Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի պաշտոնապես դուրսբերումը սկսված է |1lurer.am|
20:57 - 01 մայիսի, 2021

Աֆղանստանից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի պաշտոնապես դուրսբերումը սկսված է |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն սկսել են զորամիավորումների պաշտոնապես դուրսբերումն Աֆղանստանից: Սրանով տրվել է Ջո Բայդենի՝ «հավերժական պատերազմն» ավարտելու մասին հայտարարության մեկնարկը՝ փոխանցում է BBC-ն:

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերն Աֆղանստանում են եղել 20 տարի շարունակ: Նշվում է, որ զորամիավորումները պետք է երկրից դուրս գան մինչև սեպտեմբերի 11-ը, սակայն Աֆղանստանում ավելացել են բռնությունները, և երկրի անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են:

«Թալիբան» շարժումը զգուշացրել է, որ այլևս պարտավորված չէ կատարել միջազգային զորամիավորումներին չթիրախավորելու վերաբերյալ համաձայնագրով սահմանված պարտավորությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել