Հաագայի դատարանը բավարարել է ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժել երկրորդը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում
 |1lurer.am|
19:25 - 12 նոյեմբերի, 2024

Հաագայի դատարանը բավարարել է ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժել երկրորդը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում |1lurer.am|

1lurer.am: Հաագայի դատարանը հրապարակած վճռով բավարարում է ՀՀ-ի կողմից ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժում է երկրորդը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում:

Նշենք, որ Հայաստանը 3 նախնական առարկություն է ներկայացրել:

1.Հայաստանը նշում է, որ դատարանը ժամանակային իրավազորություն չունի ադրբեջանական բողոքի տեսանկյունից մասնավորապես այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել 1993 թվականի հուլիսից մինչև 1996 թվականի սեպտեմբերի 15-ը: Այն ժամանակահատվածը որտեղ Հայաստանը կողմ է հանդիսացել ՌԽՎԿ-ի, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Դրան հակառակ Հայաստանը նշում է որ այս գանգատները պետք է ընդունելի չլինեն: 

2. Դատարանը առարկայական իրավասություն չունի Ադրբեջանի գանգատները հաշվի առնելու ենթադրյալ ականների տեղադրման մասով: Առարկայական իրավազորության մասին որոշում կայացնելով ականների վերաբերյալ Դատարանը նախևառաջ պետք է անդրադառնա Ադրբեջաբնի կողմից ներկայացրած գանգատին, որ վերաբերումէ  նրան, որ հայաստանը խախտել է նորմերը տղադրելով այդպիսի ականներ և ապացույցներ որ ներկայացված են միաժամանակ նաև փաստում են նաև որ էթնիկ զտումների փորձ է արվում դրանով: Հայաստանը նշում է, որ իր հայտում Ադրբեջանը չի պահանջել ապացուցել, որ հենց ականներ տեղադրումը որպես այդպիսին ենթադրում է նորմերի խախտում: 

3. Երրորդ նախնական առարկությունը, ըստ որի` դատարանի չունի առարկայական իրավազորություն ՌԽՎԿ-ի տիրույթում Ադրբեջանի բողոքները դիտարկելու բնապահպանական տեսանկյունից:

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Բաքվի ներկայացրած նախնական առարկություների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանն իր վճիռը հրապարակել է քիչ առաջ, մերժելով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունը: 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանն Ադրբեջանի դեմ վարույթ էր նախաձեռնել՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ: 2023-ի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ՝ Դատարանի իրավասության վերաբերյալ և գործի վարույթը կասեցվեց մինչև Դատարանի որոշման հրապարակումը: 2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ, Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների շուրջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել