Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Բանակում մահվան դեպքերը միայն ԶՈՒ-ի խնդիր չեն, դրանք ունեն խորքային պատճառներ․ Պապիկյան |armenpress.am|

Բանակում մահվան դեպքերը միայն ԶՈՒ-ի խնդիր չեն, դրանք ունեն խորքային պատճառներ․ Պապիկյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսեց բանակում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի պատճառների մասին և ընդգծեց դրանց խորքային լինելը։ Lրագրողի հարցին, թե արդյոք իրեն պատասխանատու և մեղավոր է զգում 2024 թվականին գրանցված 36 մահվան դեպքերի համար, Պապիկյանը պատասխանեց, որ իր բաժին պատասխանատվությունն ունի, որ բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը չեն կարողացել հասցնել զրոյական մակարդակի։  «Բայց սա միայն ԶՈՒ-ի խնդիրը չէ, խնդիրներն ունեն ակունքներ, պատճառահետևանքային շղթա է։ Բանակում խաղաղ պայմաններում մահվան 36 դեպքերը միայն սպանություններ և ինքնասպանություններ չեն, տարբեր հանգամանքներում են տեղի ունեցել»,- ասաց Պապիկյանը։ Նա նշեց, որ մահվան դեպքերը ներառում են տարբեր պատճառներ՝ հիվանդություններ, ճանապարհատրանսպորտային պատահարներ, դժբախտ պատահարներ, ինչպես նաև հանցավոր ենթամշակույթի ազդեցությամբ պայմանավորված սպանություններ և ինքնասպանություններ։ «Ցանկանում եմ, որ այս հարցին վերաբերվենք ավելի պատասխանատու, որպեսզի հանրության շրջանում նույնպես համապատասխան վերաբերմունք ցուցաբերվի քրեական ենթամշկույթին, «տղայական» պատկերացումներին»,- ընդգծեց Պապիկյանը՝ հավելելով, որ այդ երևույթները չեն կարող ազդեցություն չունենալ նաև զինված ուժերում։ Նա հավելեց, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ու երևույթները ևս բացասաբար են անդրադառնում երիտասարդների վարքագծի վրա։ Նախարարը մատնանշեց 2022 թվականին անցկացված ուսումնասիրությունը, որը ցույց է տվել, թե զորակոչիկներից որքանն են երբևէ օգտագործել թմրանյութեր։ «Ցանկանում եմ այս հարցին ավելի լայն ու ավելի խորքային նայենք և հասկանանք, թե ի՞նչն է պատճառը։ Կարելի է սպայական համակարգի ավելի խիստ ու արդյունավետ հագեցվածության միջոցով ինչ-որ հարցերի լուծումներ գտնել։ Բայց գլոբալ խնդիրը մեր հանրային պատկերացումներն ու մոտեցումներն են զինված ուժերի նկատմամբ, ու այստեղ անելիք կա»,- եզրափակեց Պապիկյանը։  
21:11 - 15 հունվարի, 2025
Քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքը, մեր դիրքորոշումը լեգիտիմ է, բխում է ՀՀ շահերից. Պապիկյան
 |1lurer.am|

Քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքը, մեր դիրքորոշումը լեգիտիմ է, բխում է ՀՀ շահերից. Պապիկյան |1lurer.am|

1lurer.am: Ուզում ենք, որ ունենանք հովանի, պաշտպանիչ հովանի: Կարծում եմ, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2020-2022 թվականներին և շարունակվում են այսօր հանրային, տեղեկատվական տիրույթում, այդ թվում՝ տեղեկատվական հարձակումների, ճնշման տեսքով են ի հայտ գալիս, խոսում են այն մասին, որ ՀՀ-ն իր խնդիրները պետք է լուծի իր ուժերով՝ միևնույն ժամանակ այդ խնդիրների լուծումը շերտավորելով և բալանսավորելով: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ անդադառնալով Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններին: Նախարարը միաժամանակ ընդգծեց՝ պետք է ունենալ արտաքին քաղաքական աջակցություն, միջազգային լեգիտիմություն, պաշտպանունակ բանակ և, իհարկե, լինել ժողովրդավար երկիր, որը կենսունակ է լուծելու իր խնդիրները:  «Ճիշտ եք այն առումով, որ, այո՛, մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել 2022 թվականին, բայց նաև դուք կասկածի տակ եք դնում՝ օբյեկտիվ և կշռադատվա՞ծ է արդյոք մեր դիրքորոշումը՝ չլինել ՀԱՊԿ հովանու ներքո դե ֆակտո: Կարծում եմ, որ ամեն օր դա ապացուցվում է, որ քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքը և դիրքորոշումը, մեր վերաբերմունքը և դիրքրոշումը լեգիտիմ է, և բխում է ՀՀ շահերից»,- ասաց նախարարը:
18:56 - 15 հունվարի, 2025
Թե հայ-ամերիկյան, թե հայ–ֆրանսիական համագործակցությունն ուղղված է ՀՀ պաշտպանական կարողությունների մեծացմանը. նախարար |armenpress.am|

Թե հայ-ամերիկյան, թե հայ–ֆրանսիական համագործակցությունն ուղղված է ՀՀ պաշտպանական կարողությունների մեծացմանը. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գոհունակություն է հայտնել պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան և հայ–ֆրանսիական համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ:  նախարարն այս մասին ասաց 2024–ն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով նախորդ տարի իր կողմից Վաշինգտոն և Ֆրանսիա կատարած այցերի վերաբերյալ հարցին:  «Թե հայ-ամերիկյան, թե հայ–ֆրանսիական համագործակցությունն ուղղված է Հայաստանի պաշտպանական կարողությունների մեծացմանը: ԱՄՆ–ն աջակցում է մեր զինված ուժերի կերպափոխմանը որպես խորհրդատու ու աջակից: Նույնը կարող եմ ասել նաև Ֆրանսիայի մասին: Մեր համագործակցության ընթացիկ վիճակից կարող եմ միայն գոհունակություն հայտնել: Այն հնարավորությունները, որ մեզ ընձեռում են, կարևոր են մեր բանակի ինստիտուցիոնալ բարեփոխման և նոր կառուցակարգերի ստեղծման համար»,–ասաց Պապիկյանը: Նա ընդգծեց, որ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրումը ԶՈՒ–ում ունի առանցքային նշանակություն: Առաջիկա անելիքներն ուղղված են լինելու պրոֆեսիոնալ սերժանտական համակարգն ավելի ամրացնելու ԶՈՒ–ում:   
18:53 - 15 հունվարի, 2025
Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ. պաշտպանության նախարար |armenpress.am|

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ. պաշտպանության նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ:  Այս մասին 2024–ն ամփոփող ասուլիսում ընդգծեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի կատարած վճարումների դիմաց Ռուսաստանից զենքի չմատակարարմանը:  «Հայ–ռուսական հարաբերությունները շարունակվում են: Ոչ Հայաստանն է իր տեղից հեռանալու, ոչ Ռուսաստանը: Մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ: Բնականաբար, մենք ունենք նաև գործող պայմանագրեր: Կարող է և պետք է ունենանք սպասարկման պայմանագրեր: Սրանք հարցեր են, որոնցից ոչ ռուսական կողմը, ոչ մենք չենք խուսափում, և պետք է չխուսափենք»,–ասաց Պապիկյանը: Նա հիշեցրեց՝ Ֆինանսների նախարարը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որով մեր կողմից վճարված գումարը միջպետական պարտքից պետք է պակասեցվի: «Կդժվարանամ ասել՝ այն կյանքի կոչման որ հատվածում է, բայց նմանատիպ պայմանավորվածություն ձեռք է բերվել: Պետք է ասեմ, որ սա միակ ընթացիկ պայմանագիրը չի եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև: Բնական է՝ կան պարտավորություններ, որոնք ուշացումների բերումով կարող են ունենալ իրենց պայմանագրային հետևանքները՝ տույժ–տուգանքներ և այլն: Սակայն նաև պայմանագրեր կան, որոնք  պատշաճ կատարվում են»,–ասաց Պապիկյանը՝ դրա մասին մանրամասներ չհայտնելով:  Դեռ 2024–ի հունիսին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Ռուսաստանը շարունակում է չմատակարարել այն պայմանագրերը, որոնք կնքվել են 2021 կամ 2022 թվականներին:   
18:14 - 15 հունվարի, 2025
Սուրեն Պապիկյանը տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր չի տեսնում
 |azatutyun.am|

Սուրեն Պապիկյանը տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր չի տեսնում |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի սահմանների անվտանգությունը պիտի երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-ամերիկյան ռազմավարական կանոնադրությունը որքանո՞վ կարող է երաշխավորել ՀՀ սահմանների անվտանգությունը։ «Դերը դնել միայն Զինված ուժերի վրա, դնել մեկ գործընկերոջ վրա, լուծում չէ։ Մենք համատեղ ջանքերով և նաև երկխոսությամբ պիտի լուծենք ծառացած խնդիրները», - ասաց նա։ Հայաստանը և Միացյալ Նահանգները երեկ ստորագրեցին ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Փաստաթուղթը համագործակցության մի քանի բաժիններ է ներառում՝ պաշտպանություն, անվտանգություն, ժողովրդավարություն, արդարադատություն, տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ ոլորտներ։ Ընդգծվում է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը. Հայաստան, որն ի զորու է պաշտպանել իր միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը։ Լրագրողները նախարարից նաև հետաքրքրվեցին, թե որքանով է Սյունիքը պաշտպանված համարում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի ղեկավարը նախորդ շաբաթ կրկին «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսեց։ Իլհամ Ալիևը պնդել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի։ «Հռետորաբանությունը հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր։ Ես՝ որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանը էսկալացվի, որովհետև յուրաքանչյուր պրոբլեմի մասով Հայաստանն ունի առաջարկներ և լուծումներ», - շեշտեց պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Իսկ արդյոք մինչև այս պահը Ադրբեջանն ունեցե՞լ է հիմքեր, որ ՀՀ տարածքներ է օկուպացրել. Սուրեն Պապիկյանն արձագանքեց, թե չի ցանկանում խոսել այն մասին, թե նախկինում ինչ է եղել, այլ՝ թե ինչպես է պատկերացնում խաղաղությունը տարածաշրջանում։ Ըստ նրա՝ չնայած տարածաշրջանը «հեշտ ժամանակներ չի ապրում», բայց առկա խնդիրները բանակցություններով լուծելու հնարավորություն կա։
17:15 - 15 հունվարի, 2025
Բանակաշինությունն անընդհատ գործընթաց է՝ սերտորեն կապված պետական կառույցների հետ փոխգործակցության ու հասարակական կյանքի կարևորագույն ոլորտների հետ․ Սուրեն Պապիկյանի ամանորյա ուղերձը

Բանակաշինությունն անընդհատ գործընթաց է՝ սերտորեն կապված պետական կառույցների հետ փոխգործակցության ու հասարակական կյանքի կարևորագույն ոլորտների հետ․ Սուրեն Պապիկյանի ամանորյա ուղերձը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ամանորյա ուղերձ է հղել, որում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ,   2024 թվականի բանակային տարին ևս պատմություն դարձավ: Տարեմուտը հետ նայելու, անցած ճանապարհն արժևորելու, արածն ու չարածը նժարելու խորհուրդ է հուշում բոլորիս: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ «թեժ» կետերն աշխարհի քարտեզի վրա ոչ թե նվազում, այլ ավելանում են, այս համատեքստում չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր։ Պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկի՝ բանակի ուժի ու մարտունակության կարևորությունը դժվար է վիճարկել: Ուստի 2024-ի ընթացքում մեր բոլոր ջանքերը միտված են եղել բանակի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը՝ բանակաշինության ընթացքն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև 21-րդ դարի պահանջներին հարիր բանակ ունենալուն։ Տարվա ընթացքում մենք շարունակել ենք բարելավել բանակային դիրքերի կահավորումը ժամանակակից սարքավորումներով՝ սահմանի հուսալի պաշտպանության ու մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելով:  Բարեփոխումների շրջանակում զինված ուժերի համալրումն ապահովելու և զինծառայությունն առավել գրավիչ դարձնելու ծրագիրը 2024-ի ընթացքում նույնպես դրական արդյունք է արձանագրել՝ ապացուցելով գործնական ու օգտավետ քայլերի նպատակահարմարությունն ու ճշմարտացիությունը: Խոսքը վերաբերում է և՛ «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, և՛ զինծառայողների ատեստավորման գործընթացին, և՛ բանակում կանանց ներգրավվածությունը մեծացնելուն:  Կարևորելով օրենքի գերակայության սկզբունքն ու օրենքի առաջ բոլորի հավասարության գաղափարը՝ բանակում օրինականությունն ամրապնդելու և կանոնադրային հարաբերություններից հնարավոր շեղումները նվազեցնելու նոր մեխանիզմներ են ներդրվել՝ պատժի անխուսափելիության գաղափարի և յուրաքանչյուր իրավախախտմանն իրավական գնահատական տալու պրակտիկան համադրելով կանխարգելիչ գործողությունների ու հանցածին մթնոլորտի վերացման աշխատանքների  հետ: 2024 թվականի ձեռքբերումների շարքում պետք է նշել նաև զինվորների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավելումն ու զորանոցաշինության աշխատանքների ծավալի մեծացումը, որոնք գալիք տարվա ընթացքում կշարունակվեն ավելի մեծ ակտիվությամբ ու ծավալով։ Ընթացիկ տարում զարգացել և  ընդլայնվել է պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցությունը, ստեղծվել են նախադրյալներ՝ նոր փոխգործակցությունների և անվտանգության միջավայրի ամրապնդման համար:  Այս ամենով հանդերձ՝ պետք է փաստել, որ բանակաշինությունն անընդհատ գործընթաց է՝ սերտորեն կապված պետական կառույցների հետ փոխգործակցության ու հասարակական կյանքի կարևորագույն ոլորտների հետ: Ուստի 2025-ը դիմավորում ենք բարեփոխումների շարունակականության, ներդաշնակված գործունեության և չլուծված խնդիրներն արագ հաղթահարելու ակնկալիքով: Այն ամուր համոզմունքով, որ մարտունակ բանակ, տոկուն հասարակություն, ամուր երկիր ունենալու մեր հավաքական ջանքերն առավել արգասաբեր են լինելու:  Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող ձեր ընտանիքներում տիրեն սերը, համերաշխությունն ու ուրախությունը: Եվ 2025-ը դառնա խաղաղության, աշխատանքի ու բարեկեցության տարի:  Փա՛ռք Նահատակներին: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության  բանակը:  Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը», - նշված է ուղերձում։
19:46 - 31 դեկտեմբերի, 2024
Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը շնորհավորել են ֆրանսիացի գործընկերներին իրենց պաշտոններում վերանշանակվելու կապակցությամբ

Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը շնորհավորել են ֆրանսիացի գործընկերներին իրենց պաշտոններում վերանշանակվելու կապակցությամբ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է իր ֆրանիսացի գործընկերոջը՝ Սեբաստիեն Լըկորնյուին, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ «Հարգելի՛ Սեբաստիեն Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր նորացված մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ»,- նշված է Պապիկանի X-ի միկրոբլոգի գրառման մեջ։ Ֆրանսիացի գործընկերոջը շնորհավորել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Ջերմ շնորհավորանքներս եմ հղում սիրելի Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունը՝ ամրապնդելու Հայաստան-Ֆրանսիա գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության շրջանակներում նոր շոշափելի արդյունքների հասնելու համար։  Ցանկանում եմ վերահաստատել համատեղ աշխատելու իմ վճռականությունը՝ լուծելու առկա մարտահրավերները՝ մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով»,- գրել է Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում։ Գլխավոր լուսանկարում՝ ՀՀ և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները՝ Ֆրանսիայում
11:22 - 24 դեկտեմբերի, 2024
Զինվորական տարկետման տրամադրման պայմանները խստացվում են. փոփոխվել է հիվանդությունների ցանկը

Զինվորական տարկետման տրամադրման պայմանները խստացվում են. փոփոխվել է հիվանդությունների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում:  Նույն որոշմամբ հստակեցվել են նաև հիվանդությունների նկարագրություններում և հակացուցված զինծառայության պայմաններում որոշակի հիվանդությունների արտահայտման, հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պիտանիության աստիճանի ու հակացուցումների շրջանակի որոշման հետ կապված հարաբերությունները: Նախագիծը ՀՀ կառավարության նիստին ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ ցանկում նշված հիվանդությունների դեպքերում քաղաքացուն բուժման նպատակով տրվում է տարկետում, և բազմաթիվ են այնպիսի դեպքերը, երբ բուժման նպատակով տարկետում ստացած քաղաքացիներին տարկետման ժամկետի ավարտից հետո նույն ախտաբանական վիճակ ունենալու պարագայում կրկին տրվում է տարկետում, որը չի դառնում նպատակային՝ բուժումների բացակայության պատճառով: Պապիկյանը նշեց, որ առաջարկում են մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չաձանագրվելուց հետո զինակոչիկին ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի: Պապիկյանի խոսքով մեկ տարով տարկետման ընթացքում պետք է տեսանելի դառնա՝ զինակոչիկի մոտ հիվանդությունը բարդանո՞ւմ է, թե՞ ոչ: Նշելով, որ 1 տարվա ընթացքում հիվանդության բարդանալու դեպքում զինակոչիկը պետք է ազատվի զինծառայությունից, պաշտպանության նախարարն ավելացրեց. «Լինում են նաև հիվանդություններ, որոնք հնարավոր է 1 տարվա ընթքացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել: Սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա այդ շահագրգռվածությունը, և սա բերում է նրան, որ 1 տարվա տարկետումը դառնում է ևս մեկ տարվա, ևս մեկ տարվա: Մեր գնահատմամբ սա ևս մեկ սողանցք է՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար»: Այն դեպքում էլ, երբ զորակոչիկը ճանաչվում է սահմանափակումով պիտանի զինծառայության համար, և նախատեսված են որոշակի գործառույթների հակացուցումներ, դրանց հետ կապված ծառայության ընթացքը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր կոնկրետ վիճակով այդ առողջական խնդրի դրսևորման ձևերը տարբեր են, այդ թվում նաև՝ հակացուցման անհրաժեշտության բացակայությամբ։ Պապիկյանն ընդգծեց, որ այս փոփոխությունով վերականգնում են արդարությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում հավանություն են տվել Բանակի կերպափոխման հայեցակարգին: «Կարծում եմ՝ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքը բանակի նկատմամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է կերպափոխվի նաև բանակի ընկկալումը, այդ թվում՝ ֆունկցիոնալ նշանակության առումով: Միաժամանակ Փաշինյանը վերահաստատեց, որ ՀՀ միակ խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է՝ նաև «հարակից որոշակի իրադրության մեկնաբանություններով»: Փաշինյանը նկատեց, որ բանակի նկատմամբ դրական վերաբերմունքի պայմաններում զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ, և պարզվում է՝ պատճառը ամենատարբեր առողջական խնդիրներն են: «Այստեղ կարող ենք երկու հնարավոր հետևության գալ. կա՛մ մենք համատարած և համընդհանուր առողջական պրոբլեմներ ունենք մեր սերնդի մեջ, որը մեր պետական անվտանգության լրջագույն մարտահրավեր է, կա՛մ [գործ] ունենք համատարած, այսպես ասենք, իրադրությունների և օրենքով ընձեռված հնարավորությունների չարաշահման հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով որոշ հիվանդություններ պետք է սահմանափակում լինեն ոչ թե զինծառայության համար, այլ զինծառայության բնույթի: Փաշինյանն ընդգծեց, որ բանակում թե՛ ժամկետային, թե՛ պայմանագրային զինծառայության սահմանափակումները պետք է հասցվեն նվազագույնի: Ըստ նախագծի հիմնավորման՝ նախագծի հաստատման արդյունքում կնվազեն բուժման նպատակով քաղաքացիներին տրված տարկետումների քանակները, ըստ անհրաժեշտության՝ նրանց բուժումը կիրականացվի զինծառայողի կարգավիճակով, ինչպես նաև հակացուցված ծառայության պայմանները կորոշվեն ըստ հիվանդության արտահայտման աստիճանի։
12:08 - 19 դեկտեմբերի, 2024
Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի մի շարք անդամների հետ քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի մի շարք անդամների հետ քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերրինի ու Սենատի մի շարք անդամների հետ: Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է համագործակցության բարձր մակարդակն ու զարգացման հեռանկարները՝ նշելով, որ ձեռքբերումները հնարավոր են եղել Սենատի շարունակական աջակցության շնորհիվ: Սեդրիկ Պերրինը վերահաստատել է համագործակցության զարգացման գործում Սենատի աջակցության նշանակությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին առնչվող հարցեր:
20:34 - 17 դեկտեմբերի, 2024
ՀՀ պաշտպանության նախարարն ու Պենտագոնի ղեկավարը հանդիպել են Վաշինգտոնում

ՀՀ պաշտպանության նախարարն ու Պենտագոնի ղեկավարը հանդիպել են Վաշինգտոնում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 5-ին Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ Պապիկյանն Օսթինին է ներկայացրել ՀՀ զինված ուժերում բարեփոխումների ընթացքը, նշել համագործակցության առաջնային ուղղությունները՝ ռազմական կրթություն, մարտական պատրաստություն, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում վարժանքներ, արհեստավարժ սերժանտական և հրահանգչական ինստիտուտների զարգացում, ՀՀ զինված ուժերի ուսումնավարժական կարողությունների ստեղծում և այլն: Պապիկյանը Ֆեյսբուքում գրել է, որ Օսթինն իր այցը պատմական է որակել։ Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի՝ Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը շարունակում է ընդլայնվել: Օսթինն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին աջակցությունը շարունակելու հարցում։ Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր: «Հաստատել եմ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու Հայաստանի ձգտումը։ ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն իր հերթին հայտնել է ԱՄՆ աջակցությունն այդ նպատակին», - Ֆեյսբուքում գրել է Պապիկյանը:      
09:30 - 06 դեկտեմբերի, 2024