lragir.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) ղեկավարին հեռացրել է 33 ռուսների ձերբակալության համար։ Այս մասին հայտնել է «Խոսում է Մոսկվան» ռադիոյի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը։
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Մինսկի մոտ ձերբակալվել էին Ռուսաստանի 33 քաղաքացիներ, որոնք, ըստ բելառուսական կողմի, Վագներ մասնավոր ռազմական ընկերության մարտիկներ էին։
Լուկաշենկոն ասել է, որ ձերբակալված և օրեր անց ազատ արձակված ռուսաստանցիներից ներողություն են խնդրել։
comment.count (0)