Վենետիկի հանձնաժողով նախագիծն ուղարկելը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի. Վլադիմիր Վարդանյան |aysor.am|
10:49 - 07 փետրվարի,2020

Վենետիկի հանձնաժողով նախագիծն ուղարկելը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի. Վլադիմիր Վարդանյան |aysor.am|

aysor.am: Հարցը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի, լրագրողներին ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն՝ անդրադառնալով հարցին՝ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ երեկ ԱԺ-ում ընդունված նախագիծը պե՞տք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով:

«Վենետիկի հանձնաժողով կամ որևիցե միջազգային փորձաքննության այս կամ այն նախագծի ուղարկելը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի: Մենք այս դեպքում գործ չունենք լայնամասշտաբ գործողությունների հետ», - ասաց նա:

Վարդանյանը նշեց՝ այս պահի դրությամբ կա խորհրդարանի որոշումը, որի հիման վրա նախագահը պիտի հանրաքվե նշանակի, դրանից հետո արդեն հնարավոր կլինի բովանդակային հարցեր քննարկել:

«Քանի դեռ հանրաքվեն նշանակված չէ, չենք կարող խոսել ընթացքի մասին։ Հենց կլինի նախագահի ստորագրությունը, կարող ենք անդադառնալ այս հարցերին: Նախագահի ստորագրությունից և հանրաքվեի օր նշանակելուց հետո նոր հնարավոր կլինի անդրադառնալ բովանդակային հարցերին», - ասաց նա:

Երեկ Ազգային ժողովն ընդունեց նախագիծ, որի համաձայն՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվի: Նախագիծը հաստատելու համար նախագահը պետք է ստորագրի այն: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահություն էր հայտնել, որ նախագահը կստորագրի նախագիծը՝ նշելով, որ, հավանաբար, հանրաքվեն տեղի կունենա մարտի վերջին կամ ապրիլիի սկզբին:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել