Ամիսների դադարից հետո Հյուսիսային Կորեան նոր հրթիռներ է փորձարկել |azatutyun.am|
10:10 - 13 սեպտեմբերի, 2021

Ամիսների դադարից հետո Հյուսիսային Կորեան նոր հրթիռներ է փորձարկել |azatutyun.am|

azatutyun.am: Նախորդ շաբաթվա վերջին Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների փորձարկումը սպառնալիք է հարևան ու այլ պետությունների համար, հայտարարում է Միացյալ Նահանգների Հնդկական-Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը։ «Այս գործելաոճն ի ցույց է դնում, որ Հյուսիսային Կորեան շարունակում է ջանքեր գործադրել իր ռազմական ծրագրի զարգացման ուղղությամբ, ինչը սպառնալիք է իր հարևանների և միջազգային հանրության համար», - ասված է հաղորդագրությունում։

Ժամեր առաջ Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ ամիսներ տևած դադարից հետո, սեպտեմբերի 11-ին և 12-ին երկիրը փորձարկել է նոր՝ թևավոր հրթիռ, որը խոցել է թիրախը 1500 կիլոմետր հեռավորության վրա՝ ընկնելով Հյուսիսային Կորեայի տարածքային ջրերում։ Պաշտոնական Փհենյանի բնորոշմամբ՝ նոր հրթիռը «մեծ կարևորություն ունեցող ռազմավարական նշանակության զենք է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել