ՌԴ-ն գրոհել է Ուկրաինան 135 «Շահեդ»-ներով․ դրանցից երկուսն ընկել է Բելառուսի տարածքում
 |factor.am|
12:23 - 18 հոկտեմբերի, 2024

ՌԴ-ն գրոհել է Ուկրաինան 135 «Շահեդ»-ներով․ դրանցից երկուսն ընկել է Բելառուսի տարածքում |factor.am|

factor.am: Հոկտեմբերի լույս 18-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա 135 «Շահեդ» տեսակի գրոհային անօդաչու թռչող սարքերով, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, փոխանցում է Current Time-ը։

Ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ Օդեսայի, Սումիի, Չերկասի, Կիևի, Ժիտոմիրի, Կիրովոգրադի, Չեռնիգովի, Պոլտավայի, Խմելնիցկիի, Ռիվնեի, Խարկովի, Խերսոնի, Վոլինի և Վիննիցայի շրջաններում 80 անօդաչու թռչող սարք են խոցել։ Տեղում կորել է ռուսական 44 անօդաչու թռչող սարք, ևս երկուսը թռել է Բելառուս։ Բելառուսի օդային տարածք թռչող մի քանի ԱԹՍ-ի մասին հաղորդում է «Բելառուսկի Գայուն» մոնիթորինգային նախագիծը։

«Բարանովիչի» օդանավակայանից օդ են բարձրացել երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները։ «Անցած գիշեր կրկին անհանգիստ էր Կիևի բնակչության և երկրի մեծ մասի համար։ Ռուսական զորքերն իրականացրել են քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների վրա անօդաչու սարքերի ամենազանգվածային գրոհներից մեկը», - ասել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Ըստ նրա՝ քաղաքում օդային հարձակման նախազգուշացումը տևել է ավելի քան 4,5 ժամ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել