tert.am: Բելառուսի զինված ուժերի մեքենայացված բրիգադներից մեկի տանկերը վերաբաշխվում են Ուկրաինայի հետ սահմանին՝ սահմանապահ զորքերի խմբերն ուժեղացնելու որոշման շրջանակում։ Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զինտեխնիկան բեռնվում է երկաթուղային տրանսպորտի վրա և ուղարկվում դեպի նշանակված տարածքներ։
Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել էր ուժեղացնել զորքերը Գոմելի և Մոզիր մարտավարական ուղղություններում՝ «հնարավոր սադրանքներին արձագանքելու համար»։ Հատուկ գործողությունների ուժերի, ցամաքային զորքերի և հրթիռային ուժերի ստորաբաժանումները, ներառյալ «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը և «Իսկանդեր» համալիրները, ևս ուղարկվում են դեպի նշանակված տարածքներ, հավելում է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)