Գորիս-Կապան ճանապարհը 2 տեղ դուրս է գալիս Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից, այս հանգամանքի բերումով են տեղադրվել ադրբեջանական հենակետերը․ Փաշինայն
16:56 - 15 սեպտեմբերի, 2021

Գորիս-Կապան ճանապարհը 2 տեղ դուրս է գալիս Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից, այս հանգամանքի բերումով են տեղադրվել ադրբեջանական հենակետերը․ Փաշինայն

Ազգային ժողովում մեկնարկել է Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, դիմելով ՀՀ վարչապետին, հետաքրքրվեց Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղադրման մասին՝ հարցնելով, թե, ի վերջո, ինչու է կանգնեցվել այդ անցակետը եւ ինչու են կանգնեցվում իրանական բեռնատարները, տուրք վճարում ադրբեջանցիներին։

Փաշինյանն իր ելույթի սկզբում ասաց, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով, ունեն բազմաթիվ շերտեր եւ ենթատեքստեր, եւ շատ կարեւոր է, որ այդ ենթատեքստերը ճիշտ ընկալենք եւ ճիշտ թարգմանենք․ 

«Այս դահլիճում մի քանի անգամ առիթ է եղել խոսելու, որ 2020-ի դեկտեմբերին մենք իրականացրել ենք ՀՀ ԶՈՒ դիրքերը Հայաստանի Հանրապետության՝ Խորհրդային Միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց։ Այդ գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար, ես մեր մոտիվացիաները մանրամասն ներկայացրել եմ իմ ունեցած հեռուստաուղերձում»,- ասաց Փաշինյանն ու կրկին հիշեցրեց 2010-ին ՀՀ ԱԺ-ի ընդունած «Վարչատարածքային բաժանման մասին օրենքը», որտեղ, վարչապետի խոսքով, հստակ արձանագրվում է, որ Շուռնուխի եւ Որոտանի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին․ 

«Տվյալ դեպքում պիտի արձանագրեմ նաեւ, որ այս իրողությունն է Խորհրդային Հայասռանի եւ Խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանը, որը հետագայում վերածվել է պետական սահմանի, այս իրողությունն է ընդունվել որպես հիմք։ ՀՀ ՊՆ-ն այդ թեմայով հաղորդագրութուն է տարածել։ Այդ հատվածներում երկու տեղ Գորիս-Կապան ճանապարհը դուրս է գալիս Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից, եւ նաեւ այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում հայտնվել են մեզ հայտնի ցուցանակներն ու հենակետերը։ Ժամանակին՝ 2020-ի դեկտեմբերին, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների եւ բեռների տարանցման համար։ Ենթադրում եմ, որ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաեւ օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը՝ թերեւս, ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, եւ թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ։ Եւ ՀՀ-ն, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պիտի բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտարկերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում՝ Ադրբեջանի արեւելյան շրջաններից դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն գնալիս պիտի հատեն մաքսային, անձնագրային եւ այլ կետեր՝ ինչպես սահմված է ԱՊՀ երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցույթւոնն ապահովող իրավապայմանագրային բազայում»,- ասաց վարչապետը։

Հաջորդ խնդիրը, որի մասին, ըստ վարչապետի, գուցե հարց լինի, այն է, թե ինչու է հաղորդագրությունների մեջ կամ իր ելույթենրում նշվել Էյվազլի եւ Չայզամի տեղանունները․ «Դա արվել է մի պարզ պատճառով, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ կամ ՀԽՍՀ տարածքում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է իմ հիշտակածակ 2010-ին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքում»,- եզրափակեց գործադիրի ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել