Ալիևը շնորհավորել է Լուկաշենկոյին վերընտրվելու կապակցությամբ
 |azatutyun.am|
13:01 - 27 հունվարի, 2025

Ալիևը շնորհավորել է Լուկաշենկոյին վերընտրվելու կապակցությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին, շնորհավորել նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքում, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Ալիևն ու Լուկաշենկոն վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ աճի միտումով, մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ, նշում է լրատվամիջոցը։

Բելառուսի առաջնորդ Ալյաքսանդր Լուկաշենկոն յոթերորդ անգամ է վերընտրվել նախագահի պաշտոնում՝ ստանալով ձայների 86.8 տոկոսը: Նրա ամենամոտ մրցակիցը՝ Սերգեյ Սիրանկովը, ստացել է ձայների 3.2 տոկոսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել