tert.am: Ստեփանավանի ավագանու 14 անդամներից 7-ը միաժամանակ հրաժարականի դիմում են ներկայացրել: Ավագանու մյուս անդամներն արտահերթ նիստ են գումարել, ընդունել նրանց հրաժարականներն ու ավագանին լուծարված համարել:
ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի խոսքով՝ ավագանու որոշումներով ընդունված արձանագրություններն օրինական համարելու խնդիր Կառավարությունը չունի, քանի որ օրենքով սահմանված կարգով ավագանու հրաժարականի վերաբերյալ արձանագրությունը մարզպետարանի միջոցով ներկայացվել է նախարարություն:
«Ավագանու լիազորություններն այլևս իրավաչափ չեն, քանի որ համայնքի ավագանու վերաբերյալ օրենքով՝ սահմանված թվի կեսից ավելին հրաժարական են տվել: Ստեփանավանի դեպքում օրենքով սահմանված թվաքանակը 15-ն է, անցած տարի մեկ հոգի հրաժարվելու դիմում է գրել և դուրս է եկել, 7-ն էլ հիմա են հրաժարվել, դարձել են 8 հոգի, այսինքն՝ իրավազոր չէ մնացած 7 անդամով ավագանի լինելը, ինչը` համաձայն 23 հոդվածի, լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում է, և ընտրության նոր օր է նշանակվում»,- պարզաբանեց Աշոտ Գիլոյանը:
Նրա խոսքով` նախագիծը դեռ շրջանառության չի դրվել, օրենսդրության համաձայն` նախարարությունը նշանակում է ընտրական հանձնաժողով, հերթական ընտրությունների մոտավոր օրը: Իսկ արտակարգ դրությամբ պայմանավորված` նախարարության կողմից հերթական ընտրությունները դեռ նշանակված չեն, և միայն համավարակը հաղթահարելուց հետո ընտրական հանձնաժողովը կարող է դիտարկել հարցը։
Առավել մանրամասն՝ tert.am-ում
comment.count (0)