Բայդենին զեկուցել են Քաբուլի օդանավակայանին մոտակայքում տեղի ունեցած հարձակման և օդակայանի աշխատանքի մասին |tert.am|
10:47 - 30 օգոստոսի, 2021

Բայդենին զեկուցել են Քաբուլի օդանավակայանին մոտակայքում տեղի ունեցած հարձակման և օդակայանի աշխատանքի մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ վարչակազմի աշխատակիցները զեկուցել են երկրի նախագահ Ջո Բայդենին Քաբուլի օդանավակայանի մոտակայքում հասցված ավիահարվածի մասին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:

«Նախագահին տեղեկացրել են, որ Համիդ Քարզայի անվան օդանավակայանում աշխատանքը շարունակվում է առանց խափանումների: Նա հաստատել է հրամանը, որի համաձայն հրամանատարները պետք է բազմապատկեն ջանքերն առաջանահերթ առաջադրանքների կատարման համար և անեն ամեն անհրաժեշտ բան մեր քաղաքացիներին երկրում պաշտպանելու համար»,- ասվում է Փսակիի հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, որ ամերիկյան ՀՕՊ համակարգերն առնվազն 5 հրթիռային հարված է որսացել երկուշաբթի առավոտյան Քաբուլի օդանավակայանի մոտակայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել