Սոմալիի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել |tert.am|
11:22 - 25 նոյեմբերի, 2021

Սոմալիի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել |tert.am|

tert.am: Հինգշաբթի առավոտյան Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, պայթյունից հետո փողոցում կրակոցներ են հնչել:

Կատարվածի հետևանքով դպրոցի և հիվանդանոցի շենքեր են փլուզվել, մի շարք մեքենաներ են վնասվել: 

Տուժածների և զոհերի հստակ թիվ դեռևս չի նշվում, սակայն ենթադրվում է, որ ավերված շենքերի փլատակների տակ մարդիկ են մնացել: Նշվում է, որ հարձակման թիրախը Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության շարասյունն է եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել