Հրայր Թովմասյանը Տիգրան Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին ներկայանալ ծրարով |tert.am|
19:28 - 10 հուլիսի, 2021

Հրայր Թովմասյանը Տիգրան Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին ներկայանալ ծրարով |tert.am|

tert.am: ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին իր հետ բերել այն ծրարն ու քվեաթերթիկը, որոնք օգտագործվել են հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Սահմանադրական դատարանի դատավորները սատարեցին այս առաջարկը։

Բանն այն է, որ «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը ընտրախախտումների վերաբերյալ ապացույցներ ներկայացնելիս գործին կցել էր լուսանկարներ, որոնցում պատկերված էին ընտրությունների ժամանակ կիրառված ծրարները։

Արա Զոհրաբյանի համոզմամբ, ծրարները թափանցիկ են եղել։ Պնդման հիմքը հենց լուսանկարներում պատկերված ծրարներն են։ Ըստ նրա, այդպես քվեարկության գաղտնիությունը խախտվել է, ինչի հետևանքով կարող էին ուղղորդել ընտրողներին։

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել