Ալիևը հայտարարել է Արցախում աշխատած արտասահմանյան ընկերությունների դեմ դատական գործընթացներ սկսելու մասին |tert.am|
13:35 - 17 օգոստոսի, 2021

Ալիևը հայտարարել է Արցախում աշխատած արտասահմանյան ընկերությունների դեմ դատական գործընթացներ սկսելու մասին |tert.am|

tert.am: Ադրբեջանն արդեն սկսել է իրավական ընթացակարգեր այն ընկերությունների դեմ, որոնք ոսկու հանքավայրերի շահագործմամբ են զբաղվել  Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններ կատարած ուղևորության ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Դատական գործընթացներն արդեն սկսվել են: Մենք սկսել ենք, հրավիրել ենք միջազգային հայտնի իրավաբանական ընկերություններ, և այժմ նրանք նախապատրաստում են դատական գործերը»,-ասել է Ալիևը:

Նա նշել է, որ օտարերկրյա ընկերությունները շահագործել են ոսկու հանքավայրերը Քարվաճառի,  Կովսականի շրջաններում և այլ վայրերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել