2020-ի ապրիլի վերջին վատորակ վարկերի տեսակարար կշիռը եղել է 7 տոկոսի շրջանակներում. ԿԲ նախագահ |armenpress.am|
17:47 - 03 հունիսի, 2021

2020-ի ապրիլի վերջին վատորակ վարկերի տեսակարար կշիռը եղել է 7 տոկոսի շրջանակներում. ԿԲ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Վարկային ռիսկը աճել է գրեթե բոլոր վարկատեսակներում: Հունիսի 3-ին «Ֆինանսական կայունության հաշվետվության» հրապարակմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի  նախագահ Մարտին Գալստյանը:

«Բիզնես վարկերի, գյուղատնտեսական վարկերի որոշակի աճ է նկատվել: Հիփոթեկային վարկի հետ կապված մարդիկ շարունակել են վճարել իրենց հիփոթեկային վարկերը` բարեխղճությամբ, ինչպես նախկինում, կրելով որոշակի դժվարություններ, սակայն շարունակել են կատարել իրենց կողմից ստանձնած պարտավորությունները«,- ասաց Գալստյանը:

ԿԲ  նախագահի խոսքով` 2021 թվականի ապրիլի  վերջին վատորակ վարկերի տեսակարար կշիռը եղել է 7 տոկոսի շրջանակներում ընդհանուր վարկերի մեջ:

«Ինչ վերաբերվում է վարկային միջնորդությանը, եկամուտներին և ծախսերին, ապա պետք է արձանագրել, որ մեր վարկերից ստացված կորուստները-ակտիվները հարաբերակցությունը աճել է, իսկ զուտ տոկոսային կորուստները մնացել են անփոփոխ,ինչը վկայում է նրա մասին, որ բանկերից ստացված եկամուտը ավելի ցածր է եղել վարկային ներդրումներից, քան նախորդ տարիների ընթացքում էր»,- եզրափակեց Գալստյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել