Աֆղանստանում խոցվել է ռազմական ուղղաթիռ. կա ինը զոհ |1lurer.am|
16:42 - 18 մարտի, 2021

Աֆղանստանում խոցվել է ռազմական ուղղաթիռ. կա ինը զոհ |1lurer.am|

1lurer.am: Աֆղանստանի կենտրոնական հատվածում ռազմական ուղղաթիռ է խոցվել: Օդային աղետի հետևանքով մահացել է անվտանգության ինը աշխատակից: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

Ուղղաթիռը խոցել են շիա գրոհայինների առաջնորդ Ալի Փուրի հետ կապված զինյալները: Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է մահացածների թիվն ու նշել, որ ողբերգական դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել