Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանն ութերորդ գումարման խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։

1995թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը․ 1998թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան: 2001թ.՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1996-1999թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում: 1998 թվականից դասավանդում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում:

2005-2007թթ. եղել է ՀՀ աշխատանքի եւ սցիալական հարցերի նախարարի տեղակալը: 2016թ. փետրվար-հոկտեմբեր ամիսների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար, 2016-2018թթ.՝ ՀՀ բնապահպանության նախարար, 2018թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար:

2019 թվականից ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ է:

2007-2012թթ. և 2012-2016թթ. եղել է ԱԺ պատգամավոր։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Սա չհիմնավորված բեռ է, որը բերելու է ՓՄՁ-ների նկատմամբ նոր ճնշnւմների. Արծվիկ Մինասյան
 |news.am|

Սա չհիմնավորված բեռ է, որը բերելու է ՓՄՁ-ների նկատմամբ նոր ճնշnւմների. Արծվիկ Մինասյան |news.am|

news.am: Սա չհիմնավորված բեռ է, որը բերելու է Հայաստանի տնտեսության մեջ փոքր ու միջին բիզնեսնի նկատմամբ նոր ճնշումների, նոր ավելի մեծ բացասական ազդեցության: Այս մասին Աժ-ում հարկային օրենսգրքի փոփոխության հարցի շուրջ քննարկման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նշենք, որ նախագծով առաջարկվում է մի շարք մասնագիտություններ շրջանառության հարկի ռեժիմից անցում կատարեն ԱԱՀ-ի ռեժիմ: «Ճիշտ է ասում պարոն Թունյանը, խոսքը 13 հազարի մասին չէ, այս շղթան վերաբերում է 50 հազարից ավելիին, որի մի մասն ընդունվել է հունիսի 12-ին, մի մասը՝ հիմա։ Եվ որպեսզի հանրային դժգոհությունը ցածր տեմպերով լինի, որ հիմա մեծահոգաբար ասում են՝ մենք հանում ենք, որ միայն հաշվապահների ու մի քանի այլ մասնագիտությունների մասով լինի, տեղափոխում են մի այլ շրջափուլում: Իրականում խոսքը գնում է հարկային համակարգն աղավաղելու մասին և փոքր ու միջին բիզնեսների հարկման առումով «հերն անիծելու» մասին»,- ասել է նա: Մինասյանը նշել է, որ հանրային ու մասնագիտական քննարկումներ են տեղի ունենում. «Այս ամբիոնից թե՛ Նաիրի Սարգսյանը, թե՛ Հակոբ Ավագյանը և թե՛ բազմաթիվ գործընկերներ ներկայացնում էին կոնկրետ խնդիրներ, այդ խնդիրների լուծման փոխարեն իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ բերեք սա ընդունենք 1-ից 2-րդ ընթերցման ժամանակ կիրացնենք: Այս բեռը տեղափոխվում է ընդամենը որոշակի ժամանակ հետո: Սա չհիմնավորված բեռ ու գործողություն է, որը բերելու է Հայաստանի տնտեսության մեջ Փոքր ու միջին բիզնեսնի նկատմամբ նոր ճնշումների, նոր ավելի մեծ բացասական ազդեցության: Չկան տվյալներ, թե որքան աշխատատեղի է վնաս հասցնելու, որքան սուբյեկտներ են ստիպված լինելու լքել Հայաստանը, այս տեսակետից չկա գնահատական»,- ասել է նա:
12:49 - 04 դեկտեմբերի, 2024
Ռուսաստանից ակնկալում ենք անմիջական ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն Բաքվում պահվող հայ գերիները. Արծվիկ Մինասյան
 |tert.am|

Ռուսաստանից ակնկալում ենք անմիջական ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն Բաքվում պահվող հայ գերիները. Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Ռուսաստանից ակնկալում ենք անմիջական ներգրավվածություն և ազդեցության գործադրում, որպեսզի ազատ արձակվեն հայ բոլոր գերիները, որոնք պատանդառվել են, հարկադիր պահվում են, խոշտագման են ենթարկվում Բաքվի բանտերում։ ՀՀ-ում ՌԴ դեսպանության դիմաց, Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքով, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր հայրենիքի պաշտպանության համար, տարրական, նվազագույն մարդկային արժանապատվությունը պահելու համար այսօր հայտնվել է Բաքվի բանտերում։ «Եկել է ժամանակը հայ ժողովրդի հետ միասին թև-թիկունքի տված պայքարելու այս միջազգային չարիքի դեմ, ազատ արձակենք մեր հայրենակիցներին, վերականգնենք համամարդկային արժանապատվությունը, դատապարտենք Ադրբեջանի ագրեսիվ ցեղասպան ռեժիմը»,- ասել է Մինասյանը։
17:31 - 01 նոյեմբերի, 2024
Արցախի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը կգործի, նախագահն էլ Արթուր Խաչատրյանն է․ Արծվիկ Մինասյան
 |aravot.am|

Արցախի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը կգործի, նախագահն էլ Արթուր Խաչատրյանն է․ Արծվիկ Մինասյան |aravot.am|

aravot.am: Թեեւ երեկ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տապալեց «Բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի» անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը, որի հեղինակը ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններինն էին, այսօր խորհրդարանական ճեպազրույցներում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրավունքի ուժով քննիչ հանձնաժողովը ստեղծվում է, նախագահն էլ Արթուր Խաչատրյանն է։ Հանձնաժողովը, ըստ Արծվիկ Մինասյանի, իրականացնելու է ամբողջ աշխատանքը եւ հորդորեց արցախցիներին՝ իրենց հուզող հարցերով դիմել հանձնաժողովին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ անդրադարձավ երեկ խորհրդարանում կառավարության հետ տեղի ունեցած հարցուպատասխանի նիստին՝ հայտարարելով՝ այս իշխանությունը շարունակում է՝»ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք» քաղաքականությունը․ «Իրենք խոստովանում են, որ պատերազմը վաղը կարող է կրկնվել, բայց չեն փոխում քաղաքականությունը․ հավանաբար պարտավորություններ ունեն»։ Հարցին՝ ո՞րն է կետը, որտեղ Երեւանն ու Բաքուն համաձայնության չեն եկել «Խաղաղության պայմանագրում», ռեւանշիզմը եւ ադրբեջանցիների վերադա՞րձը, ինչը երեկ կարմիր թելի նման անցնում էր ընդդիմադիրների հարցերում, Արթուր Խաչատրյանը պատասխանեց՝ չի բացառում։ «Բացարձակապես չեմ բացառում, որ օրինակ, Վազգեն Սարգսյանի անվան փողոցի առկայությունը Երեւանում ռեւանշիզմի դրսեւորում է»,- ասաց նա։
12:08 - 03 հոկտեմբերի, 2024
Հերթական անգամ դավաճանում են, ուրանում են Արցախը. սա ժողովրդի համար պետք է ցուցիչ լինի. Արծվիկ Մինասյան |news.am|

Հերթական անգամ դավաճանում են, ուրանում են Արցախը. սա ժողովրդի համար պետք է ցուցիչ լինի. Արծվիկ Մինասյան |news.am|

news.am: Մենք հատուկ այնպես էինք արել, որ  որեւէ առճակատվող հարց քննարկման առարկա չդառնա, որպեսզի նաեւ ժողովուրդը տեսնի եւ եւս մեկ անգամ համոզվի՝ արդյոք մեծամասնությունը թեկուզ հումանիտար հարցերում պատրաստ է կանգնել արցախցու կողքին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը: «Այն վարքագիծը, որ իրենք դրսեւորում են եւ եթե դեմ քվեարկեն, ստացվում է, որ չեն կանգնում արցախցու կողքին, հերթական անգամ դավաճանում են, ուրանում են Արցախը եւ մեր ժողովրդի համար էլ պետք է սա լինի ցուցիչ»,-ասաց նա: Նշենք, որ քիչ առաջ ՔՊ-ն դեմ քվեարկեց Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի ձեւավորմանը եւ այն չանցավ:
11:28 - 02 հոկտեմբերի, 2024
Այդ կանոնակարգը պետք է գնա հանրաքվեի. ԱԺ-ն իրավունք չունի վավերացնել այն. դա կլինի իշխանության ուզուրպացիա. Մինասյան |news.am|

Այդ կանոնակարգը պետք է գնա հանրաքվեի. ԱԺ-ն իրավունք չունի վավերացնել այն. դա կլինի իշխանության ուզուրպացիա. Մինասյան |news.am|

news.am: ՍԴ-ն կատարել է մի կարեւոր եզրակացությունը, որը դրական եմ համարում, այն է, որ Սահմանադրության նախաբանը որպես անփոփոխելի հոդված, չի կարող որեւէ մեկը փոխել, այդ թվում ժողովուրդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Բայց երբ փորձում է մանիպուլացնել այս անփոփոխ դրույթը եւ փորձել մեկնաբանել, որ այն, ինչը իրացված չէ Սահմանադրության մեջ, հետեւաբար չի կարող դառնալ մեզ համար ուղղորդող գործողություն, սա արդեն մանիպուլյացիա է: Քողարկել այն գործողությունները, որոնք ապագայում հնարավոր է՝ ձեւակերպվեն խաղաղության պայմանագիր անվան տակ կամ այլ փաստաթղթի տակ: Ապագայում, երբ կծնվեն այդպիսի փաստաթղթեր կամ կլինեն զիջումներ, հիմնավորումներ փորձի ներկայացնել, որ տեսեք, ՍԴ-ն այսպիսի բաներ է արել»,-ասաց նա: Արծվիկ Մինասյանը նկատեց, որ ՍԴ-ն չի անդրադարձել կարեւոր հարցի. Նա նշում է, որ այս կանոնակարգով սահմանների օպտիմալացման հնարավորություն է տրվում, բայց օպտիմալացում նշանակում է տարածքի, սահմանագծի փոփոխություն, ինչը Սահմանադրության համաձայն հանրաքվե է պահանջում: հետեւաբար, ՍԴ-ն պետք է ասեր, որ յս կանոնակարգը ենթակա է հանրաքվեով հաստատման: Նման իրավասություն ԱԺ-ն չի կարող տալ: Կանոնակարգը անպայմանորեն պետք է անցնի հանրքավեի ճանապարհով: Սա հակասահմանադրական, հակաօրինական ու հակապետական քայլ է: ԱԺ-ն իրավունք չունի նման փաստաթուղթ վավերացնի: Այն պարտավոր է հանրաքվեի գնալ, հակառակ դեպքում իշխանական ուզուրպացիայի ևս մի օրինակ է  սա դառնալու: ՍԴ-ն քողարկել է այն զիջումները որոնք առաջիկայում հնարավոր է, որ ներկայացվեն Հայաստանին», ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
14:21 - 01 հոկտեմբերի, 2024
Ընդդիմությունը կառաջարկի ղարաբաղցիների իրավունքների իրականացմանն ուղղված հանձնաժողով ստեղծել
 |news.am|

Ընդդիմությունը կառաջարկի ղարաբաղցիների իրավունքների իրականացմանն ուղղված հանձնաժողով ստեղծել |news.am|

news.am: Ընդդիմությունը հանդես կգա ղարաբաղցիների սոցիալ-տնտեսական իրավունքների իրականացման համար քննչական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Այս մասին սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին։Սիմոնյանը, մասնավորապես, հարցրեց, թե ինչ են անում ընդդիմադիր պատգամավորները ղարաբաղցիների համար. «Առաջիկայում կներկայացվի համապատասխան որոշման նախագիծը։ Նախագիծը նախատեսում է ուսումնասիրել ձեռնարկված գործողությունները և առաջարկներ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության սոցիալ-տնտեսական իրավունքների իրականացման համար»,- ասաց Մինասյանը՝ պատասխանելով խորհրդարանի ղեկավարին։Նա նաև Հայաստանի իշխանություններին մեղադրեց Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների քաղաքականությունն իրականացնելու և դրան աջակցելու մեջ, որը ժխտում է Լեռնային Ղարաբաղի՝ որպես սուբյեկտի գոյությունը, ինչպես նաև տեղի ինքնավար հայ բնակչության իրավունքները։
12:16 - 09 սեպտեմբերի, 2024
Ոստիկանների գործողությունից մարդ չմահացավ, որովհետև փողոցում Փաշինյանը չէր, ինչպես 2008-ի մարտի 1-ին․ Արծվիկ Մինասյան
 |tert.am|

Ոստիկանների գործողությունից մարդ չմահացավ, որովհետև փողոցում Փաշինյանը չէր, ինչպես 2008-ի մարտի 1-ին․ Արծվիկ Մինասյան |tert.am|

tert.am: Ոստիկանական գործողությունները ոչ միայն ամսի 12-ին, դրանից առաջ էլ 100-ից 90 դրվագներում եղել են ոչ իրավաչափ։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը․ «Կարող ենք թվարկել ամեն ինչ՝ քաղաքացիների նկատմամբ խոշտանգումներ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ խոշտանգումի իրականացումից, կուսակցության նկատմամբ հարձակումներ՝ ապօրինի խուլիգանական վարքագծով, ավարտված այդ օրը կիրառված հատուկ միջոցներով։ Դրանք ակնհայտ անհամաչափ էին և հիմնված էին հանցավոր իշխանության ուղիղ ցուցումի և քաջալերանքի վրա։ Այն ինչ արեց Նիկոլ Փաշինյանն այդ օրը, դրանով ուղիղ պատասխանատուն է ոստիկանական բռնությունների համար։ ԱԺ ամբիոնից ուղիղ ցուցում տվեց, ուղիղ քաջալերեց այն ոստիկաններին, որոնք բռնություններ են կիրառում, գովասանքի խոսքեր ասաց, պարգևատրումներ խոստացավ, ուղիղ պատասխանատվությունն իրենն է»,- ասաց նա։ Մինասյանը նշեց, որ մարդկային տեսանկյունից անհասկանալի է նրա տեսակետը, ինքը հաճույք է ստացել պարզվում է․ «Նախկինում, երբ ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են կիրառել, հիմա նա համարում է՝ դե պետք է արվեր։ Դա մարդու որակի մասին է արդեն խոսում։ Հիմա եթե իշխանությունն իր ձեռքն է, նախկինում, եթե իրեն ծեծել, նսեմացրել են, ուրեմն հաճելի է դա, սպասի հիմա էլ ես որպես իշխանություն մի հատ էլ ժողովրդին էդ իրավիճակի մեջ դնեմ։ Հոգին էր փառավորվում, սա արդեն բացատրելու բան չէ»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ ապօրինի նախաձեռնված քրեական վարույթը՝ զանգվածային անկարգություններ, իրականում պետք է գլխիվայր շուռ եկած վարույթ լիներ․ «Իրական վարույթը պետք է լիներ սահմանադրական կարգի տապալումը, լիազորությունների անցմամբ քաղաքացիներին առանձնապես ծանր վնասվածքներ պատճառելը, ընդհուպ, բոլոր սահմաններն անցնելով, խոշտանգման հիմքով քրգործեր հարուցելը։ Իրենք որ ասում են՝ կարևորը մահ չկա, դա այն պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը չէր փողոցում, եթե նա լիներ անպայման մահը լինելու էր, ինչպես որ եղել է 2008 թվականի մարտի մեկին՝  Նիկոլ Փաշինյանի անմիջական դերակատարմամբ»,- նշեց պատգամավորը։ Ճեպազրույցին ներկա «Հայաստան» դաշինքից մեկ այլ պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հավելեց․ «Փաստենք՝ Նիկոլ Փաշինյանի կերտած Հայաստանի առանցքը ոստիկանությունն է, իր կերտած Հայաստանը ոստիկանապետությունն է»։
12:48 - 14 հունիսի, 2024
Իրավապահ մարմինները երեկ բոլոր օրինական միջոցներով կանխել են Հայաստանում երկրորդ պետության գլխատումը. Հայկ Կոնջորյան
 |1lurer.am|

Իրավապահ մարմինները երեկ բոլոր օրինական միջոցներով կանխել են Հայաստանում երկրորդ պետության գլխատումը. Հայկ Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը իշխող խմբակցության անունից ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի մեղադրանքներին: «Իհարկե, տհաճ է, որ ընդդիմությունը, իր կանոնների համաձայն, խրոխտ խոսեց և գնաց, և չնայած ասված է՝ հեռացածների հետևից կա՛մ լավը, կա՛մ ոչինչ, ամեն դեպքում, ավելի կարևոր է ասել ճշմարտությունը, քան լավի կամ ոչնչի հետևից ընկնել: Նախ՝ ցանկանում եմ արձանագրել՝ երեկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, բայց մասնավորապես «Հայաստան» խմբակցությունը, հանդես էր գալիս Տրոյական ձիու կարգավիճակով: Բանն այն է, որ իրենց կողմից իրենց շարժման առաջնորդ հռչակված՝ վեղարով Նեռի ներկայացուցիչը, ով երեկ այդ դեպքերից մի քանի ժամ առաջ Բաղրամյան պողոտայում խոսում էր ներքին թշնամիների մասին՝ մատնացույց անելով և նկատի ունենալով մեզ, ապա հայտարարում էր, որ իրենք պիտի մտնեն Ազգային ժողով և դրանից հետո «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ-պատգամավորները, ովքեր դրսում միտումնավոր և նպատակաուղղված սադրում էին իրավիճակը, հրմշտում էին ոստիկաններին, բռնություն էին գործադրում ոստիկանների նկատմամբ և հարձակում էին գործադրում իրենց օրինական գործառույթներն իրականացնող ոստիկանության, իրավապահ մարմինների նկատմամբ, և փորձում էին ժողովրդի հետ ներխուժել Ազգային ժողով, ոչ ոքի համար անակնկալ, չէ, թե ինչ էին ուզում նրանք անել:  Այնուհետև դեպքերի զարգացման արդյունքում պարզ դարձավ, հայտարարվեց իրենց վեղարով առաջնորդի կողմից, որ փնտրում են նաև վարչապետին՝ հաշվեհարդար տեսնելու համար:  Սա, ըստ էության, ահաբեկչության փորձի հստակ դրսևորում էր»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը: Նրա խոսքով՝ Արծվիկ Մինասյանը դահլիճում խոսում է Մարտի 1 անելու ինչ-որ տարօրինակ մղումների մասին՝ այդկերպ փորձելով կոծկել երեկ Հայաստանում երկրորդ Նոյեմբերի 9-ը իրականացնելու իրենց այլանդակ ծրագիրը: Կոնջորյանն ընդգծեց՝ նույն բանը նույն խոսույթով, նույն ղեկավար կազմի միջոցով երեկ էր տեղի ունենում, և նույն մարդկանց կատարմամբ փորձ էր արվում իրագործել երկրորդ Նոյեմբերի 9, իսկ հաջողության պարագայում՝ նաև երկրորդ Հոկտեմբերի 27: «Եվ ահա «Հայաստան» դաշինքը նոր Նաիրի Հունանյանի Տրոյական ձին էր՝ այստեղ նստած: Եվ իրենք նպատակաուղղված կերպով իրենց պատգամավորներին ուղարկել էին դուրս, որպեսզի այնտեղ իրավիճակը սադրեն: Առաջին սադրանքն իրագործել են, ըստ էության, «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ Գառնիկ Դանիելյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Սարգսյան, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները՝ Տիգրան Աբրահամյան, Աննա Մկրտչյան, Ասպրամ Կրպեյան, որոնք բռնությամբ և ագրեսիայով փորձում էին տաքացնել ժողովրդին և հարձակում գործել խորհրդարանի վրա: Սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության փորձ, և այս դեպքերին հաջորդող՝ վեղարով առաջնորդի հայտարարությունը վարչապետին գտնելու և հաշվեհարդար տեսնելու վերաբերյալ, ապացուցում են, որ նրանք հստակ պլանավորված ահաբեկչական գործողություն էին ծրագրել ՀՀ-ի դեմ: Սա էր իրականությունը»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը: Կոնջորյանն ընդգծեց՝ ՀՀ իրավապահ մարմինները երեկ բոլոր օրինական միջոցներով կանխել են Հայաստանում երկրորդ Հոկտեմբերի 27-ը, կանխել Հայաստանում երկրորդ պետության գլխատումը, կանխել են Հայաստանը գուբերնիա դարձնելու նպատակաուղղված ծրագիրը: Բոլոր նրանք, ովքեր փորձում են իրողություններին հաղորդել այլ շղարշ, ըստ պատգամավորի՝ պիտի ժամանակ տրամադրեն և դեպքերի հաջորդականությունը շղթայով միացնեն իրար:
12:09 - 13 հունիսի, 2024
Սա մի ռեժիմ է, որի օրոք նոր «Մարտի 1»-երը բացառված չեն․ Արծվիկ Մինասյան
 |news.am|

Սա մի ռեժիմ է, որի օրոք նոր «Մարտի 1»-երը բացառված չեն․ Արծվիկ Մինասյան |news.am|

news.am: Երեկվա իրադարձությունները վերահաստատեցին, որ մենք շարունակում ենք գտնվել մի քաղաքական ռեժիմի կառավարման պայմաններում, որը չի խնայում ոչ մի բան, ոչ մի կարմիր գիծ չունի և պատրաստ է ամենաբիրտ մեթոդներով ոտնահարել ոչ միայն սահմանադրական կարգը, այլ նաև պատրաստ է ամեն ինչ զոհաբերել, բացի իր աթոռից։ Այս մասին խորհրդարանում խմբակցությունների անունից ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Ըստ պատգամավորի՝ երեկվա կազմակերպած ամբողջ օպերացիան հստակ մշակված, դերաբաշխված գործողություն էր։ «Վարկաբեկում էին բոլոր ինստիտուտները, որոնք ազգային բնութագիր ունեին՝ եկեղեցուց սկսած ավարտած կուսակցություններով։ Հետո տեղի ունեցավ ոստիկանական բռնի գործողությունները խրախուսելն ու արդարացնելը, որն ուղեկցվում էր Նիկոլ Փաշինյանի կողմից ոգևորիչ խոսքերով՝ ուղված բռնություններ կիրառած ոստիկաների նկատմամբ, անգամ պարգևատրումների խոստումներով, այդ ամենից հետո պետք է իրականացվեր գործողությունը»,- ասաց պատգամավորը։ Մինասյանն ընդգծեց՝ եթե ՔԿ-ն նորմալ լիներ, պետք է քրեական գործեր հարուցեր իրենց լիազորություններից դուրս եկած պաշտոնյաների նկատմամբ և այդ մարդիկ պետք է հիմա ոչ թե հերթական սադրանքները հրահրեին, այլ հայտնվեին քննչական մեկուսարաններում։ «Այս ամենը պատահական չի արվում, արվում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հակապետական, հակասահմանադրական ընթացքը։ Այս կառավարությունը ոչ լեգիտիմ էր, ոչ միայն այն պատճառով, որ ձախողել է իր ծրագիրը, այլ նաև այն պարզ պատճառով, որ ջախջախել է իրավական պետության սահմանադրական հռչակած սկզբունքները։ Սա մի ռեժիմ է որի օրոք նոր «Մարտի մեկ»-երը բացառված չեն, միակ տարբերությունն այն էր, որ այս շարժումը չէր առաջնորդում Նիկոլ Փաշինյանը, այլապես մահերն անխուսափելի էին։ Բագրատ Սրբազանը կարողացավ այս ամենին այնպիսի ընթացք տար, որ հետագա սադրանքներ տեղի չունենան»,- ասաց նա։ Նա ասաց, որ ՔՊ-ն փորձելու է մեղքը բարդել Շարժման, ընդդիմության ու այն մարդկանց վրա ում ի սկզբանե թիրախավորել է։ «Այս պայքարը չի կարող դադարել, այն հանուն Հայաստանի Հանրապետության է, այս պայքարը հանուն Արցախի ու Արցախի ժողովրդի պաշտպանության է։ Միևնույնն է մի օր կանգնեցվելու է այս իշխանության հակապետական ընթացքը»,- ընդգծեց նա։
11:49 - 13 հունիսի, 2024
«Հարց է առաջանում՝ էս բիլակով տղերքը հայրենիքի արտաքին պաշտպանության գործում կա՞ն, թե՞ միայն ջարդելու են Հայաստանի քաղաքացիներին»․ Արծվիկ Մինասյան
 |aravot.am|

«Հարց է առաջանում՝ էս բիլակով տղերքը հայրենիքի արտաքին պաշտպանության գործում կա՞ն, թե՞ միայն ջարդելու են Հայաստանի քաղաքացիներին»․ Արծվիկ Մինասյան |aravot.am|

aravot.am: ԱԺ նիստում «Ոստիկանության գվարդիայի մասին» նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ ոստիկանության գվարդիան փոխարինում է ներքին զորքերին։ «Ուզում եմ հիշեցնել, որ թե ներքին զորքերի մասին օրենքով եւ թե նաեւ Ոստիկանության մասին օրենքի համաձայն՝ ներքին զորքերը խաղաղ հավաքներին խոչընդոտելու ուղղակի արգելքի ներքո են։ Մինչդեռ, մենք տեսնում ենք, թե ներքին զորքերի ծառայակիցներն ինչ են անում։ Նույնիսկ դժվար է ասել ծառայակից այն անձանց, ովքեր տարբեր բերետների քողի ներքո գազանաբար հարձակվում եւ խոշտանգում են քաղաքացիներին, ԱԺ պատգամավորին, եւ չեն կրում պատասխանատվություն։ Եվ հետաքրքիր է, որ 26 հարուցված վարույթներից որեւէ քրեական հետաքննություն չկա, որեւէ մեկն այդ հանցավոր վարքագծի համար ներգրավված չէ որպես մեղադրյալ»,- ասաց նա։ Մինասյանը հիշեցրեց, որ «Պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ ներքին զորքերը պարտավոր են ներգրավվել պաշտպանությանը եւ գտնվել Զինված ուժերի հրամանատարության օպերատիվ վերահսկողության ներքո։ Բայց «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծում այս նորմն ուղղակի չկա։ «Հարց է առաջանում՝ էս բիլակով տղերքը, ամուր տղերքը, պատրաստված տղերքը հայրենիքի արտաքին պաշտպանության գործում կա՞ն, թե՞ միայն ներգրավվելու են ներսում եւ ջարդելու են Հայաստանի քաղաքացիներին»,- նշեց Արծվիկ Մինասյանը։ Նա հավելեց, որ օրենքները խախտող ոստիկանության ծառայողներն օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության չեն ենթարկվում։
11:01 - 12 հունիսի, 2024
Ասում եք՝ ինքնավարություն. հրաշալի է, բացի նրանից, որ ասում եք հիմա, երբ ԼՂ-ում այլևս հայ չկա. Միրզոյանը՝ Մինասյանին
 |news.am|

Ասում եք՝ ինքնավարություն. հրաշալի է, բացի նրանից, որ ասում եք հիմա, երբ ԼՂ-ում այլևս հայ չկա. Միրզոյանը՝ Մինասյանին |news.am|

news.am: Ի՞նչ է անում իշխանությունը ԼՂ ժողովրդի վերադարձի իրավունքն ապահովելու համար: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ իրենք դա դիտարկում են միջազգային իրավունքին համապատասխան՝ ոչ թե ռազմական գործողությունները առաջ մղելով, այլ միջազգային լայն կոնսոլիդացիայով: «Վերադարձի իրավունքը պաշտպանվում է գրեթե բոլոր առաջադեմ երկրների կողմից»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, թե միջազգային իրավունքների և երաշխիքների ներքո ԼՂ հայությունը վերադառնալու, իր հայրենիքում ապրելու իրավունք պետք է ունենա այն երաշխիքներով, որ որոշակի ինքնավարության աստիճան պետք է լինի: Միրզոյանն արձագանքեց ինքնավարության վերաբերյալ Մինասյանի խոսքերին, նշելով, որ ինչ ուզում էր, լսեց այդ մի դրվագով. «Ասում եք ԼՂ-ի ինքնավարություն: Հրաշալի է, բացի նրանից, որ դուք դա հիմա ասում եք այն պահին և այն պայմաններում, երբ ԼՂ-ում այլևս հայ չկա: Երբ ԼՂ-ում հայեր կային, և մենք առաջարկում էինք իջեցնել նշաձողը անկախությունից և խոսել այդ տեսակ հարցերի մասին, մեզ ասում էին դավաճան»,- ասաց ԱԳ նախարարը: Միրզոյանի խոսքով՝ երբ մենք ամեն անգամ վերցնում ենք նույն բառամթերքը, նույն գործելաոճը ու բախվում ենք պատին, կարո՞ղ է մի բան սխալ ենք անում. «Դուք էլ եք ուշ հասկանում, մեզ եք մեղադրում ուշ հասկանալու մեջ: Բա դուք ինչի՞ չէիք հասկանում, որ կարելի է ինքնավարություն ասել»,- նշեց նախարարը: Ապա` Միրզոյանն ասաց, որ թող իր հարցը մնա օդում կախված, քանի որ Մինասյանն այլևս արձագանքի իրավունք չունի։ «Էլի կշփվենք, եթե թուրքական էլիտար զորքեր չբերենք Ձեզ ձերբակալելու»,- հեգնեց Միրզոյանը։
13:37 - 04 հունիսի, 2024
«Հայաստան» խմբակցությունը դեմ է փաստաբանների հարկման համակարգի փոփոխությանը
 |armenpress.am|

«Հայաստան» խմբակցությունը դեմ է փաստաբանների հարկման համակարգի փոփոխությանը |armenpress.am|

armenpress.am: Փաստաբանների շրջանառության հարկման համակարգի փոխարինումը ավելացված արժեքի հարկով և շահութահարկով ոտնահարելու է Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացիների հիմնական իրավունքների պաշտպանության գործառույթը։ Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Հայաստանի կառավարությունը նախագիծ է բերել խորհրդարան, ըստ որի՝ այսօր գործող փաստաբանների շրջանառության հարկման համակարգը փոխարինվում է ավելացված արժեքի հարկի 20 տոկոս և շահույթահարկի 18 տոկոս հարկման համակարգով, առանց հաշվի առնելու երկու կարևոր հանգամանք։ Առաջինը՝ փաստաբանությունը նաև իրավապաշտպան գործունեություն է և բազմաթիվ քաղաքացիներ, կազմակերպություններ օգտվում են իրավաբանական այս ծառայությունից նույնիսկ անվճար հիմունքներով, ինչը էականորեն սահմանափակում է այս նախաձեռնությամբ և ստիպված են լինելու փաստաբանները փաստորեն անվճար ծառայություն մատուցելու դիմաց վճարել լրացուցիչ գումարներ, որն անտրամաբանական է։ Եվ երկրորդ կարևոր հանգամանքը այն է, որ փաստաբանությունը փորձ է արվել նույնականացնել առևտրային գործունեության հետ և ստանդարտ հարկման համակարգ է առաջարկում»,- ասաց Մինասյանը։ Նրա խոսքով՝այս նախագծին դեմ են արտահայտվել ինչպես Փաստաբանների պալատը, այնպես էլ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ։ Ըստ Մինասյանի՝նման վարքագիծը բերելու է Հայաստանի Հանրապետությունում խախտված իրավունքների անպաշտպանությանը, ինչպես նաև մի շարք դեպքերում պարզապես մարդիկ, որոնք վճարունակ չեն լինելու իրենց իրավունքները պաշտպանելու հարցում, հայտնվելու են իրավական կամայականությունների տիրույթում։ «Նկատի առնելով, որ փաստաբանները նաև այսօր մեկօրյա գործադուլ են հայտարարել և դիմելով փաստաբաններին և իրավապաշտպան մյուս կառույցներին, մեր աջակցությունը հայտնելով նրանց՝ պահանջում ենք, որպեսզի, այնուամենայնիվ, խորհրդարանի մեծամասնությունը գիտակցի այս ոլորտի կարևորությունը և թույլ չտա, որպեսզի հանուն պետական բյուջեն լցնելու նպատակի ոտնահարի Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացիների հիմնական իրավունքների պաշտպանության գործառույթը»,- եզրափակեց Մինասյանը։
18:02 - 21 մայիսի, 2024
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել դիվանագիտական կառույցներին
 |arm.sputniknews.ru|

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել դիվանագիտական կառույցներին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՀՀ–ում ներկայացված դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներին հրավիրել են փակ հանդիպման։ Խորհրդարանում հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Պատգամավորը մանրամասնեց, որ այն կառույցներին են հրավիրել, որոնք մեր երկրում բարեփոխումների ծրագրեր են իրականացնում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և այլնի ուղղությամբ։ «Ուզում ենք անկաշկանդ զրույց լինի, հստակ պատասխաններ ստանանք՝ արդյոք նրանց կողմից ֆինանսավորվող բարեփոխումների վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատո՞ւմն է Հայաստանում` իր բոլոր դրսևորումներով` քաղբանտարկյալներից սկսած մինչև սովորական քաղաքացիներին ուղղակի բռնության ենթարկելու գործիքակազմ կիրառելով»,- նշեց Մինասյանը։ Ըստ նրա` հանդիպման անհրաժեշտություն կա, քանի որ միջազգային հանդիպումների ժամանակ տպավորություն է, թե այս կազմակերպություններն ուղղակի չեն տիրապետում ՀՀ–ում տիրող իրավիճակին կամ առնվազն կեղծ լուրերի տակ են։
13:55 - 02 մայիսի, 2024
Եթե իմանանք, որ իշխանությունը «ռադ կլինի», մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է. Արծվիկ Մինասյան
 |news.am|

Եթե իմանանք, որ իշխանությունը «ռադ կլինի», մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է. Արծվիկ Մինասյան |news.am|

news.am: Ալեն Սիմոնյանն իր ելույթն ամբողջությամբ տեղավորեց Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու անհագ ցանկության մեջ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: «Ինչ ապաքաղաքական, ապազգային, հակապետական հայտարարություններ լսեցինք նրա հայտարարություններից, նրա ելույթներում է կարմիր գծով գնում դա: Ուժեղ Հայաստանն է եղել և կա ընդդիմության օրակարգը, ուժեղ Հայաստանին խոչընդոտողները նիկոլականներն են, նիկոլիզմն ու ադրբեջանաթուրքական և նրանց վերահսկողության տակ գործող արտաքին գործակալական ցանցը, սրանք այն հակառակորդներն են, որոնց դեմ մենք պայքարում ենք: Սրանք այն հակառակորդներն են, որոնց դեմ մենք պայքարում ենք։ Այն ինչ Ալեն Սիմոնյանն առաջարկում էր, որպես լուծում, այդ լուծումը բխում է իրենց երազանքից՝ չունենալ այստեղ ընդդիմություն կամ ունենալ այնպիսի ընդդիմություն, ինչպիսին հիմա եթերներով կեղծ եվրոպիզմ քարոզող և Հայաստանը հերթական անգամ կառափնարան տանող ընդդիմադիրներն են, դա իրենց երազած ընդդիմությունն է, որ իրենք ուզում են ունենալ»,- նշեց պատգամավորը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որտեղ նա կոչ էր անում ընդդիմադիրներին վայր դնել մանդատները: Ըստ նրա՝ Կառավարությունը տապալել է ոչ միայն նախընտարական խոստումներն ու իրենց, իսկ կոտրած ձեռքով գրված ու հաստատված, ծրագրային դրույթները, այլ նաև ամեն պահ մի նոր փորձություն են բերում մեր պետականության գլխին: «Եթե այս վիճակից իշխանության պատկերացրած ելքը ընդդիմության հրաժարականն է ու այդ հրաժարականով կփրկվի երկիրը և, կոպիտ ասած, իրենք ռադ կլինեն այս բառի քաղաքական իմաստով, եւ ամբողջությամբ կմաքրվի դաշտը, մենք կգնանք այդ քայլին: Մեր օրակարգի կյանքի կոչումը կախված է մի բանից՝ հասարակական աջակցությունն ինչ ծավալի կլինի, մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է, որևէ բան չի խանգարում: Բայց եթե չկա այն հասարակական ընդվզումը, որը պետք է այս իշխանությանը հեռացնի, որին պետք է նախորդի Կառավարության նկատմամբ անվստահության հայտնումն ու հասարակության այն ընդվզումը, որը թույլ չտա այս իշխանությունը վերարտադրվել, այդ սցենարին ամբողջ ծավալով գնալու ենք: Եթե պետք եղավ անվստահության հանրաքվեի գաղափարն ենք առաջ տանելու: Եթե հանրային աջակցությունը չկա կամ մարդիկ թերահավատորեն են մոտենում այդ գործընթացին, ապա արկածախնդրություն է գնալ մի գործողության, որի հետևանքով նորից ուժեղացնում ես ազգակործան ու ազգադավ իշխանությունը: Փաշինյանի համար կարմիր գիծն իր աթոռն ու շրջապատի բարեկեցությունն են»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը: 
14:01 - 12 ապրիլի, 2024
«Ի վերջո կա՞ն ցուցանիշներ՝ կորոնավիրուսի հետեւանքով ինչքա՞ն մահացություն է եղել Հայաստանում»․ Անահիտ Ավանեսյանը թվեր չհնչեցրեց
 |aravot.am|

«Ի վերջո կա՞ն ցուցանիշներ՝ կորոնավիրուսի հետեւանքով ինչքա՞ն մահացություն է եղել Հայաստանում»․ Անահիտ Ավանեսյանը թվեր չհնչեցրեց |aravot.am|

aravot.am: ԱԺ նիստում կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականի ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին․ «Արդեն 4 տարուց ավելի է, երբ կորոնավիրուսը որպես համաշխարհային ճգնաժամ սկսեց ունենալ իր ազդեցությունը։ Հիշում եք երեւի, որ Հայաստանում որոշվել էր սկզբում շան տեղ չդնել, հետո որոշվեց տնական օղիով ու պինցետով բուժման մեթոդներ կիրառել, բայց հետո տեսանք, թե ինչ հետեւանքներ ունեցանք։ Արդյոք ունե՞ք ցուցանիշներ, թե ի վերջո կորոնավիրուսի հետեւանքով ինչքան մահացություն է եղել, եւ ինչքա՞ն անուղղակի հետեւանքներ են եղել նոր հիվանդությունների սրացման ուղղությամբ»։ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ վերլուծել են կովիդի ընդհանուր հետեւանքները մեր բնակչության առողջության վրա։ «Մահացության ցուցանիշներն առաջին իսկ օրվանից հրապարակային կերպով անընդհատ ներկայացրել ենք, եւ այդ թվերը հրապարակվել են։ Հայաստանի արձագանքը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման, բուժման առումով եղել է տեղին, ժամանակին եւ տվյալ պահին առկա ինֆորմացիային, գիտական մոտեցումներին համարժեք, սա նաեւ միջազգային գործընկերների գնահատականն է։ Պետությունը ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի կանխարգելի եւ ապահովի բուժօգնությունը, որպեսզի մեր բժիշկներն ապահովված լինեն դիմակներով եւ մնացած բոլոր պարագաներով։ Մյուս կողմից, առողջապահական համակարգը համալրվել է նոր սարքավորումներով, իրականացվել են արագ վերանորոգման, հզորությունների մեծացման աշխատանքներ։ Բայց սրա հետ մեկտեղ` կառավարությունը կարողացել է կառավարել թե հիվանդացության տարածումը, թե դրա հետեւանքների վերացումը, բայց նաեւ երեխաները չեն զրկվել դպրոց հաճախելուց։ Այսօր գնահատվում են հետեւանքները, եւ կան երկրներ, որտեղ երկու տարի երեխաները դպրոց չն հաճախել, եւ այսօր են երեւում նրանց կրթական բացթողումների հետեւանքները»,- ասաց Ավանեսյանը։ Արծվիկ Մինասյանը նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի տարբեր գնահատականներ կան, եւ ինքը չի կիսում Անահիտ Ավանեսյանի լավատեսությունը։ Նա հորդորեց, որ նախարարը ներկայացնի կորոնավիրուսից մահացության թվերը։ Անահիտ Ավանեսյանն այդպես էլ թվեր չհնչեցրեց։
11:37 - 11 ապրիլի, 2024
Փաշինյանի ելույթը բացարձակ կապ չունի ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումների հետ․ Արծվիկ Մինասյան

Փաշինյանի ելույթը բացարձակ կապ չունի ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումների հետ․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս ասաց․ «Մեկ ժամ տևած ելույթը բացարձակ կապ չունի ՀՀ կառավարության ծրագրով նպատակադրումների հետ, նախընտրական ծրագրով բերված խոստումների հետ, և ելույթ է, որ հերթական անգամ խեղաթյուրում էր իրականությունը արհեստական խոչընդոտ ստեղծելով իրական-պատմական, հայրենիք-Հայաստան ասելու շրջանակներում։ Ինչպե՞ս կգնահատեք ելույթը»։ Փաշինյանը պատասխանեց, որ զեկույցի մեկնարկը ավտանգային միջավայրի և անվտանգային խնդիրների մասին է, Հայաստանի և այլ երկրների հետ հարաբերությունների մասին է․ «Ես հասկանում եմ քննադատությունը, և դա լեգիտիմ քննադատություն է, երբ ասում եք՝ բա մի ժամանակ ուրիշ բան էիք ասում։ Այո, մենք էդ ուրիշ բանի հետևից հետևողականորեն, նվիրված, սկզբունքորեն գնալով է, որ տեսել ենք բաներ, որոնք չնկատելը կլինի դավաճանության սեփական պետության նկատմամբ»։  Ըստ Մինասյանի՝ ծրագրում խոսել են Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին, անվտանգության ապահովման մասին, հիմա այլ արդյունքների և հետևանքների մասին են խոսում․ «Եվ դրա որպես ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրի լուծումը ո՞րն է․ հրաժարական, հեռացում, ընտրություններ, նոր կառավարություն, որովհետև եթե ծրագիրը փոխվել է, ծրագրում ամրագրված մոտեցումները չկան, չի կարող այդպիսի կառավարությունը լինել լեգիտիմ։ Ձեր՝ իշխանություն պահելու ձգտումը թույլ չի տալիս, որ այս քայլին գնաք։ Փաշինյանն էլ նշեց, որ ինքնորոշում տերմինը գործածելով մենք չենք հասկացել, որ միջազգային հանրությունն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը պետք է ապահովվի, և ԼՂ-ն պետք է Ադրբեջանի կազմում ունենա ինքնավար կարգավիճակ․ «Ինչ վերաբերում է հրաժարականին, ես երկու անգամ արդեն հրաժարական եմ տվել»։
11:57 - 10 ապրիլի, 2024