխական դաշնակցության» ցուցակը գլխավորում է Վարդան Գրիգորյանը, որը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։   Նանե Ավետիսյան
14:44 - 03 դեկտեմբերի, 2021