Բելառուս

Երևանում առաջին անգամ անցկացվեց ԱՊՀ բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը |armenpress.am|

Երևանում առաջին անգամ անցկացվեց ԱՊՀ բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը |armenpress.am|

armenpress.am: Երևանում կայացավ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստը: Խորհրդի կազմում ընդգրկված են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի բարձրագույն դատարանների նախագահների պատվիրակությունները: 2023 թվականի փետրվարի 20-ին կայացած տեսակապի միջոցով կազմակերպչական առաջին նիստում խորհրդի նախագահությունը ստանձնել էր Հայաստանի Հանրապետությունը, իսկ խորհրդի նախագահ ընտրվել էր ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:  Նիստին ողջույնի խոսքով հանդես եկան Լիլիթ Թադևոսյանը, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների բարձրագույն դատարանների ներկայացուցիչներ։ Լիլիթ Թադևոսյանն իր խոսքում կարևորեց ԱՊՀ երկրների բարձրագույն դատական ատյանների միջև համագործակցության խորացումն ու իրավական փոխօգնության մեխանիզմների ամրապնդումը՝ ընդգծելով դատական համակարգի դերը արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և օրինականության ապահովման գործում:  «Խորհրդի հարգելի անդամներ, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր մայրաքաղաք գալու իմ հրավերը, ինչպես նաև նիստին ձեր անձնական մասնակցության համար, ինչը լավագույն վկայությունն է մեր երկրների բարձրագույն դատական ատյանների համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամության՝ խորհրդի առջև դրված նպատակին ճիշտ հասնելու համար: Ժամանակակից աշխարհը լի է բազմաթիվ գլոբալ մարտահրավերներով և սրընթաց փոփոխություններով։ Նման պայմաններում դատական համակարգի դերը՝ որպես օրինականության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հենասյուն, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների և արժեքների կայունության ու զարգացման ապահովման գործում, առավել նշանակալի է դառնում ցանկացած երկրի համար»,- ասաց Թադևոսյանը։  Նա ընդգծեց նաև ԱՊՀ անդամ պետությունների դատական համակարգերի միջև իրավական չափանիշների մերձեցման և դատական պրակտիկայի ներդաշնակեցման կարևորությունը:«ԱՊՀ մասնակից պետությունների բարձրագույն դատարանների ընդհանուր նպատակը պետք է լինի իրավական չափանիշների մերձեցումը և դատական պրակտիկայի ներդաշնակեցումը, որն ուղղված է հասարակության պաշտպանությանը և արդարադատության իրականացմանը՝ երաշխավորելու համար համատեղ ջանքերով իրավական մեխանիզմների ստեղծումը»,- եզրափակեց նա։ Արթուր Աթաբեկյանը շեշտեց նիստի կարևորությունը՝ նշելով, որ այս հանդիպումը նոր որակներ է հաղորդում ԱՊՀ պետությունների միջև համագործակցությանը և հիմք է իրավական փոխգործակցության նոր հնարավորությունների ձևավորման համար։   «Վստահ եմ, որ այս նիստը կդառնա բարեկամական համագործակցության և մասնագիտական քննարկումների հարթակ»,- նշեց նա։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը իր խոսքում նշեց, որ արդարադատության արդյունավետությունը և դատարանների նկատմամբ վստահությունը բոլորից պահանջում են մշտական աշխատանք։  «Դատական իշխանության համատեքստում անհրաժեշտ է խորացնել դատական մարմինների միջև երկխոսությունը և զարգացնել փոխադարձ համագործակցությունը։ Վստահ եմ, որ խորհրդի աշխատանքը կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների միջև իրավական փոխգործակցության զարգացմանը»,- եզրափակեց Դիլանյանը։ Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր, ներառյալ՝ համագործակցության գերակա ուղղությունների և ձևաչափերի վերաբերյալ կարծիքների փոխանակում, դատավորների և դատական համակարգի մասնագետների պատրաստման և որակավորման բարձրացման հարցերի շուրջ համագործակցություն, ազգային դատարանների կողմից միջազգային պայմանագրերի կիրառման պրակտիկայի ուսումնասիրություն: Նիստում որոշումներ կայացվեցին 2025-2026 թվականների միջոցառումների ծրագրի մշակման, մշտական աշխատանքային խմբի ստեղծման, ինչպես նաև հաջորդ նիստի անցկացման ամսաթվի և վայրի վերաբերյալ: 
14:13 - 12 դեկտեմբերի, 2024
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինան 135 «Շահեդ»-ներով․ դրանցից երկուսն ընկել է Բելառուսի տարածքում
 |factor.am|

ՌԴ-ն գրոհել է Ուկրաինան 135 «Շահեդ»-ներով․ դրանցից երկուսն ընկել է Բելառուսի տարածքում |factor.am|

factor.am: Հոկտեմբերի լույս 18-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա 135 «Շահեդ» տեսակի գրոհային անօդաչու թռչող սարքերով, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, փոխանցում է Current Time-ը։ Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ Օդեսայի, Սումիի, Չերկասի, Կիևի, Ժիտոմիրի, Կիրովոգրադի, Չեռնիգովի, Պոլտավայի, Խմելնիցկիի, Ռիվնեի, Խարկովի, Խերսոնի, Վոլինի և Վիննիցայի շրջաններում 80 անօդաչու թռչող սարք են խոցել։ Տեղում կորել է ռուսական 44 անօդաչու թռչող սարք, ևս երկուսը թռել է Բելառուս։ Բելառուսի օդային տարածք թռչող մի քանի ԱԹՍ-ի մասին հաղորդում է «Բելառուսկի Գայուն» մոնիթորինգային նախագիծը։ «Բարանովիչի» օդանավակայանից օդ են բարձրացել երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները։ «Անցած գիշեր կրկին անհանգիստ էր Կիևի բնակչության և երկրի մեծ մասի համար։ Ռուսական զորքերն իրականացրել են քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների վրա անօդաչու սարքերի ամենազանգվածային գրոհներից մեկը», - ասել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։ Ըստ նրա՝ քաղաքում օդային հարձակման նախազգուշացումը տևել է ավելի քան 4,5 ժամ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
12:23 - 18 հոկտեմբերի, 2024
Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը

Աննա Վարդապետյանն ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը: Դատախազությունից հայտնում են, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում կայանալիք՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին: Աննա Վարդապետյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում  և նշել, որ Համակարգող խորհրդի նիստը կարևոր հարթակ է երկկողմ հանդիպումների ձևաչափով իրավական հարցեր քննարկելու համար: Բելառուսի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ջերմ հյուրընկալության համար: Աննա Վարդապետյանն ու Անդրեյ Շվեդն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Հիշեցնենք, որ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում անցկացվել է 2007 թվականին: Համակարգող խորհրդի 34-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակը ներառում է ԱՊՀ անդամ երկրներում հանցավորության վիճակը, հանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ապահովումը և այլն։
16:47 - 03 հոկտեմբերի, 2024
Հենց ՆԱՏՕ-ն հարձակվի մեզ վրա, կկիրառվի միջուկային զենք. ՌԴ-ն կօգտագործի ամբողջ զինանոցը. Լուկաշենկո
 |tert.am|

Հենց ՆԱՏՕ-ն հարձակվի մեզ վրա, կկիրառվի միջուկային զենք. ՌԴ-ն կօգտագործի ամբողջ զինանոցը. Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացատրել է, թե որ դեպքում կարող է միջուկային զենք  օգտագործվել Բելառուսի և Ռուսաստանի պաշտպանության համար, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։«Ես ֆորումում (հայրենասիրական ֆորում սեպտեմբերի 17-ին - Խմբ.) ասացի, որ Բելառուսի վրա հարձակումը կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի: Պուտինը վերջերս հաստատեց դա՝ փոփոխելով միջուկային դոկտրինը և ամրագրելով, որ Ռուսաստանի և Բելառուսի վրա հարձակման դեպքում, մենք միջուկային զենք ենք օգտագործելու։ Նա հաստատեց իմ խոսքերը, սա էր իմ հայտարարության էությունը։ Հենց որ հարձակվեն մեզ վրա (դե ՆԱՏՕ-ն ՆԱՏՕ-ն է), մենք միջուկային զենք ենք օգտագործում, Ռուսաստանը ևս խառնվում է մեզ համար: Մենք կօգտագործենք միջուկային զենք, մեզ կարող են պատասխանել, կարող են նաև ՌԴ-ին հարվածել: Ուստի ՌԴ-ն կօգտագործի իր ողջ զինանոցը։ Իսկ սա արդեն համաշխարհային պատերազմ է»,- ասել է Բելառուսի նախագահը։Նա հավելել է, որ Արևմուտքը նման բան չի ցանկանում, պատրաստ չէ սրան։«Բայց մենք նրանց անկեղծ ասում ենք՝ կարմիր գիծը պետական սահմանն է։ Եթե հատեք այն, արձագանքը կլինի ակնթարթային: Մենք պատրաստվում ենք սրան։ Ես անկեղծ և բաց եմ խոսում այս մասին»,- եզրափակել է Լուկաշենկոն:
22:49 - 27 սեպտեմբերի, 2024
Լուկաշենկոն ցանկանում է Հայաստանի հետ վերականգնել բարիդրացիական հարաբերությունները
 |hetq.am|

Լուկաշենկոն ցանկանում է Հայաստանի հետ վերականգնել բարիդրացիական հարաբերությունները |hetq.am|

hetq.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցանկանում է վերականգնել Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները, որոնք հաստատվել էին նախորդ տարիներին՝ «մինչ այն պահը, երբ Երևանը ցանկացավ գնալ դեպի Արևմուտք»: Այդ մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։  «Վատ չէր լինի, եթե մենք, ինչպես նախկինում, բոլոր թերություններով ու նրբություններով հանդերձ, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ։ Հավատացեք, մեր մեղքը դրանում բացարձակապես չկա։ Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք որպես մեզ ամենամտերիմ մարդկանց, օգնել ենք ամեն կերպ։ Բայց ահա, տեսնում եք. ուզում են գնալ Արևմուտք, ԵՄ»,- БелТА գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Բելառուսի նախագահը։ Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել չկորցնել ավանդական գործընկերների հետ բարեկամությունը: «Ամեն ինչ էլ պատահում է։ Բայց մի՛ կորցրեք այն, ինչ ունեք ձեր ձեռքերում։ <...> Մի՛ կորցրեք այդ բարեկամությունը, դա եղբայրություն է: Դա տնտեսության մեջ միասնական շուկա է, դա փոխադարձ օգնություն է։ Մի՛ կորցրեք այն, որովհետև դուք, կորցնելով այն, կարող եք այնտեղ ոչինչ չգնել»,- հայտարարել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ Հայաստանին ուրիշ ոչ մի տեղ չեն սպասում։ «Ինչ եք կարծում, Հայաստանին ինչ-որ տեղ սպասո՞ւմ են։ Ո՛չ մեզ, ո՛չ Հայաստանին, ո՛չ Ուկրաինային, տեսեք, մեր աչքի առաջ կլինի, ոչ ոք ոչ մի տեղ չի սպասում։ Ամեն մեկը զբաղված է իր հարցերով։ Եվ նրանք ցանկանում են իրենց խնդիրները լուծել ուրիշների հաշվին»,- եզրափակել է նա՝ հավելելով, որ հայերը «շուտով կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը»։ Վերջին շրջանում կտրուկ սրվել են Երևանի և Մինսկի հարաբերությունները։ Պատճառը Բաքվում Բելառուսի նախագահի այն հայտարարություններն էին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Մինսկը ցանկանում էր Ադրբեջանի հաղթանակն ու «իր տարածքային ամբողջականության վերականգնումը»։ Հայաստանի Հանրապետությունը Բելառուսից հետ կանչեց իր դեսպանին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր վարչապետության օրոք հայ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի այցելի այդ երկիր։ Իրավիճակը դարձյալ լարվեց օգոստոսի կեսերին, երբ Լուկաշենկոն հայտարարեց՝ «Ո՞ւմ են պետք հայերը՝ ռուսներից ու բելառուսներից բացի»: «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները, նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի մասնակցությամբ, ձվեր ու լոլիկներ էին նետել Երևանում Բելառուսի դեսպանության շենքի ուղղությամբ։ Այդ պատճառով Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել էր Բելառուսի ԱԳՆ։ Լուսանկարը՝ РИА Новости / Илья Питалев
18:05 - 12 սեպտեմբերի, 2024
Ուկրաինան Բելառուսին կոչ է արել հետ քաշել զորքերը սահմանից |armenpress.am|

Ուկրաինան Բելառուսին կոչ է արել հետ քաշել զորքերը սահմանից |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Բելառուսի իշխանություններին Գոմելի մարզում հետ քաշել զորքերը Ուկրաինայի սահմանից։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել, որ Բելառուսի զինված ուժերը «զորավարժությունների պատրվակով Գոմելի մարզում՝ Ուկրաինայի հյուսիսային սահմանների մոտ, կենտրոնացնում են զգալի թվով անձնակազմ, մասնավորապես՝ հատուկ գործողությունների ուժեր, սպառազինություն և ռազմական տեխնիկա՝ տանկերով, հրետանիով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, ՀՕՊ համակարգերով և ինժեներական սարքավորումներով»։ Ուկրաինայի ԱԳՆ-ի պնդմամբ՝ նաև «արձանագրվել է նախկին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանների ներկայությունը»։ «Սահմանային գոտում և ատոմային էներգիայի օբյեկտի՝ Չեռնոբիլի ատոմակայանի մերձակայքում զորավարժությունների անցկացումը սպառնալիքներ է ստեղծում Ուկրաինայի ազգային անվտանգության և ընդհանրապես համաշխարհային անվտանգության համար», - ասվում է հաղորդագրության մեջ։ «Մենք կոչ ենք անում Բելառուսի Հանրապետության պաշտոնյաներին Մոսկվայի ճնշման տակ ողբերգական սխալներ թույլ չտալ սեփական երկրի համար, իսկ երկրի զինված ուժերին՝ դադարեցնել ոչ բարեկամական գործողությունները և զորքերը հետ քաշել Ուկրաինայի պետական ​​սահմանից՝ Բելառուսի Հանրապետության մոտ առկա կրակային համակարգերի հեռահարությունը գերազանցող հեռավորության վրա», - գրում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ Կիևը նաև պնդում է, որ «Ուկրաինան երբեք չի ձեռնարկել և մտադիր չէ որևէ ոչ բարեկամական գործողություն ձեռնարկել բելառուս ժողովրդի դեմ»։ Ուկրաինայի ԱԳՆ-ն նաև զգուշացրել է, որ «Բելառուսի կողմից Ուկրաինայի պետական ​​սահմանը խախտելու դեպքում մեր երկիրը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ երաշխավորված ինքնապաշտպանության իրավունքը կյանքի կոչելու համար»։ «Սահմանային գոտում և ատոմային էներգիայի օբյեկտի՝ Չեռնոբիլի ատոմակայանի մերձակայքում զորավարժությունների անցկացումը սպառնալիքներ է ստեղծում Ուկրաինայի ազգային անվտանգության և ընդհանրապես համաշխարհային անվտանգության համար», - ասվում է հաղորդագրության մեջ։ «Մենք կոչ ենք անում Բելառուսի Հանրապետության պաշտոնյաներին Մոսկվայի ճնշման տակ ողբերգական սխալներ թույլ չտալ սեփական երկրի համար, իսկ երկրի զինված ուժերին՝ դադարեցնել ոչ բարեկամական գործողությունները և զորքերը հետ քաշել Ուկրաինայի պետական ​​սահմանից՝ Բելառուսի Հանրապետության մոտ առկա կրակային համակարգերի հեռահարությունը գերազանցող հեռավորության վրա», - գրում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ Օգոստոսի 18-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ «բանակի գրեթե մեկ երրորդն» ուղարկել է Ուկրաինայի հետ սահման: Լուկաշենկոն ասել է, որ այդ քայլին է գնացել՝ ի պատասխան սահմանամերձ շրջաններ «ուկրաինական ավելի քան 120 հազար զորքերի» ուղարկման։
10:53 - 26 օգոստոսի, 2024
Բելառուսի դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ՝ Լուկաշենկոյի հայտարարություններից հետո
 |factor.am|

Բելառուսի դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ՝ Լուկաշենկոյի հայտարարություններից հետո |factor.am|

factor.am: Աստանայում Բելառուսի դեսպան Պավել Ուտյուպինը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ այն բանից հետո, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական պետական «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ԱՊՀ-ն ցանկանում է «ինչ-որ բան վերցնել Ռուսաստանից, բայց փոխարենը ոչինչ չտալ»։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Ղազախստանը վարում է հավասարակշռված և խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան։ Մեր երկիրը հաստատապես համոզված է, որ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Ղազախստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մուրատ Նուրթլեուն։ Աստանան ընդգծել է, որ Ղազախստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքական կուրսը ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում ապացուցել է իր արդյունավետությունը։ Այս արձագանքը հաջորդել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հարցազրույցին, որտեղ նա քննադատել է հետխորհրդային մի քանի պետությունների արտաքին քաղաքականությունը՝ նշելով, մասնավորապես, Ղազախստանը։ «Մենք իրարանցում չենք սկսում, ինչպես մեր որոշ հետխորհրդային պետություններ, նրանք ուզում են ինչ-որ բան վերցնել Ռուսաստանից, բայց դրա դիմաց ոչ մի բան չտալ։ Այդպես չի ստացվի։ Եկեք միասին լինենք։ Ժամանակները հեռու չեն, երբ դուք նորից կգաք նույն Ռուսաստանի մոտ և կխնդրեք աջակցություն ու օգնություն»,- ասել էր Լուկաշենկոն։ Բելառուսի ղեկավարը նաև նշել է, թե երբ «ինչ-որ բան տեղի ունեցավ Ղազախստանում», Աստանան դիմեց ոչ թե Չինաստանին, Հնդկաստանին կամ Պակիստանին, այլ Մոսկվային և Մինսկին։ «Պուտի՛ն, Լուկաշենկո՛, օգնեք։ Եվ մենք կես օրվա ընթացքում այնտեղ տեղափոխեցինք [ՀԱՊԿ խաղաղապահներին], մեր ինքնաթիռներն արդեն վայրէջք էին կատարում այնտեղ՝ Ղազախստանում։ Հանգստացան»,- հայտարարել է Լուկաշենկոն։  
11:41 - 22 օգոստոսի, 2024
Բելառուսում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Բելառուսի ԱԳՆ

Բելառուսում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Բելառուսի ԱԳՆ

Բելառուսում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Բելառուսի ԱԳՆ։ Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի ԱԳ նախարարության հայտարարությունից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱԳՆ-ում հայ դիվանագետին մանրամասն տեղեկացրել են Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վանդալիզմի, Բելառուսի դիվանագիտական ​​առաքելությանը հասցված վնասի և այն կանխելու համար Հայաստանի իրավապահ մարմինների ակնհայտ անբավարար միջոցների մասին։ Մատնանշվել է ընդունող պետության պարտավորությունը՝ ապահովելու Բելառուսի դիվանագիտական ​​առաքելության և նրա ունեցվածքի, ինչպես նաև դիվանագիտական ​​անձնակազմի անվտանգությունը։ Բելառուսական կողմը ելնում է նրանից, որ վանդալները կբացահայտվեն, կփոխհատուցեն պատճառված վնասը և կպատժվեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
18:20 - 21 օգոստոսի, 2024
Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին
 |tert.am|

Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախօրեին Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հարավում մի քանի օդային թիրախ են ոչնչացրել, որոնք, ենթադրաբար, թռչում էին Ուկրաինայից։ Լուկաշենկոյի խոսքերն է փոխանցում БелТА գործակալությունը։ «Ժամը 19:04-ին հակաօդային պաշտպանության ուժերը Բելառուսի տարածքում՝1,5 կմ բարձրության և 6,5 կմ հեռավորության վրա մի քանի թիրախ են ոչնչացրել», - նշել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ կասկածներ կան, որ թիրախները հարվածային անօդաչուներ են եղել, որոնք թռչել են Ուկրաինայից։ Բելառուսի նախագահը հավելել է, որ Յարոսլավլի տարածքում խոցված օդային թիրախների մասին տեղեկությունը Մինսկն արդեն փոխանցել է Մոսկվային։ Նա նաև ընդգծել է, որ Մինսկը Կիևին տեղեկացրել է՝ որևէ սադրանք անպատասխան չի մնալու։
13:44 - 10 օգոստոսի, 2024