ՏԿԵ նախարարը և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետն անդրադարձել են վերականգնվող էներգետիկայի զարգացմանը
20:00 - 16 հունիսի, 2025

ՏԿԵ նախարարը և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետն անդրադարձել են վերականգնվող էներգետիկայի զարգացմանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ, գիտության, էներգետիկայի, կլիմայի պահպանության և շրջակա միջավայրի նախարար Արմին Վիլինգմանի հետ։ Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը:
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ուղղության զարգացմանը, կուտակիչ կայանների, ջրածնային էներգիային վերաբերող հարցերին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։
 
Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել