Դեսպան Ենգիբարյանը Բունդեսթագի պատգամավորի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարաբերություններին առնչվող թեմաների
22:35 - 12 ապրիլի, 2024

Դեսպան Ենգիբարյանը Բունդեսթագի պատգամավորի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարաբերություններին առնչվող թեմաների

Ապրիլի 11-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Տրանսանտլանտյան հարցերով ԳԴՀ կառավարության հանձնակատար Միխայել Գեորգ Լինկի հետ (ԱԴԿ)։ Այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԳԴՀ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին առնչվող այլ թեմաների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել