azatutyun.am: Իրավիճակը Բելառուսի հետ սահմանին անփոփոխ է և ամբողջությամբ վերահսկվում է, տեխնիկայի կամ անձնակազմի տեղաշարժեր չեն գրանցվել, հայտարարել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության խոսնակ Անդրեյ Դեմչենկոն։
«Իրավիճակն ուղիղ սահմանի երկայնքով անփոփոխ է... բայց, իհարկե, մենք տեսնում ենք, որ Բելառուսը կրկին սկսում է սրել իրավիճակն այս ուղղությամբ»,- ասել է նա։
Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել էր, որ նախագահ Լուկաշենկոն հրամայել է ուժեղացնել զորախմբավորումները Գոմելի և Մոզիրի ուղղությամբ, և ենթադրաբար բելառուսական տանկերն արդեն շարժվել են դեպի Ուկրաինայի սահման։
comment.count (0)