Ալեն Սիմոնյանը կարծում է՝ Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը պետք է չեղարկել |azatutyun.am|
11:13 - 09 սեպտեմբերի, 2024

Ալեն Սիմոնյանը կարծում է՝ Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը պետք է չեղարկել |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ֆորմատը պետք է չեղարկել։

«Ես կարծում եմ, որ այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ և չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր», - խորհրդարանում նիստի մեկնարկին հայտարարեց Սիմոնյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե մտադի՞ր է առաջիկայում՝ երկարատև ընդմիջումից հետո, այդ հանձնաժողովի նիստ գումարել։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ պետք է լրջորեն քննարկել միջխորհրդարանական հանձնաժողովը չեղարկելու հարցը, որովհետև «Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի, և նման կարգավիակ ՀՀ-ում այլևս ոչ ոք չունի»՝ ԼՂ իշխանությունների որոշմամբ։

Ընդդիմադիր պատգամավորը մեջբերեց իրավական ակտերը՝ նշելով, որ Արցախի Ազգային ժողովը իրավասու չեն համարել չեղյալ։

Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները տարբեր առիթներով մի քանի անգամ հայտարարել են, որ Ղարաբաղի լուծարումից հետո Արցախի պետական կառույցների գործունեությունը ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։

Անդրադառնալով Արցախը լուծարելու մասին իր ստորագրած հրամանագրին՝ նախորդ տարեվերջին Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն ընդգծել էր, թե Արցախի իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել