Էրդողանը պատրաստվում է այցելել Սոչի․ Պուտինի հետ կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի հետ առնչվող հարցեր |factor.am|
12:33 - 20 սեպտեմբերի, 2021

Էրդողանը պատրաստվում է այցելել Սոչի․ Պուտինի հետ կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի հետ առնչվող հարցեր |factor.am|

factor.am: Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի վերջին պատրաստվում է այցելել Ռուսաստան։ Սոչիում սպասվում է Թուրքիայի նախագահի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Կողմերը, ըստ Ահվալ գործակալության, կքննարկեն Սիրիայի հյուսիսարևմուտքում տիրող իրավիճակը։

«Օրակարգի գլխավոր կետը Սիրիան է, հատկապես Իդլիբը։ Իդլիբի համաձայնագրով նախատեսված պայմանները լրիվ չեն կատարվել»,- ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան անանունության պայմանով։

Հիշեցնենք՝ Իդլիբի համաձայնագիրը կնքվել էր 2020թ-ի մարտին Թուրքիայի ու Ռուսաստանի միջև շաբաթներ տևած բախումներից հետո։ Այսօր՝ 18 ամիս անց, Թուրքիան ու Ռուսաստանը պարբերաբար դժգոհում են հրադադարի խախտումներից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել