Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին
13:32 - 05 մայիսի, 2025

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները:

Կողմերն անդրադարձել են նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել