Խամենեին Իրանի նոր կառավարությանը խորհուրդ է տվել դասեր քաղել անցյալից և «չվստահել ԱՄՆ-ին» |tert.am|
10:56 - 29 հուլիսի, 2021

Խամենեին Իրանի նոր կառավարությանը խորհուրդ է տվել դասեր քաղել անցյալից և «չվստահել ԱՄՆ-ին» |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանիի և նրա վարչակազմի հետ վերջին հանդիպման ընթացքում ասել է, որ Ռոհանիի նախագահության օրոք ակնհայտ է դարձել, որ Արևմուտքին վստահելն իմաստ չունի և նոր կառավարությունը դրանից դասեր է քաղելու, գրում է իրանական Tehran Times թերթը։

Ալի Խամենեին նշել է, որ «եթե Միացյալ Նահանգները հարվածներ չի հասցնում, ապա այդ պահին պարզապես միջոցներ չունի» և շեշտել, որ պատժամիջոցները չեղարկելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունները միայն թղթի վրա են, սակայն ո՛չ իրագործվել են, ո՛չ էլ իրագործվելու են։

Հանդիպման ավարտին Իրանի հոգևոր առաջնորդն ԱՄՆ-ի վարքը որակել է «դիտավորություն» և հաջորդ վարչակազմին խորհուրդ է տվել դասեր քաղել այս փորձից և այն հաշվի առնել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել