ՍԴ անդմաների վերաբերյալ նախագիծը չընդունվեց․ ԱԺ-ն քննարկում է այն հանրաքվեի դնելու որոշման նախագիծը |armtimes.com|
15:54 - 06 փետրվարի,2020

ՍԴ անդմաների վերաբերյալ նախագիծը չընդունվեց․ ԱԺ-ն քննարկում է այն հանրաքվեի դնելու որոշման նախագիծը |armtimes.com|

armtimes.com:  «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Սահմանդրության մեջ փոփոխություն կատարելու նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ չընդունվեց՝ ինչպես եւ հայտարարել էր նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը։

Նախագծին դեմ քվերակեց 36 պատգամավոր, ձեռնպահ՝ 87, կողմ՝ 0։

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ, համաձայն Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե ԱԺ-ն չի ընդունում Սահմանադրական փոփոխության նախագիծը, պատգամավորների 3 հինգերորդի նախաձեռնությամբ այն ներկայացվում է հանրաքվեի։

ԱԺ-ն այս պահին քննարկում է Սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել