Սերգեյ Կոպիրկին

Սերգեյ Կոպիրկինը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 14-ին, ռուս դիվանագետ է։ 

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1985): Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1985 թվականից։
 
1985-1986 թվականներին՝ Կամերունում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1986-1988 թվականներին՝ Նիգերում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1990-1994 թվականներին՝ Ռուանդայում ԽՍՀՄ/Ռուսաստանի դեսպանատան աշխատակից:
2000-2005 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
2006-2011 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ:
2011-2018 թվականներին՝ Բրյուսելում (Բելգիա), ԵՄ-ում եւ Եվրոատոմում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ:
2018 թվականի ապրիլի 6-ից՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան։

Դիվանագիտական աստիճան
2-րդ դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2009 թվականի ապրիլի 13)
1-ին դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2017 թվականի փետրվարի 10)
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։  Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական ծրագրերին, ինչպես նաև միջմշակութային համատեղ նախաձեռնություններին: Միջպետական համաձայնագրերով նախատեսված ոլորտային երկկողմ ծրագրերի իրականացման համատեքստում կարևորվել է դրանց շարունակականության հարցը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առաջիկայում նախատեսվող միջոցառումներին: Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
18:07 - 19 սեպտեմբերի, 2024
Պատմությունը վերաշարադրելու փորձերը չեն չեղարկի ՀՀ-ՌԴ դարավոր հարաբերությունները. Կոպիրկին
 |arm.sputniknews.ru|

Պատմությունը վերաշարադրելու փորձերը չեն չեղարկի ՀՀ-ՌԴ դարավոր հարաբերությունները. Կոպիրկին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Հայաստանի և Ռուսաստանի դարավոր հարաբերությունները չեն չեղարկի պատմությունը վերաշարադրելու ոչ մի փորձ։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Օշականի հերոսների հուշարձանի մոտ՝ Օշականի ճակատամարտի 197-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։ Միջոցառումը կազմակերպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ Երևանում Ռուսական տան և Արմավիրի մարզպետարանի հետ համատեղ, ի հիշատակ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը պաշտպանած ռուս զինվորների և հայ կամավորների։ «Ռուսաստանն անկեղծորեն գնահատում է Հայաստանի հետ բարեկամությունը։ Մեր եղբայրական ժողովուրդներին կապում են բազմադարյա մշակութային–քաղաքակրթական կապերն ու հոգևոր մտերմությունը: Պատմությունը վերաշարադրելու ոչ մի փորձ չի չեղարկի այս փաստը։ Չնայած նրան, որ 8 - րդ դասարանի Հայոց պատմության նոր դասագրքից հանվել է Օշականի ճակատամարտի մասին պարբերությունը, մենք ձեզ հետ միշտ հիշելու և մեծարելու ենք այդ հիշարժան օրերի հերոսներին», - ասել է դեսպանը։ Նա նշել է, որ 1827 թվականի օգոստոսի 17-ը հավերժ գրված է երկու ժողովուրդների հերոսական տարեգրության մեջ։ «Բոլոր զոհերով և կորուստներով հանդերձ, մեր պաշտպանները արժանապատվորեն դիմացան ժամանակի փորձությանը և ապացուցեցին, որ միասնական նպատակով համախմբված, նրանք հզոր ուժ են և կարող են դիմակայել և հաղթել ցանկացած պարագայում», - ասել է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը: Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ հայոց հողի քաջարի պաշտպանների փառքը հավերժ կապրի սերունդների հիշողության մեջ՝ որպես իսկական արիության և հերոսության ամենավառ նմուշ: «Նրանց օրինակով երիտասարդները սովորում են այնպիսի որակներ, ինչպիսիք են հայրենասիրությունը, ազգային և մարդկային արժեքները պաշտպանելու պատրաստակամությունը։ Հատկապես հաճելի է այսօր այստեղ տեսնել երիտասարդների, ոորոնք գիտակցում են իրենց նախնիների անմահ սխրանքի հիշատակը վառ պահելու պատասխանատվությունը», - ասել է Կոպիրկինը։
11:29 - 16 օգոստոսի, 2024
Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները. ՀՀ-ում ՌԴ դեսպան
 |aysor.am|

Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները. ՀՀ-ում ՌԴ դեսպան |aysor.am|

aysor.am: Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները, ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Օշականի ճակատամարտի 197-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։  «Չնայած այն հանգամանքին, որ պատմության նոր դասագրքերից հանվել է Օշականի ճակատամարտի մասին մի գլուխը, այդ օրերի իրադարձությունները մնում են մեր հիշողության մեջ։ Մենք չենք մոռանա հայրենիքի և սրբավայրերի պաշտպանության համար ոտքի ելած զինվորների հերոսությունն ու անձնազոհությունը»,- նշել է Կոպիրկինը:ՀՀ-ում ՌԴ դեսպանը ընդգծել է․ «Ռուսաստանը անկեղծորեն գնահատում է Հայաստանի հետ բարեկամությունը։ Մեր եղբայրական ժողովուրդներին կապում են բազմադարյա մշակութային-քաղաքակրթական կապերն ու հոգևոր մտերմությունը, և այդ փաստը չի կարող չեղարկել պատմությունը վերաշարադրելու ոչ մի փորձ»։Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ-ից նախօրեին մեկնաբանել էին Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագրքի հատվածը, որտեղ ներկայացվել է Հայաստանի «բռնակցումը» Ռուսական կայսրությանը՝ նշելով, որ այդ քայլով կասկածի տակ է դրվում ռուսական կայսրության, իսկ հետագայում ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հատուկ դերը՝ ներկայիս Հայաստանի կայացման գործում։ 
10:21 - 16 օգոստոսի, 2024
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
 |armenpress.am|

ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների մակարդակի իջեցման մասին խոսք չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»–ին այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը: «Դեսպանին խորհրդակցությունների կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է: Հենց այս պրակտիկայի շրջանակում էլ Սերգեյ Կոպիրկինը կանչվել է խորհրդակցությունների: Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք: Ըստ այդմ, կարծում եմ, որ շատ շուտով կարելի է սպասել, որ Սերգեյ Պավլովիչը կվերադառնա Երևան և կվերսկսի իր պարտականությունները»,- ասել է փոխարտգործնախարարը: Պատասխանելով երկրների միջև հարաբերությունների մակարդակի հնարավոր իջեցման վերաբերյալ հարցին՝ Գալուզինը վստահեցրել է, որ այդ մասին բացարձակապես խոսք չկա: «Դեսպանին կանչել են խորհրդակցությունների, նա հետ չի կանչվել: Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,–շեշտել է նա: Ըստ փոխարտգործնախարարի՝ լինում են հակասություններ: «Բայց դա չի նշանակում, թե մենք իջեցնում ենք մեր հարաբերությունների մակարդակը»,–ասել է նա: ՌԴ ԱԳ նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների:
19:08 - 06 հունիսի, 2024
Պատմությունից քաղած դասերն այսօր էլ են արդիական ․ ՌԴ դեսպանը՝ Հաղթանակի օրվա մասին
 |arm.sputniknews.ru|

Պատմությունից քաղած դասերն այսօր էլ են արդիական ․ ՌԴ դեսպանը՝ Հաղթանակի օրվա մասին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru:  Ովքեր չեն հիշում իրենց պատմությունն ու պատմության տված դասերը, լուրջ ռիսկի են դիմում․ պատմությունը խիստ պատժում է նրանց, ովքեր արհամարհում են այդ դասերը։ Այսօր Երևանի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Դեսպանի կարծիքով՝ այսօր տեղի ունեցող իրադարձությունները հենց դա են փաստում՝ պատմությունից քաղած դասերն այսօր էլ են արդիական, քանի որ շատ դեպքերում նույն խնդիրներին, վտանգներին, սպառնալիքներին ենք առնչվում։ Կոպիրկինի խոսքով՝ շատերը, ովքեր մինչև հիմա այնքան էլ լավ չէին հասկանում, թե ինչի համար է պետք հիշել այս օրը, արդեն հասկանում են։   «Սա խորհրդային ժողովուրդների միասնական մեծ տոնն է, բացառիկ խիզախություն։ Կարծում եմ՝ չենք չափազանցնում, երբ ասում ենք, որ մարդկությունը փրկվեց սարսափելի չարիքից։ Ինչո՞ւ է պետք այս մասին հիշել, որովհետև սա հարգանքի տուրք է մեր նախնիների հիշատակին, որոնք պայքարել են, նվիրաբերել են իրենց կյանքը այս ընդհանուր հաղթանակի համար, նաև նրանց հանդեպ, ովքեր աշխատել են թիկունքում։ Սա խիզախություն է, զոհաբերություն, այն չի կարող մոռացվել»,- նշեց դեսպանը։   ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն ընդգծեց, որ այս հաղթանակն ու դրա հիշողությունը մեր երկրների, ժողովուրդների միջև հարաբերությունների կարևոր բաղադրիչ է, սա մեր ընդհանուր պատմությունն է, ընդհանուր հերոսությունը, որը միավորում է և ապագայում էլ միավորելու է մեր ժողովուրդներին։ «Այո՛, սա տոն է՝ արցունքն աչքերին, բայց սա մեծ տոն է»,- նշեց Կոպիրկինն ու հատուկ շնորհավորեց Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին՝ շեշտելով, որ նրանք մեր այս մեծ հաղթանակի կենդանի պատմությունն են։   Հիշեցնենք` այսօր Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի 79-րդ տարեդարձն է։
11:07 - 09 մայիսի, 2024
Հայաստանում ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը տեղի է ունենում հինգ ընտրատեղամասերում. դեսպանը՝ ընթացքի մասին |shantnews.am|

Հայաստանում ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը տեղի է ունենում հինգ ընտրատեղամասերում. դեսպանը՝ ընթացքի մասին |shantnews.am|

shantnews.am: Հայաստանում Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների քվեարկությունը տեղի է ունենում հինգ ընտրատեղամասերում, քվեարկության գործընթացը կազմակերպված է պատշաճ մակարդակով, կիրակի լրագրողներին ասել է Երեւանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Իհարկե, մենք ամենայն պատասխանատվությամբ մոտեցանք քվեարկության գործընթացի կազմակերպմանը այստեղ՝ Հայաստանում, օրենսդրության և ՌԴ ԿԸՀ-ի գործող հանձնարարականների համաձայն ձեռնարկվեցին համապատասխան կազմակերպչական քայլեր, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ցանկանում են կատարել իրենց քաղաքացիական պարտքը, դա անեն հնարավորինս հարմարավետ։ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ ստեղծվել է հինգ ընտրատեղամաս՝ երկուսը Երևանում, դեսպանատանը և ավիաբազայում, իսկ երեքը՝ Գյումրիում՝ գլխավոր հյուպատոսությունում։ Ռուսաստանի Դաշնության և 102-րդ ռազմաբազայում»,- ասել է դեսպանը։ Նրա խոսքով՝ մարտի 11-ից 13-ը Սյունիքի մարզում տեղի է ունեցել վաղաժամ քվեարկություն։ Այնտեղ քվեարկել է 844 մարդ՝ սահմանապահներ և Ռուսաստանի Դաշնության այլ քաղաքացիներ։ «Մենք հուսով ենք, որ այսօր այստեղ ապրող ՌԴ քաղաքացիները կգան և կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը: Մենք պատրաստ ենք, միայն ուրախ կլինենք ընդունել, եթե ընտրողների թիվը մեծ լինի: Մենք Հայաստանի իրավասու մարմինների հետ միասին պատրաստ ենք դրանք ստանալու և անվտանգությունն ապահովելու համար, ես ակնկալում եմ քաղաքացիական պատասխանատվություն, մենք բոլորս շահագրգռված ենք, որ քվեարկությունը լավ, կարգապահ, առանց խախտումների անցնի»,- ասել է Կոպիրկինը։ Նա ուրախալի համարեց, որ վաղ առավոտից ՌԴ քաղաքացիներն ակտիվորեն քվեարկում են։Անդրադառնալով անվտանգության միջոցառումներին՝ դեսպանը նշել է, որ դրանք ընդհանուր առմամբ կանոնավոր են և ստանդարտ։ «Բայց մենք փոքր-ինչ ուժեղացրել ենք (միջոցառումները – խմբ.)՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրությունները տեղի են ունենում շատ կարևոր, բարդ քաղաքական ժամանակաշրջանում, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ ընտրողները կարող են ավելի շատ լինել, քան սովորաբար։ Մենք ապահովել ենք, որպեսզի որոշ անսպասելի իրադարձություններ ժամանակին կանխվեն», – ասել է Կոպիրկինը: Կիրակի Երևանում և Գյումրիում ընտրատեղամասերը բացվել են ժամը 8.00-ին և կփակվեն 20.00-ին: ՌԴ հյուպատոսության տվյալներով՝ ՌԴ 4598 քաղաքացի, որոնք ցանկություն են հայտնել քվեարկել Երեւանում։ Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։
11:07 - 17 մարտի, 2024
ՌԴ սահմանապահներն ակտիվ դեր են ունեցել Սյունիքում էսկшլացիա թույլ չտալու գործում. դեսպան
 |armeniasputnik.am|

ՌԴ սահմանապահներն ակտիվ դեր են ունեցել Սյունիքում էսկшլացիա թույլ չտալու գործում. դեսպան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով Ներքին Հանդ գյուղի մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպը և դրա հետ կապված ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները։ Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԵՄ դիտորդական առաքելության, մուտք ունի Ներքին Հանդի սահմանային հատված, բայց այնուամենայնիվ Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը: ՌԴ դեսպանը կարծում է, որ Ռուսաստանի հասցեին քննադատական դիտողությունները չափազանց միակողմանի են։ Նրա մոտ հարց է առաջանում` ինչ է նշանակում «չկարողացավ կանխել»։ «Իհարկե, պաշտոնապես հետաքննության արդյունքները (գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը – խմբ.), որոնց մասին ասել է հայկական կողմը, դեռ չի հրապարակվել, բայց ԶԼՄ-ներում արդեն գրվել է, որ միջադեպի սկիզբը հայկական կողմի կրակոցն է եղել։ Ընդ որում, կրակողը նույնիսկ զինծառայող չի եղել, այլ Երկրապահ կամավորական ջոկատի անդամ։ Հավանաբար, դա կամավորների շարքերում կարգապահության հարց է։ Հայտնի է, որ ՌԴ սահմանապահներն անմիջական դեր են խաղացել էսկալացիա թույլ չտալու հարցում», - նշել է նա։ Դիվանագետն անազնիվ է համարում սահմանապահներին մեղադրել միջադեպը չկանխելու մեջ: Եվ երբ Կոպիրկինն այդ ամենը դիտարկում է ռուս խաղաղապահների, սահմանապահների նկատմամբ հնչող զանգվածային քննադատության համատեքստում, երբ այդ ամենը դրվում է հայկական կողմի ՝ տարածաշրջանում կարգավորման հարցում Ռուսաստանի հետ աշխատելու անպատրաստ լինելու համատեքստում, ապա, իհարկե, նրա մոտ հարցեր են առաջանում։
19:39 - 22 փետրվարի, 2024
Մխիթար Հայրապետյանն ու Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են գործակցության նոր հնարավորություններին

Մխիթար Հայրապետյանն ու Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են գործակցության նոր հնարավորություններին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից: Մխիթար Հայրապետյանը կարևորել է նախարարության գործունեության բոլոր ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձել բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջիկա ռազմավարական ծրագրերին, նախաձեռնություններին, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համագործակցության խնդրահարույց թեմաներին։ Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել, որ փոխադարձ շահավետ և արդյունավետ համագործակցության համար առկա է մեծ ներուժ, ուստի Ռուսաստանը պատրաստակամ է զարգացնելու և ընդլայնելու գործակցությունն ինչպես արդեն նախանշված, այնպես էլ նոր ուղղություններով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքին, գործակցության նոր հնարավորություններին, ռուսական ոլորտային ընկերությունների ներկայացվածությանն ու գործունեությանը Հայաստանում, երկուստեք մասնակցությանը ոլորտային ցուցահանդեսներին և մի շարք այլ թեմաների։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել լայն օրակարգով շարունակելու կառուցողական քննարկումները համագործակցության շուրջ։
10:31 - 22 փետրվարի, 2024
Մոսկվան դեմ է Հարավային Կովկասում խառնակչություն մտցնելու փորձերին. ՀՀ-ում ՌԴ դեսպան
 |armeniasputnik.am|

Մոսկվան դեմ է Հարավային Կովկասում խառնակչություն մտցնելու փորձերին. ՀՀ-ում ՌԴ դեսպան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան է, և Մոսկվայի շահերից է բխում, որ այստեղ խաղաղություն և կայունություն լինի, Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա նշել է, որ Մոսկվայի համար ոչ բարեկամական արտաքին ուժերը փորձում են Ռուսաստանի շահերի դեմ աշխատել Հարավային Կովկասում։ «Ըստ իս՝ նրանք Հարավային Կովկասում դրամատիկ իրադարձությունները դիտարկում են որպես Ռուսաստանի դեմ աշխատելու առիթ և հնարավորություն։ Ցավոք, այդպես է, և դա իր ազդեցությունն է թողնում, դա գործոն է, որը ստիպված ենք հաշվի առնել, և որը մտահոգիչ է: Բայց ես հույս ունեմ, որ այն, ինչը մեզ միավորում է, ավելի ուժեղ կլինի, քան մեր հարաբերություններում տարաձայնություններ մտցնելու փորձերը, Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերն ու դերը խարխլելու փորձերը։ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը միանգամայն միանշանակ է. Հարավային Կովկասը մեզ համար կենսական տարածաշրջան է, Ռուսաստանը Հարավային Կովկասում կարևոր դեր է խաղացել, խաղում է և խաղալու է, որովհետև մեր շահերից է բխում, որ այն լինի խաղաղության, կայունության և զարգացման տարածաշրջան»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։ Դիվանագետի խոսքով՝ այստեղ խառնաչկչություն մտցնելու, տարածաշրջանն ինչ-որ մեկի կոնյունկտուրային աշխարհաքաղաքական նպատակներով օգտագործելու ցանկացած փորձ կարժանանա ՌԴ-ի կոշտ հակազդեցությանը։
19:14 - 10 փետրվարի, 2024
Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի կնքման համար. ՌԴ դեսպան |tert.am|

Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի կնքման համար. ՌԴ դեսպան |tert.am|

tert.am: Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ռուսական կողմն աշխատել է շատ ակտիվ, համառ, հետևողական և շարունակում է աշխատել այս ուղղությամբ։ Դա են վկայում մեր գործողությունները, չեմ էլ թվարկի, թե ինչ է այս առումով արվել ռուսական կողմի մասնակցությամբ, նախաձեռնությամբ։ Ուզում եմ ասել, որ Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում այս գործընթացին առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերելուն, Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկապես կայուն, արդար խաղաղ կարգավորմանը հասնելուն», - ասել է Կոպիրկինը։ Նա նշել է, որ Մոսկվան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղությամբ։ «Մենք աջակցում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացին, և Ռուսաստանը միշտ շատ ակտիվորեն ընդգծել է իր պատրաստակամությունը աշխատելու այդ ուղղությամբ բոլոր առումներով՝ լինի դա խաղաղության պայմանագրի կնքում, լինի դա սահմանազատում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծում, վստահության ամրապնդման միջոցառումների մշակում, ներառյալ քաղաքացիական հասարակության միջոցով շփումները, հաղորդակցությունների բացում», - հավելել է Կոպիրկինը: Նա ընդգծել է, որ ստեղծվել են համապատասխան եռակողմ կառույցներ, որոնց ակտիվ մասնակցում է Ռուսաստանը։ «Կրկնում եմ՝ Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է այս գործընթացին առավելագույն հնարավոր, անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուն։ Իհարկե, դա կողմերի որոշելիքն է, դա նրանց ինքնիշխան հարցն է։ Բայց, կրկնում եմ, Ռուսաստանը հավատարիմ եղել է, մնում է և կմնա այս ուղղությամբ ակտիվ աշխատանքին:Այս հարցը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Հարավային Կովկասի տարածաշրջանը մեզ համար շատ կարևոր տարածաշրջան է, և մեր կենսական շահերից է բխում, որ տարածաշրջանը լինի խաղաղ, կայուն և բարգավաճ»,- ընդգծել է Կոպիրկինը։
10:45 - 19 հունվարի, 2024
Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են դաշնակցային բնույթ կրել. Սերգեյ Կոպիրկին |1lurer.am|

Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են դաշնակցային բնույթ կրել. Սերգեյ Կոպիրկին |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական շահերը համընկնում են, երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են դաշնակցային բնույթ կրել։ Այս մասին ՌԻԱ-Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Դեսպանի խոսքով` այսօր երկրները փոխգործակցության բավական լայն գործնական օրակարգ ունեն, որը վերաբերում է պետությունների և մարդկանց կենսագործունեության առանցքային ոլորտներին: «Վստահ եմ, որ դա ամուր հիմք է, որը մեր փոխհարաբերություններն էլ ավելի է ամրացնում: Ես նաև համոզված եմ, որ հիմնական ուղղություններով մեր ռազմավարական շահերը նույնպես օբյեկտիվորեն համընկնում են, դա ցույց է տվել թե հին, թե ժամանակակից պատմությունը: Այդ պատճառով կարծում եմ` ճիշտ է այն, որ ռուսական կողմից հստակորեն նշվում է` մեր հարաբերությունները, չնայած բոլոր խնդիրներին, որոշակի չհասկացվածությանը, արտաքին խաղացողների փորձերին` մեր հարաբերությունների մեջ ճեղքվածք ստեղծելու, պահպանում և պետք է պահպանեն իրենց դաշնակցային, ռազմավարական բնույթը»,- նշել է դեսպանը: Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին: «Հիշեցնեմ, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունն է նախագահում Եվրասիական տնտեսական խորհուրդը, դա ենթադրում է նաև պատվիրակությունների փոխանակում և այցելություններ, մայիսին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը Մոսկվայում»,- նշել է դիվանագետը։
10:05 - 19 հունվարի, 2024