Պայթյունից տուժածների կյանքը փրկելու համար օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա․ ԱՀ ՄԻՊ
21:42 - 25 սեպտեմբերի, 2023

Պայթյունից տուժածների կյանքը փրկելու համար օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա․ ԱՀ ՄԻՊ

Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա։ Այս մասին գրում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների եւ զոհերի հստակ թիվ դեռեւս հնարավոր չէ պարզել։

Հանրապետական բժշկական կենտրոնում եւ Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական եւ դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ։

Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել