Սոցիալ-դեմոկրատները հաղթում են Բունդեսթագի ընտրություններում. նրանք 10 մանդատ ավելի շատ են ստացել, քան նախկին իշխող դաշինքը |tert.am|
11:37 - 27 սեպտեմբերի, 2021

Սոցիալ-դեմոկրատները հաղթում են Բունդեսթագի ընտրություններում. նրանք 10 մանդատ ավելի շատ են ստացել, քան նախկին իշխող դաշինքը |tert.am|

tert.am: Գերմանիայում նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը 206 տեղ է ստանում Բունդեսթագում, իսկ Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալիստական միությունների դաշինքը՝ 196: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով Գերմանիայի ԿԸՀ նախնական տվյալները:

«Կանաչները» ստանում են 118 տեղ, Ազատ դեմոկրատների կուսակցությունը՝ 92, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ 83, Ձախ կուսակցությունը՝ 39:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթում է ստանալով ընտրողների ձայների 25,7 տոկոսը: Պահպանողականները ստացել են 24,1 տոկոս ձայն, որը նրանց համար պատմության մեջ վատագույն արդյունքն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել