Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է Վրաստանին աջակցության բոլոր ծրագրերի դադարեցման մասին |shantnews.am|

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է Վրաստանին աջակցության բոլոր ծրագրերի դադարեցման մասին |shantnews.am|

shantnews.am: Մեծ Բրիտանիան կդադարեցնի Վրաստանին տրամադրվող օգնության բոլոր ծրագրերը և կսահմանափակի փոխգործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում՝ հակակառավարական անկարգություններին իշխանությունների արձագանքի ֆոնին։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմիի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Վրացական իշխանությունների կողմից ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնության ցնցող պատկերներն անընդունելի են և պետք է դադարեցվեն։ Ընթացիկ իրադարձությունների լույսի ներքո Մեծ Բրիտանիան անհապաղ կդադարեցնի Վրաստանի կառավարությանը տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերը, կսահմանափակի պաշտպանական համագործակցությունը և փոխգործակցությունը «Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչների հետ, քանի դեռ չի դադարեցվել եվրոպական ժողովրդավարական նորմերից և ազատություններից հեռացումը»,- ասվում է հայտարարության մեջ։
19:52 - 09 դեկտեմբերի, 2024
Իրանը և եվրոպական տերությունները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը
 |azatutyun.am|

Իրանը և եվրոպական տերությունները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը և երեք եվրոպական տերությունները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը «մոտ ապագայում» Ժնևում կայացած հանդիպումից հետո։ Իրանի և այսպես կոչված E3-ի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) բանակցողները հանդիպել են Շվեյցարիայում՝ քննարկելու մի շարք հարցեր, այդ թվում՝ Իրանի ընդլայնվող միջուկային ծրագիրը, նրա ռազմական աջակցությունը Ռուսաստանին և հակամարտությունները Մերձավոր Արևելքում: Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին X-ում գրել է, որ շվեյցարական քաղաքում բանակցությունները կենտրոնացել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային զարգացումների վրա, «հատկապես միջուկային խնդրին և պատժամիջոցների վերացմանը»: «Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք մեր ժողովրդի շահերը պաշտպանելուն և նախընտրում ենք երկխոսության և փոխգործակցության ուղին», - նշել է Ղարիբաբադին: Հանդիպումից առաջ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել էր, որ դա կլինի «ուղեղային գրոհի նիստ»՝ պարզելու, թե «արդյո՞ք իսկապես կա ելք» ներկայիս միջուկային փակուղուց, ի թիվս այլ բաների:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
13:55 - 30 նոյեմբերի, 2024
Իրանի միջուկային զենքի տարածումը «կրիտիկական սպառնալիք» է առաջիկա ամիսներին. Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավարներ
 |factor.am|

Իրանի միջուկային զենքի տարածումը «կրիտիկական սպառնալիք» է առաջիկա ամիսներին. Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավարներ |factor.am|

factor.am: Իրանի միջուկային զենքի տարածման վտանգը լուրջ սպառնալիք է առաջիկա ամիսներին, և Ֆրանսիան ու Բրիտանիան ռազմավարություն են մշակում դրան նախապատրաստվելու համար․ ուրբաթ օրը հայտարարել է Ֆրանսիայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նիկոլա Լերները․ գրում է Reuters-ը։ «Մեր ծառայություններն աշխատում են կողք կողքի՝ առաջիկա ամիսներին դիմակայելու այն, ինչը, անկասկած, սպառնալիքներից մեկն է, եթե չասենք ամենամեծ սպառնալիքը՝ Իրանում միջուկային զենքի հնարավոր տարածումը», – ասել է Լերները Փարիզում՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատանը բրիտանացի իր պաշտոնակցի՝ Ռիչարդ Մուրի հետ միասին: «Հետախուզությունը վճռորոշ կլինի, որպեսզի մեր իշխանություններին հնարավորություն ընձեռվի ճիշտ որոշումներ կայացնել և ճիշտ ռազմավարություն ընտրել»,- ասել է նա:Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Մուրը, որը հայտնի է որպես MI6, կրկնել է մեկնաբանությունը․ «Ռեժիմի միջուկային հավակնությունները շարունակում են սպառնալ մեզ բոլորիս, հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բարեկամներին»։ Մինչդեռ, հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այս տարվա սեպտեմբերին հայտարարել էր, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել և պատրաստ է բանակցել։
11:02 - 30 նոյեմբերի, 2024
Իրանի ԱԳՆ են կանչել Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին |armenpress.am|

Իրանի ԱԳՆ են կանչել Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ Լոնդոնի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացային ընկերության դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատճառով: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը: «Իրանի կողմից Ռուսաստան բալիստիկ հրթիռներ ուղարկելու կեղծ պատրվակով Իրանի մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացային ընկերության և «Iran Air»-ի դեմ Մեծ Բրիտանիայի կողմից ապօրինի պատժամիջոցներ սահմանելուց հետո Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը (դեսպանի բացակայությամբ) նոյեմբերի 19-ի երեկոյան հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն, և նրան է փոխանցվել Իրանի վճռական բողոքը Մեծ Բրիտանիայի կառավարության այդ անօրինական և չարդարացված գործողության դեմ», - նշված է հրապարակման մեջ։ Արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենի օգնական Աբբաս Նադերին դատապարտել է Մեծ Բրիտանիայի այդ գործողությունները՝ դրանք համարելով միջազգային իրավունքին հակասող և նշելով, որ դրանք խախտում են  նավագնացության և ծովային առևտրի ազատության սկզբունքը։ Աբբաս Նադերին հերքել է այն պնդումը, թե Իրանը բալիստիկ հրթիռներ է ուղարկել Ռուսաստան։ Նա նաև անընդունելի է անվանել «որոշ եվրոպական պետությունների, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի միջամտությունը պաշտպանության ոլորտում այլ երկրների հետ Իրանի համագործակցությանը»: Բացի այդ, նոյեմբերի 19-ին Իրանի ԱԳՆ է կանչվել ԵՄ խորհրդում նախագահող Հունգարիայի դեսպանը։ Ըստ Իրանի ԱԳՆ-ի՝ նման քայլ է ձեռնարկվել՝ կապված Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կողմից Իրանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ ընդունված «անօրինական պատժամիջոցների»։
12:09 - 20 նոյեմբերի, 2024
Բլինքենն ու Լամմին քննարկել են Ուկրաինայի դեմ պատերազմում հյուսիսկորեական զորքերի մասնակցության հետևանքները |azatutyun.am|

Բլինքենն ու Լամմին քննարկել են Ուկրաինայի դեմ պատերազմում հյուսիսկորեական զորքերի մասնակցության հետևանքները |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը Բրյուսելում հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմիի հետ: Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ պետքարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են Ուկրաինայի դեմ պատերազմում հյուսիսկորեական զորքերի մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի որոշման հետևանքները: Չորեքշաբթի օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտարարեց, որ հյուսիսկորեական զորքը Կուրսկի մարզում արդեն մասնակցում է Ուկրաինայի դեմ ռուսական բանակի ռազմական գործողություններին։ Պատելն ասաց, որ Միացյալ Նահանգները «ծայրաստիճան անհանգստացած է» այդ փաստով և շարունակում է դաշնակիցների հետ խորհրդակցությունները Ռուսաստանի այդ որոշման հետևանքները վերլուծելու համար։ Բլինքենը Լամմիի հետ հանդիպմանն ընդգծել է Ուկրաինայի անվտանգությանը շարունակական աջակցության կարևորությունը՝ պաշտպանելու երկիրը Ռուսաստանի ագրեսիայից: Հանդիպումից հետո Լամին X-ում գրառում է արել՝ նշելով, որ հանդիպել է Բլինքենի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար հետ, խոսել համատեղ անվտանգության առաջնահերթություններից։ «Մենք ամեն ինչ անում ենք Կրեմլին կաշկանդելու և Վլադիմիր Պուտինի անօրինական ներխուժման դեմ Ուկրաինային աջակցելու համար», - գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
11:27 - 14 նոյեմբերի, 2024
Ալիևը և Սթարմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը |1lurer.am|

Ալիևը և Սթարմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դա Սթարմերի առաջին այցն է Ադրբեջան։ Հանդիպման ընթացքում վարչապետ Սթարմերը հետաքրքրվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացով։ Ալիևը նշել է, որ ներկայում բանակցությունները շարունակվում են, պայմանագրի զգալի մասն արդեն համաձայնեցված է, տեղի է ունեցել ավելի քան 12 կիլոմետր երկարության սահմանի սահմանագծում ու սահմանազատում, իսկ հանձնաժողովի վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ գործընթացը շարունակելու մասին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է ՀՀ սահմանադրությունից «Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների բացառման» կարևորությունը։ Ալիևն ընդգծել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման նշանակությունը՝ խաղաղության գործընթացի շարունակման ու խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
09:24 - 13 նոյեմբերի, 2024
Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են ձմռանն ընդառաջ Ուկրաինային աջակցելու հարցը |tert.am|

Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են ձմռանն ընդառաջ Ուկրաինային աջակցելու հարցը |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են ձմռան ամիսներին Ուկրաինայի նախապատրաստմանն աջակցելու հարցը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակը՝ Փարիզում  Մեծ Բրիտանիայի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպման արդյունքներով։   Նշվում է, որ Մակրոնն ու Սթարմերը բանակցությունները սկսել Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկմամբ, այդ թվում՝ այդ երկրի դիրքերը մինչև ձմռան սկիզբ ամրապնդելու հարցի շուրջ:   Բացի այդ, նրանք մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում և Լիբանանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ «Նրանք նաև ընդգծել են Հորդանան գետի Արևմտյան ափում կայունության անհրաժեշտությունը»,- նշել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից։ Քննարկման մեկ այլ թեմա է եղել Լա Մանշն ապօրինի հատող միգրանտների թվի կրճատման անհրաժեշտությունը։
20:28 - 11 նոյեմբերի, 2024
Բայդենը ժամանել է Գերմանիա՝ Շոլցի, Մակրոնի և Սթարմերի հետ բանակցությունների |armenpress.am|

Բայդենը ժամանել է Գերմանիա՝ Շոլցի, Մակրոնի և Սթարմերի հետ բանակցությունների |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 17-ի երեկոյան կարճատև այցով ժամանել է Բեռլին՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ քննարկելու Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։  Հոկտեմբերի 18-ին Բայդենը հանդիպում կունենա Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, որից հետո արդեն բանակցություններ կանցկացնի Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։  Ի սկզբանե նախատեսված էր, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահը 40 տարվա ընթացքում առաջին անգամ եռօրյա պետական այցով կլիներ Գերմանիայում և ԱՄՆ-ի Ռամշտայն ավիաբազայում ավելի մեծ կազմով հանդիպում կանցկացներ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող երկրների հետ: Սակայն Ջո Բայդենը չեղարկել էր այդ ուղևորությունը, որպեսզի կենտրոնանա ԱՄՆ-ին պատուհասած «Միլթոն» փոթորկի դեմ պայքարի վրա։ Այժմ նա բաց թողած այցը լրացնում է կարճատև այցով, իսկ Ռամշտայնի ձևաչափով հանդիպումը կանցկացվի նոյեմբերին՝ տեսակապի ձևով։
09:53 - 18 հոկտեմբերի, 2024
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կայցելի Չինաստան |armenpress.am|

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կայցելի Չինաստան |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին հոկտեմբերի 18-19-ը պաշտոնական այցով կլինի Չինաստանում։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ «Չինաստանի արտգործնախարար Վան Իի հրավերով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին հոկտեմբերի 18-19-ը պաշտոնական այց կկատարի Չինաստան», - Մաո Նինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Պաշտոնյան նաև նշել է, որ «Չինաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների երկարաժամկետ և կայուն զարգացումը համապատասխանում է երկու կողմերի և միջազգային հանրության ընդհանուր շահերին, ինչպես նաև հեշտացնում է արձագանքումը գլոբալ մարտահրավերներին, նպաստում է խաղաղությանը և գլոբալ զարգացմանը»:  Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտնել է ՉԺՀ-ի պատրաստակամությունը՝ «համագործակցելու Մեծ Բրիտանիայի հետ՝ գործընկերության կարգավիճակի պահպանման, փոխշահավետության և երկկողմ հարաբերությունների կայունության և երկարաժամկետ զարգացմանը նպաստելու համար»:
13:38 - 17 հոկտեմբերի, 2024
Գերմանիայում կկայանա Բայդենի, Մակրոնի, Շոլցի և Սթարմերի հանդիպումը․ CNN
 |tert.am|

Գերմանիայում կկայանա Բայդենի, Մակրոնի, Շոլցի և Սթարմերի հանդիպումը․ CNN |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ Գերմանիա այցի ընթացքում կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ղեկավարները պետք է բանակցություններ վարեին հոկտեմբերի 12-ին «Ռամշտայն» բազայում և քննարկեին Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցը, սակայն ԱՄՆ նախագահը չեղարկել էր այցը ԱՄՆ-ն պատուհասած «Միլթոն» փոթորիկի պատճառով։ CNN-ը չի հստակեցրել Բեռլինում նախատեսված հանդիպման մանրամասները։ Գերմանական լրատվամիջոցները գրել են, որ Ջո Բայդենի այցի ծրագիրը «էականորեն կրճատվել է»՝ ի սկզբանե նախատեսվածի համեմատ։ Նշվում էր, որ հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահը պետք է հանդիպի Օլաֆ Շոլցի և Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։
10:07 - 16 հոկտեմբերի, 2024
Մեծ Բրիտանիան սառեցրել է քաղաքական երկխոսությունը Վրաստանի հետ
 |azatutyun.am|

Մեծ Բրիտանիան սառեցրել է քաղաքական երկխոսությունը Վրաստանի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Բրիտանական կողմը որոշել է կասեցնել Վրաստանի հետ երկխոսությունը նախարարների մակարդակով, չեղարկվել են բարձր մակարդակի բանակցությունները պաշտպանության նախարարությունների շտաբների միջև և կասեցվել են կիբերանվտանգության նոր ծրագիրը, «Интерпрессньюс»-ին հայտնել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։Երկխոսությունը սկիզբ է առել 2014 թվականին և կոչվել է 1919-1921 թվականներին Վրաստանում առաջին բրիտանացի գերագույն հանձնակատարի՝ Օլիվեր Ուորդրոպի անունով:Դեսպանը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո, «անկախ նրանից, թե ով կլինի կառավարությունում», Վրաստանը կվերադառնա արևմտամետ ուղուն, և կողմերի միջև վստահությունը կվերականգնվի։«Ես ակնկալում էի, որ մենք միասին կաշխատենք՝ ամրապնդելու Վրաստանի դիմադրողականությունը և մեր ընդհանուր բարգավաճումը, սակայն անցած տարվա ընթացքում Վրաստանի կառավարությունն այլ ուղի ընտրեց, և Թբիլիսիում իմ առաջին ամիսներին ես ստիպված էի հստակ արտահայտել մեր մտահոգությունները՝ կապված ժողովրդավարական հետընթացի և հակաարևմտյան հռետորաբանության հետ: Հուսով եմ, որ Վրաստանի կառավարությունը կփոխի իր մոտեցումները, ինչն ինձ նույնպես լավատեսությունը վերականգնելու հնարավորություն կտա», - հայտարարել է դիվանագետը։Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի և Վրաստանի, ինչպես նաև արևմտյան այլ գործընկերների հետ հարաբերությունները «խաթարվել են վրացական կառավարության այս տարվա գործողությունների պատճառով»:Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարում է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների կարևորության մասին՝ հակառակորդներին մեղադրելով երկիրը պատերազմի մեջ ներքաշելու փորձերի մեջ։ Ընդդիմությունն իր հերթին իշխանություններին մեղադրում է ռուսամետ լինելու մեջ։
13:09 - 15 հոկտեմբերի, 2024