Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները. ՀՀ-ում ՌԴ դեսպան
 |aysor.am|
10:21 - 16 օգոստոսի, 2024

Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները. ՀՀ-ում ՌԴ դեսպան |aysor.am|

aysor.am: Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները, ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Օշականի ճակատամարտի 197-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ 

«Չնայած այն հանգամանքին, որ պատմության նոր դասագրքերից հանվել է Օշականի ճակատամարտի մասին մի գլուխը, այդ օրերի իրադարձությունները մնում են մեր հիշողության մեջ։ Մենք չենք մոռանա հայրենիքի և սրբավայրերի պաշտպանության համար ոտքի ելած զինվորների հերոսությունն ու անձնազոհությունը»,- նշել է Կոպիրկինը:

ՀՀ-ում ՌԴ դեսպանը ընդգծել է․ «Ռուսաստանը անկեղծորեն գնահատում է Հայաստանի հետ բարեկամությունը։ Մեր եղբայրական ժողովուրդներին կապում են բազմադարյա մշակութային-քաղաքակրթական կապերն ու հոգևոր մտերմությունը, և այդ փաստը չի կարող չեղարկել պատմությունը վերաշարադրելու ոչ մի փորձ»։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ-ից նախօրեին մեկնաբանել էին Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագրքի հատվածը, որտեղ ներկայացվել է Հայաստանի «բռնակցումը» Ռուսական կայսրությանը՝ նշելով, որ այդ քայլով կասկածի տակ է դրվում ռուսական կայսրության, իսկ հետագայում ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հատուկ դերը՝ ներկայիս Հայաստանի կայացման գործում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել