Էրդողանը և Ալիևը երեկ քննարկել են նաև Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը |azatutyun.am|
14:28 - 27 հոկտեմբերի, 2021

Էրդողանը և Ալիևը երեկ քննարկել են նաև Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահն ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկել է նաև Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը։ Ռեջեփ Էրդողանն այս մասին հայտարարել է Ադրբեջանից վերադարձի ճանապարհին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ 

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի առաջնորդը մասնավորապես ասել է, որ Ադրբեջանի նախագահը վճռական դիրքորոշում է դրսևորում և այդ հարցում զիջումների չի գնում։

«Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք Իսրայելի հարցում որևէ փոփոխություն չունեն, և հավելել է, որ Ադրբեջանը կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի հետ առևտրի շրջանակներում։ Նա նշել է նաև, որ Ադրբեջանն Իսրայելի հետ ունի նույն հարաբերությունները, ինչպիսին մյուս երկրների հետ, և այդպես կլինի նաև հետագայում», - Իլհամ Ալիևի խոսքերն է փոխանցել Ռեջեփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ «եթե Իրանը ողջախոհություն դրսևորի, ապա Իրանի և Ադրբեջանի միջև որևէ խնդիր չի առաջանա»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել