Սա հերթական պոպուլիստական քայլն է, որով քաղաքական մեծամասնությունը փորձում է ՀՀ-ն դնել նոր հարվածների տակ. Մինասյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին  |tert.am|
11:48 - 12 փետրվարի, 2025

Սա հերթական պոպուլիստական քայլն է, որով քաղաքական մեծամասնությունը փորձում է ՀՀ-ն դնել նոր հարվածների տակ. Մինասյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին |tert.am|

tert.am: Քննարկվում է մի հարց, որը ոչ միայն օրենք չի կարող լինել այսպիսի բովանդակությամբ այլ նաև կարող է որակվել որպես իրավական ծաղր, այն, ինչ քննարկվում է ԱԺ-ում, մի բաժակաճառ է հիշեցնում, որն, ըստ Սահմանադրության, չի կարող կոչվել օրենք: Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին:

Ըստ պատգամավորի՝ դրա փոխարեն քաղաքական մեծամասնությունը կարող էր ուղերձի կամ հայտարարության նախագիծ բերել: «Չի բերում, որովհետև սա հերթական քայլն է, որ եթե վատ հետևանք ունենա, ասի՝ ոչ թե մեծամասնությունն է մեղավոր, այլ՝ ժողովուրդը: Ժողովրդի ջեբը գցելու հերթական քայլն է: Եթե չստացվի կամ որևէ վատ բան լինի, կասեն՝ ի՞նչ անենք, ժողովուրդն էր, ո՞նց չհարգեինք ժողովրդի, քաղաքացիական նախաձեռնության իրավունքը»,- նկատեց Մինասյանը:

Նա շեշտեց՝ որևէ միջազգային կազմակերպության անդամակցության հարցի քննարկումը ՀՀ կառավարության բացառիկ իրավունքն է, և ուրիշ որևէ մեկը չի կարող նման հարց բերել օրակարգ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել