azatutyun.am: «Բելառուսի ու Ադրբեջանի բարեկամությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ», - այսօր Մինսկում, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ Մինսկի և Բաքվի բարեկամությունը «միջազգային իրավունքի որևէ նորմ չի խախտում»։
«Չնայած միջազգային ասպարեզում առկա տարատեսակ վայրիվերումներին, Դուք ինչպես նաև իմ մերձավոր բարեկամ և եղբայր Իլհամ Ալիևը պետք է իմանաք՝ Բելառուսի և Ադրբեջանի հարաբերություններում փակ թեմաներ չկան», - դիմելով Ասադովին՝ հայտարարել է Լուկաշենկոն։
Ասադովը երեկ է ժամանել Մինսկ։
comment.count (0)