Տիկին Ավանեսյան, եթե վիրավորվել եք խոսքերիցս, ներողություն եմ խնդրում. Վարդևանյանի արձագանքը՝ Ավանեսյանին
13:49 - 28 հոկտեմբերի, 2021

Տիկին Ավանեսյան, եթե վիրավորվել եք խոսքերիցս, ներողություն եմ խնդրում. Վարդևանյանի արձագանքը՝ Ավանեսյանին

Այսօրվա կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց՝ երեկ պատգամավոր Արամ Վարդևանյանը իր հասցեին անվայել արտահայտություններ է թույլ տվել, ինքը բոլոր իրավական գործիքները կիրառելու է, պահանջելու է, որ Վարդևանյանը ներողություն խնդրի:

Քիչ առաջ նաև Վարդևանյանը արձագանքեց նախարարի հայտարարությանը, ֆեսբուքայն իր էջի միջոցով ներողություն խնդրելով Ավանեսյանից. «Երեկ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում բառացի ասել էի «Սա ոչ միայն մասնագիտական տեսանկյունից է խայտառակություն, այլև լկտի վարքագիծ է կարգավիճակի և պաշտոնի նկատմամբ։ Մեկ ամիս է՝ Առողջապահության նախարարը չի ցանկանում արձագանքել իր անմիջական պարտականության կատարմանը։ Սա նաև մարդկայնորեն է ինձ համար անհասկանալի։

Անձնական վիրավորական որևէ ձևակերպում բնական է, որ առկա չէ, դա իմ ոճը չէ: Սակայն տեղեկացա, որ տիկին Ավանեսյանը վիրավորվել է այդ արտահայտությունից:

Որևէ խնդիր կամ դժվարություն չունեմ կնոջից ներողություն խնդրելու: Դաստիարակությունս թույլ չի էլ տալիս այլ վարքագիծ: Ուղիղ դիմեմ. տիկին Ավանեսյան եթե վիրավորվել եք խոսքերիցս, ներողություն եմ խնդրում, դա առհասարակ կնամեծարության պահանջ է: Միաժամանակ մի շարք անհամաձայնություններս ու քննադատությունս չեն սահմանափակվելու»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել