Հայիթիում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել Է 1297-ի |armenpress.am|
11:23 - 16 օգոստոսի, 2021

Հայիթիում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել Է 1297-ի |armenpress.am|

armenpress.am: Հայիթիում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել Է 1297-ի: Այդ մասին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության հայտարարությունը:

Տուժածների թիվը նույնպես ավելացել Է. ավելի վաղ հաղորդվել Էր վնասվածքներ ստացած 2800 մարդու մասին, այժմ նրանց թիվը 5700-ից ավելի Է: Ավելի վաղ USAID-ի ադմինիստրատոր Սամանթա Փաուերը հայտնել Էր, որ ԱՄՆ-ը Հայաթի Է ուղարկել փրկարարների եւ սարքավորում:

7,2 մագնիտուդով երկրաշարժը Հայիթիի ափերի մոտ տեղի Է ունեցել օգոստոսի 14-ին: Մի շարք երկրներ արդեն պատրաստակամություն են հայտնել օգնել երկրին տարերքի հետեւանքները վերացնելու գործում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել