Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության  5  նոր դեպք
10:55 - 22 սեպտեմբերի, 2021

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

Արցախում սեպտեմբերի 21-ին կատարվել է 67 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության  5  նոր դեպք։ Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12 հազար 814 քաղաքացու հետազոտություն, որից 1125-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝  նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

«Անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»,-ասված է նախարարության հաղորդագրությունում:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել