Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6,75%:
Ըստ Կենտրոնական բանկի տարածված հաղորդագրության՝ մարտի 18-ին տեղի է ունեցել ԿԲ խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով այն 6,75%:
Տևական ժամանակ հետևողական նվազեցումից հետո սա առաջին դեպքն է, որ գլխավոր դրամատուն անփոփոխ է թողնում տոկոսադրույքը: ԿԲ-ն 2023-ի հունիսից պարբերաբար իջեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը տեղի էր ունենում տնտեսական աճի բարձր տեմպերի և գրեթե զրոյական գնաճի պայմաններում:
Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն հունվարի համեմատ գնաճը Հայաստանում կազմել է 1,7%:
Նշվում է, որ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8,25%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5,25%:
comment.count (0)