Սյունը տեղադրվել է Ոսկեպարի կամ Կիրանցի հատվածում, որ չկա «Արեւմտյան Ադրբեջան», կա սյունից էն կողմ Ադրբեջան, եւ սյունից էս կողմ՝ Հայաստանի Հանրապետություն․ Փաշինյան
16:17 - 07 մայիսի, 2024

Սյունը տեղադրվել է Ոսկեպարի կամ Կիրանցի հատվածում, որ չկա «Արեւմտյան Ադրբեջան», կա սյունից էն կողմ Ադրբեջան, եւ սյունից էս կողմ՝ Հայաստանի Հանրապետություն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից շրջանառվող այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» թեմային, ասաց, որ դա սպառնալիք է ՀՀ անվտանգությանը․

«Հիմա հարց․ էդ սպառնալիքը մենք ո՞նց ենք պատրաստվում կառավարել․ հենց սահմանազատումով, որովհետեւ ես համոզված եմ, որ սյունը տեղադրվել է Ոսկեպարի կամ Կիրանցի հատվածում, որ չկա «Արեւմտյան Ադրբեջան», կա Ադրբեջան, որ սյունից էն կողմ է, եւ սյունից էս կողմ՝ Հայաստանի Հանրապետությունն է, եւ սա շատ կարեւոր է, նենց չի, որ մենք գիշերը թաքուն տարել ենք, էդ սյունը դրել․ դա տեղի է ունեցել համատեղ որոշմամբ, սրանում է ամբողջ խնդիրը։ Մենք բարձրացնում ենք էդ հարցերը, եւ միջազգային հարթակում, եւ երկկողմ բանակցություններում, եւ բանավոր, եւ գրավոր»։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ուզում է, որ ոչ մի պահ չմոռանանք, որ մենք էս երկրագնդի վրա մենակ չենք ապրում, եւ իրադրությունների մեր ընկալումն, իհարկե, շատ կարեւոր է, բայց միայն մեր ընկալումը չի կարեւոր։ 

«Երբ ընդդիմադիր հարգարժան գործընկերներն իրենց միջոցառումներում Արեւմտյան Հայաստանի, էլի ուրիշ բաների մասին են խոսում․․․ Ես բան չեմ ասում։ Ուղղակի խնդրում եմ մեր բոլորի ուշադրությունը՝ էս տերմինաբանությունները կարո՞ղ է կապ ունեն իրար հետ, կամ մենք հասկանում ե՞նք՝ էս խոսույթներով ուր ենք առաջնորդում մեզ բոլորին։ Էմոցիոնալ մակարդակում, հիմա էս ամենը, որ ասում եմ, ես ՀՀ-ում ծնված-մեծացած մարդ եմ, ես կրողն եմ էն նույն սոցիալ-հոգեբանության, որը բոլորդ եք կրում, ստեղ տարբերությունն ուրիշ բանի մեջ է։ Եւ էն փոփոխությունը, որն էսօր եւ վերջին շրջանում տեղի է ունենում, ուզում եմ ձեզ ներկայացնել, որովհետեւ հարցադրումը լիարժեք կիսելով՝ ես չեմ կիսում դիտանկյունը, որից դուք նայում եք, ենթատեքստը։ Որովհետեւ էս վերջին շրջանում կարեւոր փոփոխություններ են տեղի ունենում կառավարության խոսույթում եւ մեր մտածողության մեջ։ Մենք դուրս ենք եկել եւ ընկել ենք ճանապարհ, ինքներս մեզ համար ձեւակերպել ենք, որ մենք ուզում ենք Ա կետից գնալ Բ կետը։ Սկզբից ճանապարհը նորմալ է, արահետ է, քայլում ենք, հետո գալիս է պահ, որ տեսնում ենք՝ ոնց որ արահետը վաղուց օգտագործված չի, արդեն բուսականություն է աճել, բայց մենք շարունակում ենք էդ ճանապարհով, որովհետեւ ասել ենք, որ պետք ա գնանք էդ ճանապարհով, հետո գնում ենք, տեսնում՝ ճանապարհը կորսվել է, մենք շարունակում ենք գնալ, հետո սկսվում ա մութ եւ թավ անտառը, եւ մենք շարունակում ենք գնալ։ Եւ էդ խումբը ասում է՝ էս ճամփով ոնց որ թե ուր ենք գնում, ճանփա չկա, ուղենիշ չկա, եւ բոլորի մոտ էն զգացողությունն է, որ կարո՞ղ է ճիշտ չենք գնում, կարո՞ է պետք է հետ դառնանք, եւ բոլորը մտածում են եւ մտածում են՝ բարձրաձայնեմ, թե չէ, եւ ասում են՝ բարձրաձայնեմ, մյուսները կմտածեն՝ վախեցա, շարունակում են գնալ էդ ճանապարհով, արդեն չի երեւում Բ կետին հասնելու հնարավորությունը, որովհետեւ մութ, թավ անտառ ա, ոչ ցուցանակ կա, ոչ ճանապարհ կա, եւ մենք հասկանում ենք, որ գալիս է մի պահ, որ հասկանում ես՝ մենակ էդ չի, բա ո՞նց կլնի, որ էդ ճամփից հետ դառնաս։ Գալիս է մի պահ, որ հասկանում ես էդտեղ միայն քո ասածին տեր լինելու խնդիրը չի, հասկանում ես, որ ի սկզբանե էդ դեպի Բ գետը գնալու ճանապարհը, որ ընտրել ես, ճանապարհ չկա, որ քեզ տեղ է հասցնելու, առավելագույն ճանապարհն էն է, որ մոլորվելու ես եւ կորցնելու քո ճանապարհը եւ վտանգի տակ ես դնելու քո խմբին։ Էսօր էս պրոցեսն է տեղի ունենում»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ այս ճանապարհը դրա մասին է, որ մենք հատել ենք էն գիծը, որ պետք է խոստովանենք ինքներս մեզ, որ էդ ուղղությամբ գնալ պետք չի, էդ ճանապարհից պետք է հետ դառնալ, որովհետեւ շարունակության պարագայում կորսվելու է ամեն ինչ․

«Բայց դա չի նշանակում, որ սա հեշտ պրոցես է, եւ չի նշանակում, որ ձեր ասած հարցերը լեգիտիմ չեն, այո, լեգիտիմ են, բայց ինչպե՞ս կառավարել․ ասում եմ՝ օրինակ՝ սահմանային սյուներով, որովհետեւ էն սյունը, որ դրվել է Ոսկեպարում, Կիրանցում, փակել է ձեր ասած խոսույթի ճանապարհը»,- ընդգծեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել