ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կգործուղվի Լոնդոն
11:17 - 27 մայիսի, 2023

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կգործուղվի Լոնդոն

ՀՀ ԱԺ կայքում զետեղվել է ԱԺ նախագահի կարգադրությունը պատգամվորներին Լոնդոն գործուղելու մասին։

Մասնավորապես, համաձայն կարգադրության, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2023 թվականի հունիսի 6-9-ը աշխատանքային այցով գործուղվելու է Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)։ Պատվիրակության կազմում են

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը,
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը,
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը,
պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Սոնա Ղազարյանը, 
Ազգային ժողովի նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը,
Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը,
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը,
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը,
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Արման Մկրտչյանը (հունիսի 4-9-ը),
Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը,
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ   հաղորդակցության վարչության լրատվության   արտադրության բաժնի լուսանկարիչ- oպերատոր Դավիթ Հակոբյանը,
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության  արտադրության բաժնի հեռուստաoպերատոր Հրայր Քալաշյանը։

Գործուղման ծախսերը պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել