Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը զրուցել է իրանցի և իսրայելցի գործընկերների հետ՝ «աղետալի պատերազմից խուսափելու համար»
 |news.am|
09:33 - 28 հոկտեմբերի, 2024

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը զրուցել է իրանցի և իսրայելցի գործընկերների հետ՝ «աղետալի պատերազմից խուսափելու համար» |news.am|

news.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին հայտարարել է, որ այսօր առանձին հեռախոսազրույցներ է ունեցել իր իսրայելցի և իրանցի գործընկերների հետ՝ ձգտելով խուսափել «աղետալի» տարածաշրջանային պատերազմից՝ Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին Իսրայելի հարվածներից հետո:

«Այսօր ես կարևոր հեռախոսազրույցներ ունեցա Իսրայելի արտգործնախարարի (Իսրայել Կաց) և Իրանի արտգործնախարարի (Աբաս Արաքչի) հետ։ Մեծ Բրիտանիան շարունակում է պնդել դեէսկալացիան և Լիբանանում և Գազայի հակամարտությունների դադարեցումը»,- ասվում է Լեմիի հայտարարության մեջ:

«Տարածաշրջանային պատերազմն աղետալի կլինի և ոչ մեկի շահերից չի բխի»,- հավելել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել