shantnews.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով նախկինում Մոսկվա էր կանչվել խորհրդակցությունների, վերադարձել է Երևան, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
ՌԴ ԱԳՆ-ն մայիսի վերջին հայտարարեց Երևանում ՌԴ դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու մասին։
«Սերգեյ Պավլովիչը մասնակցել է խորհրդակցություններին և, որքան գիտեմ, նա արդեն Երևանում է», – գործակալությանը ասել է Միխայիլ Գալուզինը՝ Միութենական Պետության Նախարարների խորհրդի բարձր մակարդակի խմբի նիստի շրջանակում։
Զրուցակիցն ընդգծել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը բացարձակ ստանդարտ ընթացակարգ է, որը բավականին հաճախ է կիրառվում»։
comment.count (0)