factor.am: ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով Լեհաստանի քաղաքացիներին։
«ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով խնդրում են Լեհաստանի քաղաքացիներին մնալ հյուպատոսական շրջանում: Նաև կոչ ենք անում խուսափել ՀՀ հետևյալ շրջաններ այցելելուց ` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք։
Խնդրում ենք հատկապես զգույշ լինել և հետևել տեղական իշխանությունների առաջարկություններին»,- ասված է հայտարարության մեջ:
comment.count (0)