Հայաստանի և Նիկարագուայի ԱԳ նախարարները կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը
11:09 - 23 սեպտեմբերի, 2021

Հայաստանի և Նիկարագուայի ԱԳ նախարարները կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Նիկարագուայի Հանրապետության արտաքին հարաբերությունների նախարար Դենիս Մոնկադայի հետ։

«Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը նշել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների, մասնավորապես՝ Նիկարագուայի հետ հարաբերությունները զարգացնելու առնչությամբ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է համապատասխան իրավական դաշտի ստեղծումը, ինչպես նաև քաղաքական երկխոսության ակտիվացումը»,- այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հայաստանի և Նիկարագուայի արտգործնախարարներն ընդգծել են նաև միջազգային կառույցներում հայ-նիկարագուական համագործակցությունը խորացնելու կողմերի հետաքրքրվածության մասին։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել